Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Բահաուլլայի վախճանից հետո սկսվեց Բահայի հավատի զարգացման նոր փուլը: Բահաուլլան Հավատի միակ մեկնաբան և ղեկավար նշանակեց իր ավագ որդուն՝ Աբդուլ-Բահային: Իրավահաջորդի հստակ նշանակումը թույլ տվեց Բահայի հավատին խուսափել աղանդների բաժանումից:


Աբդուլ-Բահան խնդիր դրեց բացատրել ամբողջ մարդկությանը Բահաուլլայի հասարակական կառուցվածքի վերաբերյալ ուղերձի իմաստն աշխարհին: Բազմաթիվ նամակներում ու գրվածքներում, ինչպես նաև ուխտավորների հետ զրույցներում Աբդուլ-Բահան մշտապես արտահայտում էր այն միտքը, որ պետք է փոխվի ոչ միայն առանձին մարդկանց հոգևոր պատկերը, այլև անհրաժեշտ է փոխել ամբողջ հասարակական կառուցվածքը: Միևնույն ժամանակ նա ընդգծում էր համաշխարհային կրոններից յուրաքանչյուրի գոյության հավասար իրավունքը, ուշադրություն էր դարձնում ռասայական նախապաշարմունքներն արմատախիլ անելու անհրաժեշտությանը, նշում էր տղամարդու և կնոջ հավասարությունը, խոսում էր պարտադիր համընդհանուր կրթության և արդարացի տնտեսական համակարգի հաստատման մասին, շոշափում էր դրա հետ կապված բազմաթիվ այլ թեմաներ:

 


Պրոֆեսոր Բրաունը, որ 1890թ. առաջին անգամ հանդիպեց Աբդուլ-Բահային, իսկ հետագայում բավականին մտերմացավ նրա հետ, գրում էր.
ՙՙԵս հազվագյուտ եմ հանդիպել ավելի տպավորիչ արտաքինով մարդկանց: Բարձրահասակ, ամուր կազմվածքով մարդ, նետի պես ուղիղ կեցվածքով, սպիտակ չալմայով և սպիտակ հագուստով, ուսերին հասնող սև գանգուր մազերով, լայն հզոր ճակատով, որը խոսում է ուժեղ մտքի  ու անսասան կամքի մասին, սրատես ճուռակային հայացքով, սուր, սակայն համակրելի դիմագծերով` ահա իմ առաջին տպավորությունները Աբբաս Էֆենդիից` ՙՙՈւսուցչիցե [sic], ինչպես նրան par excellence* անվանում են բաբիները: Նրա հետ զրույցից հետո ես նրա նկատմամբ լցվեցի ավելի մեծ հարգանքով` այն տպավորության համեմատ, որ հենց սկզբից նա թողեց ինձ վրա: Նրա ռասայի անգամ լավագույն ներկայացուցիչների մեջ` պերճախոս, հնարամիտ, նրբենի, դժվար թե գտնվի մի մարդ, ով զրույցի ժամանակ ավելի ուշադիր է, վեճի մեջ ավելի հնարամիտ է, ապացույցների մեջ ավելի անսպառ է, հրեաների, քրիստոնյաների և մահմեդականների սուրբ գրքերի ավելի կատարյալ գիտակ է: Այդ հատկանիշները նրա շարժուձևի հետ միասին` միաժամանակ վեհ ու բարյացակամ, հանգեցրեցին նրան, որ ես այլևս չէի զարմանում այն ազդեցության ու հարգանքի վրա, որը նա վայելում էր, և ոչ միայն իր հոր ուսմունքի համախոհների մեջ: Նրա հետ հանդիպողներից ոչ ոքի տրված չէ կասկածի ենթարկել նրա վեհությունն ու իշխանությունըՙՙ:


1908թ. երիտթուրքական հեղափոխության հաղթանակից հետո, ազատվեցին Օսմանյան կայսրության բոլոր քաղաքական բանտարկյալները, ինչպես նաև նրանք, ովքեր դատապարտված էին կրոնական հիմնավորումներով: Այդպիսով, Աբդուլ-Բահան 1910թ հնարավորություն ստացավ լքել Պաղեստինը և նվիրել իրեն իր հոր հիմնած հավատի տարածման և ամրապնդման գործին արևմուտքում:

 


1911թ. օգոստոսի 11-ին Աբդուլ-Բահան իր մերձավորների մի փոքր խմբի ուղեկցությամբ ,Կորսիկաե նավով մեկնեց Մարսել: Այդպես սկսվեց երկու տարի և չորս ամիս տևողությամբ ճանապարհորդությունն Արևմուտքի երկրներով: Այդ ընթացքում նա երկու անգամ այցելեց Լոնդոն, Փարիզ, Շտուտգարտ, եղավ այլ եվրոպական երկրներում, ուղևորվեց Հյուսիսային Ամերիկա:


1912թ. ապրիլի 11-ին Աբդուլ-Բահան ժամանեց Նյու-Յորք: Հյուսիսային Ամերիկայում եղած ժամանակաշրջանում նա այցելեց ԱՄՆ-ի մոտ քառասուն մեծ և փոքր քաղաքներ, ինչպես երկրի արևելքում, այնպես էլ արևմուտքում: Նա եղավ Չիկագոյում, որտեղ դրեց այն շենքի առաջին քարը, որը պետք է դառնար ,Արևմուտքի Մայր Տաճարըե[4]: Կանադայում Աբդուլ-Բահան այցելեց Մոնրեալը և հյուրընկալեց կանադացի ճարտարապետ Վիլյամ Սազերլենդին և նրա կնոջը` Մեյ Մաքսվելին: Մոնրեալում Աբդուլ-Բահային ցուցաբերած ընդունելությունը չի կարելի արտասովոր անվանել: Նույն ձևով էին նրան դիմավորում նաև Արևմուտքի այլ քաղաքներում: Նա այցելեց Նոտր-Դամի տաճարը, թույլտվություն ստացավ հավատացյալներին դիմել Փրկչի տաճարում և Սուրբ Հակոբի եկեղեցում, ելույթ ունեցավ բազմամարդ լսարանի առջև Սենտ-Լորենս փողոցի վրա գտնվող արհմիության կենտրոնում, զրուցեց բազմաթիվ մարդկանց հետ ,Վինձորե հյուրանոցում և Մաքսվելների տանը Փայն-ավենյուում, որտեղ սկզբից հյուրընկալել էր Մոնրեալ ժամանելիս: Այցելության ընթացքը մանրամասն լուսաբանում էին խոշորագույն թերթերը: Աբդուլ-Բահան մամուլի ուշադրությունը գրավել էր ոչ միայն Մոնրեալում գտնվելու ժամանակ, այլև Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի երկրներում եղած ամբողջ ընթացքում:


Արևմուտքում լայն հասարակության մոտ բավականին բարենպաստ պատկերացում կազմվեց նոր կրոնի մասին, ինչը հետագայում օգնեց Բահաուլլայի հետևորդներին դրա տարածման մեջ: Աբդուլ-Բահան դիմում էր ոչ միայն եկեղեցական համայնքներին, այլ նաև խաղաղության պաշտպանության հասարակության անդամներին, արհմիութենական և համալսարանական լսարանին, տարբեր սոցիալական բարեփոխման ուսմունքների կողմնակիցների խմբերին: Ուղևորության ավարտին ակնհայտ դարձավ, որ Բահաուլլայի սոցիալական ուղերձը հասել է աշխարհին: Բահայիներին միացավ նոր սերունդ` մարդիկ, ովքեր պատկանում էին հասարակության ամենատարբեր շերտերին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աբդուլ-Բահան մեկուսացած ապրում էր Հայֆայում` Սուրբ Հողում:


1921թ. նոյեմբերի 28-ի վաղ առավոտյան 78 տարեկանում կարճատև հիվանդությունից հետո Աբդուլ-Բահան վախճանվեց: Նրա թաղումը տեղի ունեցավ արտասովոր հանդիսավորության մթնոլորտում: Դրանից ընդամենը տասներեք տարի առաջ Աբդուլ-Բահան` առանց իրավունքի աքսորյալը, հազիվ խուսափեց հրապարակային մահապատժից: Իսկ իր կյանքի վերջում նա արդեն վայելում էր անսահման իմաստունություն և մարդասիրություն ունեցող մարդու` գրեթե սրբի համբավ: Պաղեստինում բոլոր եկեղեցական դպրոցների ներկայացուցիչները վերաբերում էին նրան մեծ հարգանքով: Երբ հանվեցին թուրքական իշխանությունների կողմից նրա նկատմամբ դրված սահմանափակումները, Աբդուլ-Բահայի փառքը սկսեց աճել: Նրան ամենուր սկսեցին մեծարել: Առաջին համաշխարհային պատերազմից հետո սովի ժամանակ Պաղեստինի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, ի նշան Աբդուլ-Բահայի արժանիքների ճանաչման` բրիտանական կառավարությունը շնորհեց նրան ասպետի կոչում:

 


Նոյեմբերի 29-ին կայացած թաղումը, հավանաբար, հավասարը չուներ Պաղեստինի ամբողջ պատմության մեջ: Ավելի, քան տաս հազար մարդուց բաղկացած սգո թափորում մասնակցում էին բարձրագույն մահմեդական, հռոմեական կաթոլիկ, հունական ուղղափառ, հուդդայական և դրուզական հոգևորականության ներկայացուցիչներ, ինչպես նաև բրիտանական գերագույն կոմիսարը, Երուսաղեմի և Փյունիկիայի նահանգապետերը:


Աբդուլ-Բահայի մահից հետո Հավատի դրույթները մեկնաբանելու բացառիկ իրավունքը փոխանցվում էր Աբդուլ-Բահայի ավագ թոռանը` Շողի Էֆֆենդիին: 1963թ Բահայի Սուրբ Գրվածքների համաձայն համայնքի ղեկավարումը ստանձնեց Արդարության Համաշխարհային Տունը: