Հարյուր տարի առաջ Աբդուլ-Բահան՝ Բահաուլլայի որդին և Նրա ուսմունքների կատարյալ օրինակը լքեց այս աշխարհը: Ֆիլմն ուսումնասիրում է Աբդուլ-Բահայի կյանքն ու այն խորը ազդեցությունը, որը Նա թողնում էր մարդկանց վրա անցյալում և այժմ: Աբդուլ-Բահան յուրահատուկ ապաստարան, վահան ու հենարան է այն անձանց համար, ում կյանքը վերափոխվեց հանուն հասարակության բարելավման: Ճշմարիտ օրինակը մտորում է մի քանի համընդհանուր սկզբունքների շուրջ, որոնք իրենց մարմնավորումն էին գտնում Աբդուլ-Բահայի խոսքերում ու գործերում, սկզբունքներ, որոնք ոգեշնչում են անհատների, համայնքների ու ինստիտուտների համաշխարհային շարժումը, ովքեր ձգտում են նմանակել մարդկությանը ծառայելու Իր օրինակը: