Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Կորոնավիրուսի մարտահրավերները
Հոդվածներ

Կորոնավիրուսի մարտահրավերները

Երեկ շրջում էի քաղաքով։ Այցելեցի  խանութներ ու մի քանի դեղատներ՝ փնտրում էի ձեռքերի ախտահանման որևէ միջոց, սակայն ոչինչ չգտա։ Վաճառասրահներից մեկի գանձապահն ինձ տեղեկացրեց, որ անցած շաբաթվա վերջում խանութը գրանցել է վաճառքի ամենաբարձր ցուցանիշը։ COVID-19-ը, որը հատնի է որպես կորոնավիրուս, արդեն հասել է նաև մեր երկիր՝ առաջացնելով խուճապ։

 

Այս ամենի հետ մեկտեղ կա մի ուշագրավ փաստ: Որքան էլ կորոնավիրուսի տարածման վտանգը մեզ ստիպի մեկուսանալ միմյանցից՝ լինի դա փակ դռների, պատերի, անգամ ձեռքերի ախտահանման միջոցների շնորհիվ, միևնույնն է մեր միասնությունն անխուսափելի է։

 

 Տեսնելով, թե ինչպես վիրուսից չեն կարող զերծ մնալ նույնիսկ ամենախիստ օրենքներն ունեցող երկրները՝  սկսեցի մտածել այն մասին, թե ինչ է նշանակում «մարդկությունը մեկ է» արտահայտությունը։ Կորոնավիրուսի օրինակը մեզ ցույց է տալիս մեր միասնության այն կողմը, երբ ստիպված ենք համախմբվել, որպեսզի լուծումներ գտնենք մեր ընդհանուր խոցելիության պայմաններում։ Ցավոք միշտ էլ այդպես է,մարդիկ համախմբվում են, երբ վտանգը սպառնում է բոլորին։ Սկսեցի մտածել մեր միասնության երկու կարևոր պայմանների մասին՝ կարեկցանք և արդարություն։ Հիշեցի Սիրիայի փախստականներին։ Ինձ համակեց կարեկցանք բոլոր նրանց հանդեպ, ովքեր ամեն օր ապրում են վախի, խուճապի, սովի ու բռնության մեջ։ Գեղեցիկ են  Աբդուլ-Բահայի խոսքերն այն մասին, որ մենք պետք է սեր լինենք յուրաքանչյուր տառապողի համար, ցավակցանք` ճնշվածներին, մխիթարանք` հուսահատվածներին, օրհնություն` դժբախտներին։

 

Սերը լույս է,որը չի կարող ապրել վախով լի սրտում,հետևաբար ես ամեն ջանք կգործադրեմ,որպեսզի ընտրեմ սերն ու կարեկցանքը եսասիրության ու խուճապի փոխարեն։

 

Ոչ մի ախտահանման միջոց չի կարող խնդիրն արմատապես լուծել։ Գեղեցիկ էին Հռոմի Պապի խոսքերն ուղղված մարդկությանը, որ պետք է գնահատենք ամեն վայրկյան, սիրով ու հոգածությամբ վարվենք միմյանց հետ։ Բահաուլլան նկարագրում է մարդկությանը որպես նույն ծառի պտուղների, նույն ծովի ալիքների, նույն պարտեզի ծաղիկների, նույն ձեռքի մատների և վերջապես նույն մարմնի մասերի։ Ակնհայտ է, որ երբ ցավում է որևէ օրգան, տառապում է ամբողջ մարմինը։ Այս տեսանկյունից հատկանշական է այն, որ Բահաուլլան ասել է. «Երկրագունդը մի երկիր է, իսկ մարդիկ` դրա քաղաքացիները»։

 

 Ինչ վերաբերում է արդարությանը Բահաուլլան ուսուցանել է. «Արդարության նպատակը մարդկանց միջև միասնության դրսևորումն է»: Երկրագունդը բոլորիս տունն է,որն այս կերպ հիշեցնում է մեզ՝ սիրո, խաղաղության, միասնության մասին։

 

Դեռ որքա՞ն ժամանակ է պետք, որ ինքներս տեսնենք, որ նույնն ենք։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ