Օգոստոսին, Բեյրութը ցնցած պայթյունից մի քքանի օր անց մի խումբ երիտասարդներ, ովքեր մասնակցում էին բբահայի համայնքի կառուցման ջանքերին, արագ հավաքվեցին՝ քննարկելու օգնության և վերակառուցման ծրագրերը: Նրանք ստեղծեցին կամավորների ցանց, որը կոչվում էր <<Օգնության կենտրոն>>՝ իրենց շրջապատի մարդկանց գործողությունները համակարգելու համար: Այս նախաձեռնությունը զարգացում էր ապրում հաջորդ ամիսների ընթացքում ` ներկայիս կարիքներին արձագանքելու համար:
«Մենք գիտեինք, որ պետք է ամեն կերպ օգնենք», - ասում է նախաձեռնությունը ղեկավարող երիտասարդներից մեկը: Հոգևոր և բարոյական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված երիտասարդների գործունեությունը նրանց հնարավորություն տվեց ձեռք բերել մարդկանց փոքր խմբերի միջև համագործակցության հաստատման փորձ: Այժմ նրանք կարողացան այդ ներուժն ուղղել կամավորների ցանց ստեղծելու գործում: «Մենք որոշեցինք շատ փոքր քայլ կատարել, այն է` ստեղծել խմբակային չատ և հրավիրել մեր բոլոր ընկերներին և մարդկանց ում մենք հանդիպել էինք մեր համայնքի կառուցման ջանքերի շրջանակներում, օգնության կարիք ունեցողներին հետևելու և արդեն իսկ ձեռնարկված նախաձեռնությունները կարգավորելու համար: Երբ սկսեցինք, մտածեցինք, որ մենք ընդամենը 10 հոգի ենք: Ինչպե՞ս կարող ենք օգնել: Բայց մենք ուզում էինք ծառայել մեր համայնքին և մեր երկրին և մենք հուսադրվեցինք, երբ 10 հոգանոց խումբը դարձավ 80: Մեր խմբում կային ամեն տարիքի և ծագման կամավորներ, ովքեր միացան մեզ և իրենց օգնությունն առաջարկեցին մեզ»:
Բոլոր մասնակիցները ունեին ծառայության ոգի: Մեկ ամսից ավելի նրանք բաժանում էին օրական 300 կերակուր, ինչպես նաև կազմակերպում էին հագուստի նվիրատվություններ, օգնում հանել վնասված գույքը, փակում կոտրված ապակիները և կատարում այլ առաջադրանքներ: Նրանք ձեռնարկում էին անվտանգության միջոցառումներ՝ իրենց և մյուսներին կորոնավիրուսից պաշտպանելու համար:
Ամեն առավոտ օգնություն ցուցաբերելու համար կամավորներին առաջադրանքներ էին հանձնարարվում: Երեկոյան խումբը բոլոր մասնակիցների հետ անդրադառնում էր այդ օրվա փորձին, կատարում կարիքների գնահատում և կազմում հաջորդ օրվա նոր առաջադրանքների ցուցակ: Լիբանանի բահայի Ազգային Հոգևոր Ժողովի անդամներից մեկն ասում է.
Շատ ուրախալի էր տեսնել, թե երիտասարդների այս փոքր խումբը ինչպես քայլեր ձեռնարկեց: Չնայած իրենց երիտասարդությանը, նրանք տարիներ շարունակ ծառայում են իրենց համայնքներին և զարգացնում իրենց ունակությունները բահայի ուսմունքների վրա հիմնված կրթական գործընթացի միջոցով, ինչը նրանց օգնում է իրենց տեսնել որպես համայնքի կարիքների բավարարման գործակալներ: Նրանք ձեռք բերեցին կազմակերպչական հմտություններ, ինչպիսիք են հիմնական վիճակագրությունը վարելու, առկա ռեսուրսներով պլանավորումներ կատարելու և ուսումնառության ռեժիմում աշխատելու ունակությունները, երբ կազմակերպեցին «Օգնության կենտրոնը»:
Նրանք, ովքեր աշխատում էին նախաձեռնության կենտրոնում, առցանց հանդիպումների ժամանակ աջակցություն գտան աղոթքների մեջ: Համայնքի անդամներից մեկն ասում է. «Աղոթքն աջակցեց և մտերմացրեց շատ մարդկանց այդ խառնաշփոթի և վշտի օրերին և հույս բերեց: Մենք տեսնում ենք նվիրվածության ոգու կարևորությունը, որն օգնում է մեզ ամրապնդել սոցիալական կապերը և խորացնել հոգևոր արմատները, որոնք մեզ ավելի դիմացկուն են դարձրել այս աղետի առջև»:
Կամավորներից շատերի վրա անձամբ է ազդել ճգնաժամը, բայց նրանք իրենց համար հույսի աղբյուր են գտել ուրիշներին ծառայելու մեջ: Կլինիկական հոգեբան Մահա Օակիմն ասում է. «Իմ աշխատասենյակը քանդվեց և դա սարսափելի էր ինձ համար: Նստելու և ինձ անօգնական զգալու փոխարեն ես միացա Օգնության կենտրոնին, երբ ընկերներիցս մեկը ինձ ծանոթացրեց նրանց հետ: Դա ինձ օգնեց վեր կենալ և զգալ, որ ինչ-որ բան եմ անում և օգնում եմ ուրիշներին: Այն փաստը, որ բոլորը հավաքվել էին միասին, ինձ համար շատ կարևոր էր»:
Լարա Մանսուրը, ով աշխատել է Helping Hub- ի հետ իր առաջին իսկ օրերից, ասում է.
Երբ մենք տարածքում էինք, կազմակերպվածության անհրաժեշտություն տեսանք: Օրինակ, Բեյրութի մի հատվածը ողողված էր սննդի, ջրի և այլ օգնության առաջարկներով, իսկ մյուս տարածքներին քիչ ուշադրություն էր դարձվում, կամ առհասարակ ուշադրություն չէր դարձվում: Այսպիսով, մենք սկսեցինք մեկ նախաձեռնություն ևս, որն օգնում է կազմակերպություններին համակարգել ջանքերը միմյանց հետ: Սա թույլ տվեց, որ սոցիալական տարբեր դերակատարներ խորհրդակցեն և գործեն միասին: Այժմ անցկացվում են առցանց հանդիպումներ 50 մարդկանց հետ, որոնց ընթացքում քննարկվում են բոլոր մասնակիցներին միավորող նպատակները: Հավաքական տեսլականի և նպատակասլացության զարգացումը մեզ բոլորիս ավելի շատ հնարավորություններ է տալիս բավարարելու մեր կարիքները կողքից ստացված աջակցությամբ:
Խմբի անդամներից մեկն անդրադառնում է այն բանին, թե ինչ նշանակություն ուներ այս փորձը երիտասարդների համար.«Մենք բոլորս՝ երիտասարդներս, փորձություն ենք ենթարկվել: Այն շաբաթների ընթացքում, երբ մենք գտնվում էինք տարածքում և առավոտից երեկո օգնում էինք մարդկանց, շատ դժվար էին, բայց և հիանալի, որովհետև մենք միասին էինք, և մեր ծառայությունը մեզ բոլորիս հույս էր ներշնչում: Վերադառնալով մեր առօրյա կյանքին՝ մենք հասկանում ենք, որ բավարարված չենք առանց նպատակի մեր առօրյա աշխատանքով: Մենք պետք է ծառայենք մեր համայնքներին, քանի որ հենց այստեղ է ծնվում իրական երջանկությունը»: