Բահայի համայնքը հրավիրում է բոլորիդ մասնակցելու Այամ-ի-հա (Ներդրված օրեր) տոնին: Այամ-ի-հա տոնը նախորդում է պասին: Տոնի ընթացքում բահայիները սեր, ընկերություն և հյուրընկալություն արտահայտելու համար նվերներ են տալիս իրենց մտերիմներին ու կազմակերպում են ուրախ տոներ հատկապես երեխաների համար: Ծրագիրը ներառում է զվարճալի խաղեր փոքրիկների ու իրենց ծնողների համար, երգեր ու ստեղծագործական աշխատանք: Սպասվում են նաև նվերներ ու հյուրասիրություն: