Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Միջոցառումների շարք նվիրված Բահաուլլային
Նորություններ

Միջոցառումների շարք նվիրված Բահաուլլային

Բահաուլլան՝ Բահայի հավատքի հիմնադիրը ծնվել է 1817 թ-ի նոյեմբերի 12-ին, Թեհրանում: Այն պահից, երբ Նա ընդունեց  Բաբի (Բահաուլլայի նախակարապետի) հրովարտակը, Բահաուլլան դարձավ նրա գործի ամենաեռանդուն պաշտպանը: Այդ օրից ի վեր Նա և Նրա հետևորդներն անցան բազում դժվարությունների միջով, իրենց վրա զգացին այնպիսի դաժանություններ, որոնք գրիչը ունակ չէ փոխանցել, տեսան աքսոր, զրկանքներ, մտերիմների ու հարազատների կորուստ: Բայց անգամ ամենաանելանելի իրավիճակներում Բահաուլլան և Նրա հետևորդները շարունակեցին աշխարհին հայտնել Աստծո Խոսքը և Գործը շարունակեց ապրել: 

 

Այս դեպքերից դարեր անց՝ նույն օրը, ողջ աշխարհի բահայինները մեծագույն շուքով նշում են Բահաուլլայի ծննդյան երկու հարյուր ամյակը: Հայաստանի բահայինների համայնքը մի քանի քաղաքներում կազմակերպել է միջոցառումների շարք, որին ներկա էին համայնքի անդամները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների և Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակից ներկայացուցիչներ և բահայիների ընկերները: Ծրագիրը ներառում էր դասական երաժշտություն, երգեր և աղոթքներ: Տեղի ունեցավ նաև «Լույս աշխարհին» վերնագրով ֆիլմի ցուցադրությունը, որը հատուկ այս առիթի համար նկարահանվել էր Արդարության Համաշխարհային Տան կողմից: Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ