Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ռիթմ, շարժում և ուրախություն:  Պարի միջազգային օրը
Հոդվածներ

Ռիթմ, շարժում և ուրախություն: Պարի միջազգային օրը

Խնդրում եմ, մի պահ մտածեք «պար» բառի մասին և տեսեք, թե ինչ ասոցացիաներ է ծնում այդ բառը ձեր երևակայության մեջ:


Ի՞նչ է գալիս ձեր մտքին։ Երաժշտությո՞ւն, ուժեղ էներգի՞ա, նրբաճաշակությո՞ւն, կոստյումնե”ր, երաժշտական գործիքնե՞ր, ձեր սեփական երիտասարդ տարինե՞րը, սիրած ֆիլմի տեսարաննե՞րը: Արտասահմանյան ուղևորությունների հիշողություննե՞րը, համերգի ժամանակ հատակին ոտքով ռիթմիկ խփե՞լը: Ես հավատում եմ, որ պատասխաններն անվերջ են, և դրանք բոլորն էլ կատարյալ են, եթե ճշմարիտ են ձեզ համար:

 

Ես սիրում եմ իմ մասին որպես պարող մտածել ոչ թե այն պատճառով, որ ես լավ եմ պարում, այլ որովհետև ես սիրում եմ պարը և այն համարում եմ կյանքի արտահայտման ձև: Ես պարը տեսնում եմ բնության և մարդկության մեջ։ Ես պարը տեսնում եմ քամու և նույնիսկ աստղերի շարժման մեջ։

 

Եվ միայն ես չեմ, որ այդպես եմ մտածում: Իրոք, մարդաբաններն ու մշակութաբաննեը մեզ ասում են, որ պարը հնագույն ժամանակներից եղել է մարդկային փորձառության մաս: Դեռ 30.000 տարի առաջ քարանձավների և ժայռերի փորագրությունները հաստատում են այս պնդումը:

 

Մենք կարող ենք պարը պատկերացնել որպես ձայնի նկատմամբ արձագանք, բայց նույնիսկ լսողության խանգարումներ ունեցող մարդիկ սովորաբար կարող են զգալ ռիթմը, հատկապես ուժեղ հարվածային գործիքներով, ինչպիսին օրինակ թմբուկն է: Յուրաքանչյուր ոք ունի իր ռիթմը, նույնիսկ ամենափոքր երեխաները ցանկանում են պարել, երբ զգում են դա: Աբդուլ-Բահայի այս մեջբերումն օգնում է բացատրել այս երևույթը.

 

 

Թեև ձայները ոչ այլ ինչ են, քան օդի տատանումներ, որոնք գործում են ականջի լսողական նյարդի վրա, և այդ տատանումներն ընդամենը պատահական երևույթներ են, որոնք փոխանցվում  են օդի միջոցով, այնուամենայնիվ, տեսեք, թե ինչպես են դրանք գերում սիրտը: Հրաշալի մեղեդին թևեր է ոգու համար և ստիպում է հոգուն ուրախությունից դողալ:

 

 

Ես ընդունում եմ պարի համընդհանուրությունը, բայց մինչև վերջերս չգիտեի, որ ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է։ 1982 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային թատերական ինստիտուտի պարի միջազգային կոմիտեի կողմից նշված օրը նվիրված է ֆրանսիացի պարուսույց Ժան-Ժորժ Նովերի ծննդյանը, ով բալետային բեմադրության ոլորտում հայտնի է իր բարեփոխումներով։ Որքան էլ նշանակալից լինեն այս բարեփոխումները, եկեք ավելի լայն ուսումնասիրենք, թե ինչ է նշանակում պարն ամբողջ աշխարհում:

 

Մշակութային արտահայտություն, ժողովրդական տոնախմբություններ, արարողություններ և ծեսեր

 

Շատ մշակույթներում պարը համարվում է այնպիսի միջոցառումների անբաժանելի մասը, ինչպիսիք են հարսանիքները, ինչպիսիք են բերքահավաքը, և կյանքի իրադարձությունները, երիտասարդների հասունացումը: Որոշ դեպքերում պարը կատարվում է զգեստավորված խմբի կողմից, մնացած դեպքերում նրանց միանում են համայնքի բոլոր անդամները։ Երեխաները մեծանում են՝ սովորելով այս պարերը՝ որպես իրենց ինքնության և մշակութային ավանդույթների մաս:

 

Անկախ նրանից, այն կոլեկտիվ միջավայրում է, թե որպես անհատական գործողություն, պարը արվեստի ձև է, և որպես այդպիսին կարող է կիրառվել յուրաքանչյուրի կողմից՝ մի շարք պատճառներով: Բահաուլլան՝ Բահայի հավատի մարգարեն և հիմնադիրը, խրախուսում է մասնակցել այնպիսի արվեստներին, ինչպիսն պարն է.

 

 

Արվեստները, արհեստները և գիտությունները բարձրացնում են կեցության աշխարհը և նպաստում դրա վեհացմանը: Գիտելիքը մարդու կյանքի թևերն են և նրա վերելքի սանդուղքը: Դրա ձեռքբերումը յուրաքանչյուրի պարտականությունն է համարվում։ 

 

Սոցիալական հաղորդակցություն և կապ

 

Պարողներն ու պարուսույցները ընդունում են պարի՝ զգացմունքներ արտահայտելու և պատմություններ պատմելու կարողությունը: Քանի որ պարի միջազգային օրը սկիզբ է առնում պարուսույցի պատվին, մենք կարող ենք ընդունել շարժման միջոցով հաղորդակցման հայեցակարգը: Բայց ի՞նչ է շարժում ասվածը։

 

Ես տեսել եմ, թե ինչպես են պարողները օգտագործում նաև իրենց աչքերը, ոչ թե միայն մարմինը: Երբ մտածում եմ այդ մասին, հասկանում եմ, որ իսկապես բոլորը կարող են պարել: Եթե ինչ-որ մեկը թույլ է կամ նույնիսկ անդամալույծ, նա կարող է պարել դեմքով։ Աչքերը, ժպիտները, խոժոռ հայացքները, հոնքերը, այն ամենը, ինչ մարդ ունի, կարելի է օգտագործել պարելու համար: Ոչ մի բան պետք չէ բացառել.

 

Դու հոգացել ես բոլորի մասին, բոլորին կյանք ես տվել, բոլորին օժտել ես տաղանդներով ու կարողություններով։

 

 

Կյանքի արտահայտություն, ուրախության փոխաբերությունը

 

Այսօր ոչ միայն պարի միջազգային օրն է, այլ նաև ամբողջ աշխարհի բահայիների համար տասներկուօրյա սուրբ օրերից մեկը՝ Ռիզվանի օրը: Ընհանուր առմամբ ես ընդունում եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այդ օրը պարի օր անվանելը պատահականություն է, բայց ես, այնուամենայնիվ, մտածում եմ հնարավոր կապի մասին:

 

Եթե ձեզ հետաքրքրում է, թե որոնք են Ռիզվանի տասներկու օրերը, հակիրճ կարող ենք ասել, որ Ռիզվանը (պարսկերենից թարգմանաբար՝ Դրախտ) տևում է 12 օր և Բահաուլլայի հռչակումը որպես Աստծո առաքյալ նշվում է այդ օրը: Արտահայտելով Բահաուլլայի հայտնությունը որպես աստվածային առաջնորդության վերականգնում՝ Աբդուլ-Բահան փոխաբերական կապ գտավ նոր կրոնի հիմնադրման և պարի միջև.

 

Աստվածային գարունն այստեղ էր՝ իր վրանները խփելով այս պայմանական աշխարհում, այնպես, որ բոլոր արարածները թռչկոտում էին ու պարում:

 


Պատկերացրեք, որ բոլոր արարածները թռչկոտում և պարում են: Աստծո կողմից նոր հայտնությունը կարող է դիտվել որպես տատանումների ստեղծում, որոնք ազդում են մեզ և մեր միջավայրի վրա այնպես, որ մենք ուղղակիորեն չենք կարող ընկալել: Այս դեպքում պարը դառնում է ռիթմի ու շարժման փոփոխությունների ռեակցիան։

 

… Այս ամենակարևոր դարաշրջանում Ճշմարտության Արևը կծագի գարնանային գիշերահավասարի ամենաբարձր կետում և իր շողերը կսփռի ամեն անկյունում, այն այնպիսի դողդոջուն ոգևորություն կառաջացնի, այնպիսի տատանումներ Գոյի աշխարհում, այն  այնպիսի աճ և զարգացում կխթանի, կհորդա լույսի այնպիսի փառքով, և շնորհի ամպերը կհոսեն այնպիսի առատ ջրերով, և դաշտերն ու հարթավայրերը կհաճեն անուշահոտ բույսերի և ծաղիկների այնպիսի երանությամբ, որ այս խոնարհ Երկիրը կդառնա Աբհայի թագավորությունը, և այս ստորին աշխարհը՝ վերևում գտնվողը: 

 

 

Ֆիզիկական վարժություններ, բուժում, սթրեսից ազատում

 

Մինչ այժմ ես գրել եմ պարի մասին՝ որպես մշակութային գործունեություն և մեծ իրադարձությունների արձագանք, ուստի վերադառնանք ինձ և ձեզ՝ առօրյա կյանքով ապրող մարդկանց: Ինչու՞ պարել: Դե, սկզբի համար սա հիանալի վարժություն է: Պետք չէ պարապմունքների գնալ, և ձեզ նույնիսկ զուգընկեր պետք չէ. պարզապես վեր կաց և պարիր: Միացրեք երաժշտությունը և շարժվեք դրա տակ: Եթե անհարմար եք զգում, փակեք ձեր աչքերը։ Դուք կարող եք սկսել ձեր մատները շարժելով, ծափահարելով, հարվածելով ձեր ոտքին կամ գլուխը շարժելով: Հետո կանգնեք և զգացեք, թե ինչ է կատարվում։ Ոչ ոք չի նայում, ոչ ոք չի դատում. Եթե ես սխալվում եմ, և ինչ-որ մեկը հետևում է, ապա հրավիրեք նրան միանալ ձեզ:

 

Դուք կարող եք գրանցվել դասերի կամ միանալ որևէ պարային խմբի: Դա զվարճալի է, բուժիչ և ազատում է սթրեսից: Հաջորդ անգամ, երբ դուրս գաք փողոց, նայեք քամու տակ պարող ծաղիկներին: Լսեք միջատների բզզոցը և թռչունների ծլվլոցը: Գնացեք և նրանց հետ նույնպես պարեք։

 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ