Նոյեմբերի 22-ին աշխարհի բոլոր երկրների, այդ թվում նաև Հայաստանի Բահայի համայնքների ներկայացուցիչները ժամանել էին Հայֆա` Բահայի համաշխարհային կենտրոնում Աբդուլ-Բահայի համբարձմանը նվիրված վեհաժողովին մասնակցելու համար: Իրենց սրտերն ու մտքերը շրջելով դեպի Աբդուլ-Բահան, նրանք եկել էին Սուրբ Երկիր՝ Նրան հարգանքի տուրք մատուցելու հենց այնտեղ, որտեղ մահացել էր:
Սիրո, միասնության և նվիրվածության մթնոլորտում մասնակիցները հոգեպես պատրաստվեցին բահայի սուրբ վայրեր այցելությանը: Մասնակիցները ժամանեցին Հայֆայում գտնվող Աբդուլ-Բահայի տունը, որտեղ Նա 1921 թվականի նոյեմբերի 28-ի վաղ առավոտյան մահացել է:
Նոյեմբերի 25-ի առավոտյան նրանք հավաքվեցին Արդարության Համաշխարհային Տան նստավայրում՝ սկսելու պաշտոնական ծրագիրը: Արդարության Համաշխարհային Տան անդամներից մեկը ընթերցեց պաշտոնական ուղերձը: Ուղերձում, մասնավորապես, ասվում էր. Այս անհանգիստ ժամանակներում հույսով և ակնածանքով ընկերները դիմում են Աբդուլ-Բահային՝ այդ ողջ մարդկության համար ապաստանին, վահանին բոլոր նրանց համար, ովքեր երկնքում և երկրի վրա են, Նրանից օգնություն են աղերսում, որպեսզի ծառայության ճանապարհին կարողանան հետևել Նրա օրինակին:
Ծրագիրը ներառում էր Միջազգային Ուսուցման Կենտրոնի անդամի հիմնական ելույթը, տարբեր լեզուներով աղոթքներ, այս պատմական պահին նվիրված երաժշտական կատարումներ և Աբդուլ-Բահայի տաճարի կառուցման մասին կարճ ֆիլմի ցուցադրություն:
Նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան, հարյուրավոր հետևորդներ հավաքվեցին Հայֆայի ուխտագնացների տան բակում, հանդիսավոր և ակնածալից մթնոլորտում՝ նշելու Աբդուլ-Բահայի համբարձումը և խորապես մտորելու Նրա ՝ մարդկությանը մատուցած ծառայությունների մասին:
Անհնար է պատկերացնել ավելի ակնառու ապացույց այն բանի, որ Նա միասնության ուժերի մարմնացումն էր, քան Նրա հուղարկավորության տեսարանը, երբ սգավորների անդադար հոսքը, որը բաղկացած էր այս երկրի բոլոր դավանանքների ներկայացուցիչներից, հավաքվել էին՝ սգալու իրենց ընդհանուր կորուստը:
Հարգանքի տուրքը շարունակվում է. Նրա սիրո ընդհանրությունը ծնեց մի համայնք, որը, նույնիսկ այն ժամանակ, իրավամբ կարող էր պնդել, որ հասարակության մի կտոր է: Նրա սերը վերակենդանացրեց, սնուցեց, ոգեշնչեց. նա հեռացրեց օտարությունը և բոլորին ողջունեց Տիրոջ խնջույքի սեղանի մոտ:
Փակման նիստը ներառում էր Միջազգային Ուսուցման Կենտրոնի անդամների ելույթները, տարբեր լեզուներով ընթերցված աղոթքներ և երաժշտական համարներ: Միջազգային Ուսուցման Կենտրոնի անդամ Անտոնելա Դեմոնտեն խոսեց Աբդուլ-Բահայի մահից հետո բահայի ինստիտուտների զարգացման մասին:
Միջազգային Ուսուցման Կենտրոնի անդամ դոկտոր Հոլլի Վուդարդը խոսեց վերջին տասնամյակների ընթացքում բահայի համայնքի համաշխարհային զարգացման մասին:
Մասնակիցները դիտեցին Ճշմարիտ օրինակը ֆիլմը: