Այս տարի Աբդուլ-Բահայի մահվան 100-ամյա տարելիցն է: Ոգեշնչված Նրա կյանքով և գործով՝ որպես խաղաղության սուրհանդակ, սոցիալական արդարության ջատագով և մարդկության միասնության պաշտպան, Աբդուլ-Բահայի մահվան հարյուրամյակի համաշխարհային տոնակատարությունների նախապատրաստությունները գեղարվեստական արտահայտումների հեղեղ են առաջացնում: Երաժշտության, անիմացիայի, նկարչության, թատրոնի, պոեզիայի և արվեստի այլ ձևերի միջոցով մարդիկ աշխարհի գրեթե բոլոր մասերում ուսումնասիրում են այն հոգևոր հասկացությունները, որոնք Աբդուլ-Բահան վկայակոչում է իր ելույթներում և գրություններում, այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են նախապաշարմունքների վերացումը, կանանց և տղամարդկանց հավասարությունը, համընդհանուր խաղաղությունը և մարդկությանն անձնուրաց ծառայելը:
Հայաստանի Բահայի համայնքը Աբդուլ-Բահայի աղոթքներից մեկի հիման վրա անիմացիոն ֆիլմ է պատրաստել: Բացի այդ, թարգմանվել է «Ազատության տանող դարպասները» գիրքը, ձայնագրվել է Աբդուլ-Բահայի երկու աղոթք և կրկնօրինակվել է Նրա կյանքին նվիրված «Ճշմարիտ օրինակը» ֆիլմը: Բահայի հայ համայնքը կազմակերպում է մի շարք միջոցառումներ։
Անթիվ-անհամար անհատներ և համայնքներ ամբողջ աշխարհում խորհրդածում են Աբդուլ-Բահայի՝ մարդկությանը մատուցած ծառայության մասին և նույեմբերին պատրաստվում են նշել Նրա մահվան 100 ամյակը: Աշխարհի բոլոր երկրներից բահայի համայնքի ներկայացուցիչները ժամանել են Հայֆա` Բահայի համաշխարհային կենտրոնում պատմական հավաքի` ի հիշատակ Աբդուլ-Բահայի համբարձման: Մարդկության տարբեր խավերը ներկայացնող հավաքը արտացոլում է Աբդուլ-Բահայի հետևյալ խոսքերը.
Բազմազանությունը մարդկային ընտանիքում պետք է լինի սիրո և ներդաշնակության պատճառը, ինչպես երաժշտության մեջ, որտեղ տարբեր նոտաներ միախառնվում են` կազմելով կատարյալ ակորդ: