2022 թվականի հունիսի 30-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նշեց ԱՄՆ անկախության 246-րդ տարեդարձը։ Հուլիսի 4-ը Ամերիկայի Անկախության հռչակագրի օրն է, որն ընդունվել 1776 թ–ին: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հրավիրում է իր ընկերներին և համախոհներին նշելու իրենց ազգի ծննդյան օրը երաժշտությամբ, հյուրասիրությամբ և հաճելի ընկերակցությամբ։
Հրավիրվածների թվում էին կառավարության, քաղաքացիական հասարակության անդամները, կրթական ինստիտուտները և առանձին անհատներ, ովքեր կիսում են քաղաքացիական հասարակության արժեքները, որտեղ մարդիկ, հասարակությունը և ինստիտուտները միասին աշխատում են հանուն ընդհանուր խաղաղության և բարգավաճման:
Հայաստանի բահայի համայնքը հրավիրվել էր միանալու միջոցառմանը որպես կրթության, մարդու իրավունքների և խաղաության ամրապնդման ոլորտներում հանրային դիսկուրսների ակնառու մասնակից: