Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Բահայի ռադիոկայանները
Նորություններ

Բահայի ռադիոկայանները

Բահայի ռադիոկայանները հատուկ նշանակություն են ստանում համաճարակի ընթացքում ՝ ծառայելով որպես կարևոր տեղեկատվության աղբյուր և դառնալով հասարակական կյանքի հենարանը:

 

Ռադիոկայանների դերը, որոնք ղեկավարում են բահայի համայնքները, համաճարակի ընթացքում աճել է: Այժմ նրանք հանդիսանում են կարևոր տեղեկատվության աղբյուր և ծառայում են որպես հասարակական կյանքի խարիսխ, երբ մարդկանց միջև փոխգործակցության այլ ձևերը ստիպված են նվազագույնի հասցվել: Ֆիլիպինների կենտրոնական Լուսոն շրջանում գտնվող «Բահայի ռադիոն» կարևոր դեր է խաղում այս առողջական ճգնաժամի ընթացքում: Այն խթանում է միասնության զգացումը ինտերակտիվ հաղորդումների միջոցով, որոնք ներառում են աղոթքներ և ոգեշնչող երաժշտություն: Վերջիններս արտացոլում են տարածաշրջանի մշակույթը: 90 կիլոմետր հեռարձակման շառավիղը նաև հնարավորություն է տալիս կայանին կարևոր հաղորդագրություններ փոխանցել հեռավոր տարածքներ, որոնք այլ կերպ դժվար կլիներ հասցնել:

 

Քրիստինա Ֆլորեսը` «Բահայի ռադիոյի» տնօրենը, ասում է. «Ընտանիքները ավելի շատ ժամանակ են անցկացնում միասին, և մենք հույս ունենք, որ կնպաստենք ընտանեկան մթնոլորտի ստեղծմանը, որտեղ գերակշռում է միասնությունն ու համագործակցությունը: Օրինակ՝ աղոթքներն ու երգերը ամբողջ օրվա ընթացքում հեռարձակվում են ամեն ժամ: Դրանց մեծ մասը առաջարկում են մեր ունկնդիրները: Մշտական աղոթքը հոգևոր վերելքի և ներշնչանքի բանալին է: Մենք հոգևոր էակներ ենք, և մեզ համար բնական է տանը շփվել մեր Արարչի հետ»:

 

 

Այս ռադիոկայանը նաև օգնում է տարածաշրջանում կրթական ծրագրերի առաջընթացին` համագործակցելով երկրի կրթության նախարարության հետ: Բահայի ռադիոյով կրթական նյութերի կանոնավոր հեռարձակումը օգնում է հազարավոր երեխաների, որոնց դպրոցները փակվել են կարանտինի պատճառով: Այս կրթական ծրագրերը լրացվում են երգերով և պատմություններով, որոնք հիմնված են բահայի սկզբունքների վրա և այնպիսի թեմաների շուրջ են, ինչպիսիք են ճշմարտացիությունը, առատաձեռնությունը, համբերատարությունն ու բարությունը:

 

Ռադիոն դարձել է կարևոր գործիք համայնքային զգացողության ու մարդկանց միջև կապ հաստատելու համար, հատկապես հիմա, երբ նրանք պետք է հեռու լինեն - ասում է տիկին Ֆլորեսը: Այս ճգնաժամին դիմակայելու համար անհրաժեշտ է հավաքական ոգի: Ընդհանուր նմանությունն ամրապնդվում է, երբ մարդիկ իրենց լեզվով լսում են հաղորդումներ, ծրագրեր, որոնք արտացոլում են իրենց մշակույթը և երբ նրանք իրենց ներդրումն են ունենում դրանց բովանդակության մեջ: Սովորաբար տեղեկատվությունն ու գաղափարները փոխանցվում են այն ժամանակ, երբ մարդիկ հանդիպում են միմյանց, բայց հիմա մեր տարածաշրջանում ռադիոկայանն օգնում է բավարարել այս կարիքը:

 

Խաղաղ օվկիանոսի այն կողմում՝ Պանամայում, Բահայի համայնքի կողմից ղեկավարվող ռադիոկայանը կենտրոնացած է ծառայության ոգեշնչման գործողությունների և համաճարակի ընթացքում մարդկանց գործնական կարիքները բավարարելու վրա: Ունկնդրին հնարավորություն է ընձեռվում աջակցություն ցուցաբերել գյուղական բնակավայրերում ապրողներին, ովքեր շարժման սահմանափակումների պատճառով դժվարանում են մուտք ունենալ հանրային վայրեր:Կայանի համակարգող Ֆաբիո Ռոդրիգեսը ասում է.

 

Մեր ծրագրերը շեշտը դնում են ծառայության և այն գաղափարի վրա, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն իրենց ներդրումն ունենալ հասարակության մեջ: Կայանը խրախուսում է այդ շրջանի բնակիչներին, ովքեր օգնում են ծրագրերի ստեղծմանը և ունակ են իրենց ոգեշնչող փորձն ու հույսերը հաղորդել եթերում այնպես, որ հուզեն ունկնդիրների սրտերը: Սա, իր հերթին, խրախուսում է ավելի շատ մարդկանց տեսնել իրենք իրենց՝ որպես համայնքի կյանքի ակտիվ մասնակիցների:

 

Չիլիի Լաբրանս քաղաքում գտնվող «Չիլիի բահայի ռադիոն» հեռարձակվում է Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում: Ռադիոկայանը սերտ երկխոսություն է վարում շրջակա բնիկ ժողովուրդների հետ՝ ձգտելով իր ծրագրերը հարմարեցնել նրանց կարիքներին և ցանկություններին: Օրինակ, «Չիլիի բահայի ռադիոյի» գործունեության ոլորտներից մեկը մապուչեների ժողովրդի լեզվի և մշակույթի պահպանումն է: 

 

 

Ռադիոն միշտ կարևոր դեր է խաղացել մապուչեի ժողովրդի ազնվական կողմերը խթանելու գործում: Դա հույսի զգացում է տալիս և մխիթարում է մարդկանց այս ճգնաժամի ընթացքում,-ասում է ռադիոկայանի համակարգող Ալեքս Կալֆուկերոն,- Վաղ առավոտվա աղոթքը վաղուց արդեն հիմնարար ավանդույթ է, և մապուչեյան աղոթքները հաճախ ընդգրկվում են կրոնական ռադիոհաղորդումներում, որոնք երբեմն հեռարձակվում են Սանտիագոյում գտնվող Բահայի տաճարից:

 

Քեթի Սքոգինը, ով համագործակցում է Չիլիի և Պանամայի ռադիոկայանների հետ, անդրադառնում է վերջին փորձին.

 

Բահայի այս ռադիոկայանները գործում են երկար տարիներ: Նրանք դարձել են տեղական մշակույթի մաս: Այս նախաձեռնությունները պարզապես միակողմանի հեռարձակում չեն, դրանք կարևոր տեղ ունեն այն համայնքերում, որոնց նրանք ծառայում են: Լրատվականներում կան մարդիկ, ովքեր ինչ-որ բան են ստեղծում և մարդիկ, ովքեր սպառում են կոնտենտը `սովորաբար որպես պասիվ ունկնդիրներ կամ դիտորդներ: Մենք փորձում ենք այլ մոտեցում սովորել: Այս ռադիոկայանները խթանում են ծառայության ոգին և ձայնի հնարավորություն են տալիս համայնքի բոլոր անդամներին:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ