Փետրվարի 11-13-ին Մոսկվայում կայացավ միջազգային ինստիտուցիոնալ հանդիպում, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի և Միջին Ասիայի բահայի համայնքներից 140 ներկայացուցիչներ:
Եռօրյա հանդիպման ընթացքում տարբեր քաղաքներից հաճախած խմբերը կիսվում էին կրթության, երիտասարդների ու սոցիալական գործողությունների ոլորտում իրենց զարմանալի փորձով, ուսումնասիրում էին Արդարության Համաշխարհային Տան ուղերձները և պլանավորում էին իրենց հետագա անելիքները:
Զգացվում էր մասնակիցների պատրաստակամությունը փոխանցել ստացած գիտելիքներն ու հանդիպման ոգին իրենց համայնքներին և միասին սկսել նման վեհաժողովներ կազմակերպել իրենց երկրներում: «Հաշվի առնելով, որ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ներգրավված են կոլեկտիվ գործունեության մեջ, որի շրջանակներում գյուղերում և քաղաքներում կառուցվում է դինամիկ կյանքի մոդել, վեհաժողովները պետք է այնպես կազմակերպվեն, որ որքան հնարավոր է շատ նման մարդիկ կարողանան մասնակցել դրանցում»: