Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

post
Նորություններ

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը հանդիպել է Հայաստանի Բահայի համայնքի հետ

Նոյեմբերի 10-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը իր երեք գործընկերների հետ միասին այցելեցին Չեխովի համայնքային կենտրոն՝ հանդիպելու Բահայի համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկելու համար Հայաստանում Բահայի համայնքի կողմից իրականացվող կրթական և սոցիալ-տնտեսական ծրագրերը։ 

 

Քննարկվեցին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: Համայնքի իրականացրած ցանկացած սոցիալ-տնտեսական ծրագիր բաց է բոլոր ցանկացողների համար՝ անկախ տարիքային, կրոնական կամ ազգային պատկանելիությունից։

 

Ներկաները նշեցին, որ հպարտ են կրոնի ու համոզմունքների ազատության հանդեպ համընդհանուր հարգանքի ապահովմանն իրենց մասնակցությունն ունենալու համար։ 

author
Author
Բահայի Հայաստան