Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Հայաստանում բահայի համայնքները ծագել են դեռ Բահաուլլայի օրոք, երբ Հայաստանը մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ։ 1889թ. ռուսաստանյան դատարանը պատմության մեջ առաջին անգամ ճանաչեց Բահայի հավատի անկախ բնույթը` որպես ինքնուրույն կրոնի և հանդես եկավ որպես դրա հետևորդների պաշտպան։ Այդ տարիների Հայաստանի համայնքները ունեին նաև կառավարման վարչական մարմին` բահայիների Ազգային Հոգևոր Ժողովը, որի իրավասությունները տարածվում էին նաև Անդրկովկասի բահայիների վրա։

                                                                                                        

 

Հայաստանի բահայիների 1–ին Ազգային Հոգևոր Ժողովի անդամները

 

1990-ականների սկզբին բահայի Սիրանուշ Այվազյանը տեղափոխվեց Բրազիլիայից Հայաստան՝ հետևելով հայրենիքում ապրելու իր բուռն երազանքին։ Այդ դժվարին ժամանակներում, առանց էլեկտրականության, ջեռուցման և բավարար սննդի, նա միևնույն է կյանքից մեծագույն բավարարություն էր ստանում: Նրա տունը մի վայր էր, որտեղ հարևանները ջերմ հյուրընկալության և հյուրասիրության էին արժանանում: Նա բոլորի հետ կիսվում էր նրանով, ինչն իր կարծիքով ամենակարևորն էր` Բահաուլլայի մարդասիրական ուղերձով: Միակ որդին՝ Հակոբը և թոռը՝ Էդմոնդը հաճախ էին այցելում նրան։ Լինելով նվիրված բահայիներ՝ երկուսն էլ աջակցում էին Սիրանուշին Հայաստանի բահայիների համայնքին ծառայելու և տեղական միասնական համայնք կառուցելու գործում:

 

Հայաստանի անկախության առաջին տարիներին բահայի համայնքնում կար ավելի քան 500 անդամ: Նախ 1994 թվականին պետական գրանցում ստացավ Երևանի Բահայի համայնքը: Ավելի ուշ՝ 1996 թվականին գրանցվեց Հայաստանի Բահայի համայնքը: Հետևելով Բահայի հավատքի կառավարման սկզբունքներին՝ 1995 թվականին համայնքն ընտրեց իր առաջին ղեկավար մարմինը՝ Հայաստանի Բահայիների Ազգային Հոգևոր Ժողովը, որը իրավասու է Հայաստանի բոլոր բահայիների համար։

                                                    

                               Ազգային պատվիրակները՝ համագումարի ժամանակ, 2022թ

 

Ամեն տարի ապրիլին բոլոր մարզերից Հայաստանի բահայիները հավաքվում են Ազգային Համագումարում՝ ընտրելու հաջորդ Ազգային Հոգևոր Ժողովը: Հայաստանի բահայի համայնքի այս բարձրագույն մարմինը պատասխատու է տեղի համայնքի զարգացման և լուսավորչական գործունեության համար: Նա ապահովում է ելքը դեպի ԶԼՄ-ներ, գրականության հրատարակումը, համայնքի նյութական միջոցների տնօրինումը, բահայի օրենքներին վերաբերող հարցերով հավատացյալների խորհրդատվությունները և շատ այլ պարտականություններ։  Ժողովն ուղարկում է իր ներկայացուցիչներին տարածաշրջանային և միջազգային համաժողովների և հավաքների, ներկայացնում է համայնքը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, մարդու իրավունքների և միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումներում: Հայաստանի բահայի համայնքին ուղղվող ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանում բնակվող բահայիների անանուն նվիրատվությունների միջոցով։ Այսպիսով Ազգային Հոգևոր Ժողովն ունի ֆինանսական անկախություն և իր հայեցողությամբ ուղղում է տվյալ ֆոնդերը սոցիալ-տնտեսական զանազան ծրագրերի իրականացման համար։  Հայաստանի Բահայիների Ազգային Հոգևոր Ժողովը 1994թ մասնակցում է իր Միջազգային կառավարող մարմնի ընտրությանը, որը հայտնի է որպես Արդարության Համաշխարհային Տուն, որն ուղղորդում է ամբողջ միջազգային համայնքը:  

 

Բահայիները չունեն հոգևորականներ կամ այլ առանձին անհատներ ղեկավար պաշտոններում, ովքեր իրավասու են որոշումներ կայացնել: Համայնքի կառավարման մոդելը նկարագրված է Բահայի գրվածքներում և կառավարման մարմիններն ընտրվում են ժողովրդավարական ճանապարհով: Այս տեսակի կառավարման համակարգը ձևավորվում է տեղական, ազգային և միջազգային մակարդակներում: Յուրաքանչյուր Հոգևոր ժողով բաղկացած է ինը հոգուց, որոնք ընտրվում են համայնքի 18 և ավելի բարձր տարիքի անդամների կողմից: Բահայի հոգևոր ժողովները վերընտրվում են ամեն տարի:

 

Բարձր տրամադրությամբ, ազատ որևէ ճնշումից և նախընտրական արշավից, յուրաքանչյուր չափահաս բահայի գաղտնի քվեարկության ժամանակ գրում է ինը թեկնածուների անունները: Ինը բահայիները, ովքեր ստանում են ձայների մեծամասնությունը, ընտրվում են Հոգևոր ժողովի անդամներ, և համայնքը սրտանց ընդունում է նրանց որպես իր ղեկավար մարմին: Իսկ նորընտիր ղեկավար մարմնի պաշտոնակատար անձնանց (օրինակ՝ նախագահ, փոխնախագահ, քարտուղար և գանձապահ) ընտրում են Ժողովի ինը անդամները ձայների բացարձակ մեծամասնությամբ: Այս անդամները պաշտոնավարում են մեկ տարի՝ համակարգելով իրենց իրավասության ներքո գտնվող հարցերը:

 

Բահայիների ընտրությունների ընթացակարգը սկզբունքայնորեն տարբերվում է քաղաքականությանը հայտնի բոլոր ընտրական համակարգերից։ Այսպիսով ընտրությունները բահայիների կյանքի ևս մեկ յուրահատուկ ոլորտ են։ Նրանցում իրացվում է պարտականությունների և ազատությունների հավասարակշռությունը, որի նմանը չկա աշխարհի ոչ մի քաղաքական համակարգում, յուրաքանչյուր մարդ ընտրում է իր խղճի համաձայն: