Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 248-ամյակը
Նորություններ

Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 248-ամյակը

Երևան, Հայաստան: 2024 թվականի հուլիսի 2

 

ԱՄՆ-ի Երևանի դեսպանությունը նշում է Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 248-ամյակը: Միջոցառմանը մասնակցելու համար հրավիրված էին Հայաստանի Բահայի համայնքի ներկայացուցիչներ։ Բահայի պատվիրակության կազմում ընդգրկված էին անհատներ, ովքեր ծառայում են ակադեմիական, բարձր տեխնոլոգիական և երիտասարդների կրթության ոլորտներում: Այս բազմազան խումբը հիանալի հնարավորություն ունեցավ կապ հաստատել հին ընկերներ հետ և շփվել լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների և պետական ​​պաշտոնյաների հետ: Այս փոխազդեցությունների արդյունքում նշանակվեցին մի քանի նոր հանդիպումներ:

 

ԱՄՆ Դեսպան Քրիստինա Կվիենը, ով ծագումով Ֆրեզնոյից է (Կալիֆորնիա), նշել է. «Ինձ համար պատիվ է արդեն 2-րդ անգամ Հայաստանում տոնել Անկախության օրը՝ նշանավորելու Միացյալ Նահանգների ժողովրդավարության ծնունդը, հայ-ամերիկյան ամուր հարաբերությունները, մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքները, իսկ այսօր նաև մի փոքր վայելելու Կալիֆորնիայի մշակույթն ու խոհանոցը: … Ես Հայաստանում ամեն տեղ շփվել եմ մարդկանց հետ … ամեն տեղ ինձ համար առավել ակնհայտ ու գնահատելի է դարձել հայ ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալությունը և բոլորի ցանկությունը հասնելու արդարացի և տևական խաղաղության»:

 

Նման հանդիպումները նպաստում են միջպետական կապերի ամրապնդմանն ու տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ