«Ազատության տանող դարպասները» գիրքը նորագույն պատմության ամենանշանավոր կրոնական գործիչներից մեկի ՝ Բահայի հավատքի մարգարեի որդու և Նրա իսկ կողմից նշանակված իրավահաջորդի՝ Աբդուլ-Բահայի դիմանկարն է: Հեղինակը` Հովարդ Քոլբի Այվզը, ով հանդիսանում էր Եբայրության եկեղեցու հոգևոր հովիվը, Աբդուլ-Բահայի հետ ծանոթանում է 1912 թ-ին Հյուսիսային Ամերիկա կատարած այցի ժամանակ,երբ վերջինս գնացել էր Արևմուտքի ժողովրդի հետ կիսելու Իր Հոր ուսմունքներն ու տեսլականը: Գիրքը պատմում է հեղինակի անցած բարդ ուղու, հոգևոր տատանումերի, ինքնամերժման, կրոնի ընդունման, և որ ամենակարևորն է, իր Ուսուցչի` Աբդուլ-Բահայի հանդեպ ունեցած մեծագույն սիրո ու հարգանքի մասին: Նրա խոսքերից պարզ է դառնում, որ Ուսուցչի հետ անցկացրած ութ ամիսներն ամբողջությամբ փոխում են նրա աշխարհայացքը, հալեցնում են սիրտը և թույլ են տալիս այլ աչքերով նայել իրականությանը:
Գիրքը հարուստ է մեջբերումներով, հետաքրքիր օրինակներով և Աբդուլ-Բահայի մասին պատմություններով: Այստեղ մենք դիտարկում ենք ոչ միայն Հ. Այվզի անձնական մտորումներն ու ներքին պայքարը,այլև մեր առջև բացվում է ականատեսի հետաքրքրաշարժ պատմություն այն մարդու գործերի ու խոսքերի մասին, ում իր Հայր Մարգարեն անվանել է «Աստծո առեղծված», ում բահայիները համարում են իրենց հավատի և ուսմունքի կատարյալ օրինակ: Գիրքը հայերեն է թարգմանվել Հայաստանի Բահայի համայնքի ջանքերով: Այն ընթերցողի դատին կհանձնվի Աբդուլ-Բահայի մահվան 100-ամյակին: