Ինչպես ասել է Աբդուլ-Բահան՝
Երաժշտության մշակույթն աստվածային է և տպավորիչ: Դա սնունդ է հոգու և ոգու համար: Երաժշտության ուժն ու հմայքը վեհացնում են մարդկային ոգին: Երաժշտությունն ունի հրաշալի ազդեցություն երեխաների սրտերի վրա, քանզի նրանց սրտերը մաքուր են, և մեղեդին նրանց վրա մեծ ազդեցություն է գործում: Թաքնված տաղանդները, որոնցով օժտված են այդ երեխաների սրտերը, կարող են բացահայտվել երաժշտության ազդեցության տակ:
Այս տարի Հայաստանի բահայինների համայնքը ձայնագրեց 28 մանկական երգ: Նրանք տարատեսակ բնույթի են և նախատեսված են ոչ միայն երեխաների մեջ երաժշտության նկատմամբ սեր առաջացնել, այլև ունեն բարոյախրատական հատկություններ: Չէ՞ որ բարձրակարգ երաժշտության և ճիշտ ընտրված բառերը զարգացնում են երեխայի գիտակցությունը, նպաստում նրա համակողմանի զարգացմանը և օգնում հմտություններ ձեռք բերել դպրոցում սովորելու համար և զարգացնել լեզվի և ընթերցանության ունակությունները: Ըստ Աբդուլ-Բահայի՝
Չնայած երաժշտությունը վերաբերվում է նյութական աշխարհին, այն թողնում է հսկայական հոգևոր ազդեցություն, այն սերտ կապված է ոգու արքայության հետ: Երբ մարդը ցանկանում է ճառ ասել, այն մեծ տպավորություն կթողնի, եթե հետևի երաժշտության կատարմանը:
Այնպես որ որքան հնարավոր է շատ օգտագործեք երաժշտությունը՝ ձեր երեխաների հետ շփման ընթացքում: