Փետրվարի 25ին Բահայի համայնքը նշեց Այյամ-ի-Հա տոնը:
Այյամ-ի-Հա-ն թարգմանվում է որպես «Ներդրված օրերե, ինչը բառացիորեն նշանակում է, որ դրանք օրացույցում տեղադրված օրերն են: Ի տարբերություն Բահայի սուրբ օրերի մեծ մասի, որոնք կամ նշում են պատմական ուրախ իրադարձությունները, կամ՝ հիշատակի օրերը, Այյամ-ի-Հա-ն առատաձեռնության, սիրո, կարեկցանքի, Աստծո գովասանքի և բարեկամության հատկանիշների տոն է: Սա հակադրվում է ծոմապահության, ժուժկալության, ներքին մտորումների և վերափոխման ժամանակի հետ։ Այն նախորդում է պասին:
Տոնի ընթացքում բահայիները սեր, ընկերություն և հյուրընկալություն արտահայտելու համար նվերներ են տալիս իրենց մտերիմներին ու կազմակերպում խաղեր։ Այս տարի էլ բացառություն չէր։ Ծրագրում ներառված էին զվարճալի խաղեր փոքրիկների ու իրենց ծնողների համար, երգեր ու ստեղծագործական աշխատանք: Եղան նաև անակնկալ նվերներ ու հյուրասիրություն:
Սա նաև բարեգործության ժամանակաշրջան է և բահայիները հաճախ մասնակցում են տարբեր մարդասիրական նախագծերում:
Բահաուլլան նվազագույնի է հասցրել ծեսերն ու արարողությունները Բահայի հավատում, և, հետևաբար, յուրաքանչյուրը նշում է Այամ-ի-Հա-ն յուրովի: Այս օրերի գեղեցկությունը նրանում է, որ քիչ բան է պահանջվում լավ տրամադրության համար, երբ ընկերական միջավայրում ես և շրջապատված ես սիրո մթնոլորտով։