Անհատական զարգացում

Անհատական զարգացման ծրագիրը հոգևոր կրթության իստիտուտ է, որը մշակվել է ավելի քան 60 տարի առաջ Կոլումբիայում:

Մանկական դասարաններ

Երեխաները առողջ հասարակության զարգացման երաշխիքն են: Բահայիները շատ ջանքեր են գործադրում, որպեսզի առաջարկեն հոգևոր և բարոյական դաստիարակություն այն երեխաներին:

Պատանեկական խմբեր

Այս ծրագիրը մշակվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատանեկական տարիքը հատուկ տարիք է յուրաքանչյուր մարդու կյանքում, երբ նա այլևս երեխա չէ, բայց դեռ հասուն մարդ էլ չէ:

Աղոթքներ

Աղոթքը զրույց է Աստծո հետ: Աղոթքը իր անաղարտ ձևով մեզ մերձեցնում է Աստծուն և օգնում հասնել Աստվածային Ներկայությանը:

«Նա, Ով ձեր Տերն է, Ամենաողորմածը, Իր սրտում ամբողջ մարդկային ցեղը որպես մեկ հոգի և մեկ մարմին տեսնելու ցանկություն է փայփայում:» Բահաուլլա

Մեր պատմության ամբողջ ընթացքում Աստված ուղարկել է մարդկության դաստիարակների, ովքեր հայտնի են որպես Աստվածահայտնություններ: Նրանց բերած ուսմունքները հիմք են դարձել քաղաքակրթության զարգացման համար: Այդ Հայտնիչներից են Աբրահամը, Կրիշնան, Զրահադաշտը, Մովսեսը, Բուդդան, Հիսուսը և Մուհամմեդը: Բահաուլլան՝ այդ դեսպանորդներից վերջինը, բացատրում է, որ աշխարհի կրոնները ծագում են միևնույն Աղբյուրից և որ նրանք իրենց էությամբ Աստծո նույն կրոնի գլուխներն են:

Նորություններ

Հայաստանի պատվիրակները մասնակցել են 12-րդ միջազգային համագումարին

Ապրիլի 25-ից մայիսի 2-ը Իսրայելի  Հայֆա քաղաքում  տեղի ունեցավ Բահայի 12-րդ միջազգային համագումարը, որում  մասնակցել են ավելի քան  1300 պատվիրակներ 160 երկրներից: Միջազգային համագումարը եզակի հավաքույթ է, որը տեղի է ունենում հինգ տարին մեկ՝ բահայի համաշխարհային համայնքի վարչական եւ հոգևոր կենտրոնում: Համագումարի  ընթացքում նրանք մասնակցում են խորհրդակցական նիստերին եւ ընտրում հավատի ղեկավար մարմնին՝ Արդարության համաշխարհային տունը: Խորհրդակցություններն ընդհանուր առմամբ վերաբերվում էին Բահայի հավատի զարգացմանը եւ բահայի համայնքի ներդրմանը հասարակության առաջընթացի մեջ: Քննարկման հիմնական ոլորտներից մեկն այն էր, թե ինչպես են Բահաուլլայի ուսմունքները, ինչպիսիք են մարդկության միասնությունը, կանանց եւ տղամարդկանց հավասարությունը, գիտության եւ կրոնի ներդաշնակությունը եւ ճշմարտության անկախ հետաքննությունը,  արտահայտվում  տարբեր  սոցիալական միջավայրերում՝ գյուղերից մինչեւ խոշոր քաղաքներ: Հայաստանի բահայի համայնքը ներկայացնում էին յոթ պատվիրակներ: Նրանք Հայաստանի բահայիների գլխավոր ղեկավար մարմնի՝ Ազգային Հոգևոր Ժողովի անդամներ են:    

՛՛Լույս աշխարհին՛՛ վավերագրական ֆիլմի ցուցադրություն

200 -ամյա տարեդարձ Բահայի համայնքում

Այս տարին նշանավորվել է Բահաուլլայի՝ բահայի ուսմունքի հիմնադրի, 200-ամյակով: Երևանում միջոցառումների մեկնարկը տրվել է հոկտեմբերի 20-ին Բեստ Վեստերն Կոնգրես հյուրանոցում: Տոնին հյուրընկալվել է ավելի քան 170 մարդ, այդ թվում ներկայացուցիչներ...

Երևանյան բահայի համայնքի մասին ֆիլմը գրավել է մրցանակային տեղ

Հայաստանում Բահայի հավատի մասին պատմող ՚՚Բազմազանությունը միավորող հավատը՚՚ փաստագրական ֆիլմը  լրագրողների ամենամյա մրցույթում ստացել է մրցանակային տեղերից մեկը: Այդ մրցույթը դարձել է Հայաստանում ՚՚Եվրասիա համագործակցություն՚՚ հիմնադրամի և Վրաստանում Նիդերլանդների դեսպանատան...

Ոտքի ելնել ծառայության

Բահայի համաշխարհային կենտրոնի կողմից պատրաստված այս 45 րոպեանոց ֆիլմն ամփոփում է 41 շրջանային վեհաժողովները, որոնք 2008-2009թթ անցկացվել են ամբողջ աշխարհում: Հայկական 13 հոգանոց պատվիրակությունը (հիմնականում երիտասարդները) մասնակցել է Կիևում կայացած վեհաժողովին: Այն ցույց է տալիս,...

Բահայի համայնքը մասնակցում է երևանյան ֆորումում

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի և Նիդերլանդների թագավորության Հայաստանի ու Վրաստանի դեսպանատան հրավերով Հայաստանի բահայիների համայնքի երեք ներկայացուցիչներ մասնակցեցին Հայաստանում և Վրաստանում Կրոնի և հավատի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված տարածաշրջանային վեհաժողովին: Ֆորումը...

Բարեմաղթանքներ մարդկության լավագույն կեսին

Թանկագին կանայք, Երևանի բահայիների համայնքը շնորհավորում է Ձեզ հրաշալի տոնի առթիվ և մաղթում բարգավաճում նյութական և հոգևոր կյանքում: Այս էջում Դուք կգտնեք աղոթքներ և հատվածներ Բահայի գրվածքներից, որոնք նվիրված են...

Նոր տարի

Բահայիների օրացույցը սկսվում է գարնանային գիշերահավասարից: Այս տարի բահայի համայնքը նոր տարին կնշի կիրակի օրը` մարտի 19-ին 18:00-ին: Ծրագիրը ներառում է երաժշտություն, պարեր, այլ գեղարվեստական համարներ և հյուրասիրություն:

Կրոնների համաշխարհային օրը

2017թ-ի հունվարի 15-ը Կրոնների համաշխարհային օրն է, որը հիմնադրվել է ՄԱԿ-ի կողմից: Ինչպես նշում է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը այդ տոնի հիմքը դրվել է 1950թ-ին, երբ ԱՄՆ-ի Բահայի համայնքն առաջարկեց նշել...

Ներածություն մասին Բահայի հավատը