Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

post
Նորություններ

Հայաստանի Ազգային Հոգևոր Ժողովի ընտրությունները

Մայիսի 27-ին Երևանում բոլոր մարզերից բահայիները հավաքվել էին Ազգային Համագումարում՝ ընտրելու հաջորդ հոգևոր ժողովը։ Ազգային համագումարի 19 պատվիրակները՝  գաղտնի քվեարկությամբ քվեարկեցին այն ինը անձանց օգտին, ում նրանք համարում էին լավագույնը Ազգային Հոգևոր Ժողովի  անդամ լինելու համար: Այս բարձրագույն մարմինը պատասխատու է տեղի համայնքի զարգացման և լուսավորչական գործունեության համար: Նա ապահովում է ելքը դեպի ԶԼՄ-ներ, գրականության հրատարակումը, համայնքի նյութական միջոցների տնօրինումը, բահայի օրենքներին վերաբերող հարցերով հավատացյալների խորհրդատվությունները և շատ այլ պարտականություններ։  Ժողովն ուղարկում է իր ներկայացուցիչներին տարածաշրջանային և միջազգային համաժողովների և հավաքների, ներկայացնում է համայնքը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, մարդու իրավունքների և միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումներում:  

 

Բահայիների ընտրությունների ընթացակարգը սկզբունքայնորեն տարբերվում է քաղաքականությանը հայտնի բոլոր ընտրական համակարգերից։ Ընտրությունները բահայիների կյանքի ևս մեկ յուրահատուկ ոլորտ են։ Նրանցում իրացվում է պարտականությունների և ազատությունների հավասարակշռությունը, յուրաքանչյուր մարդ ընտրում է իր խղճի համաձայն։ Բարձր տրամադրությամբ, ազատ որևէ ճնշումից և նախընտրական արշավից, յուրաքանչյուր չափահաս բահայի գաղտնի քվեարկության ժամանակ գրում է ինը թեկնածուների անունները: Ինը բահայիները, ովքեր ստանում են ձայների մեծամասնությունը, ընտրվում են Հոգևոր ժողովի անդամներ, և համայնքը սրտանց ընդունում է նրանց որպես իր ղեկավար մարմին: 

 

Այս անգամը նույնպես բացառություն չէր։ Քվեարկությունը սկսվեց աղոթքով։ Բոլորը  խորամուխ եղան Ռիզվանի ուղերձի մեջ։ Ազգային ժողովի անդամները նաև կիսվեցին հաճելի և ոգեշնչող պատմություններով 13-րդ միջազգային համագումարի մասին, որի ոգին մեծապես ոգեշնչեց նրանց Ազգային ժողովին։ Հնչեցին ուրախ երգեր։ Պատվիրակները խոսեցին նաև  ծառայության ոլորտում ունեցած փորձի, հատկապես ինստիտուտի կրթական ծրագրերի և երիտասարդների  հետ տարվող աշխատանքների մասին: Ցուցադրվեց Ընդլայնվող հեռանկար ֆիլմը, որին հաջորդեց քննարկում։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ