Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Բարգավաճող հասարակություն: Կոնֆերանս Արզնիում
Նորություններ

Բարգավաճող հասարակություն: Կոնֆերանս Արզնիում

Եթե ցանկանում եք բարեփոխումներ կատարել աշխարհում, սկսեք ինքներդ ձեզնից: Խորհեք, առաջարկեք տարբերակներ, քննարկեք դրանք և գործի անցեք, բայց մի մոռացեք, որ ցանկացած նախագծի դրական արդյունքը տեսնելու համար պետք է կարողանալ լսել կարծիքներ, փոխանակվել փորձով, քննարկել այդ ամենը և գալ մեկ ընդհանուր եզրահանգման: 


Այս օրերին բահայի համայնքները ողջ աշխարհում կազմակերպում են կոնֆերանսներ, որտեղ տարբեր մարդիկ համախմբվում են մեկ գաղափարի շուրջ` պարզելու, թե ինչպես են նրանք ակտիվացնելու իրենց ջանքերը միասնություն կառուցելու և ավելի խաղաղ հասարակություններ ստեղծելու համար:  Քանի որ համաշխարհային վեհաժողովների ալիքը շարունակում է տարածվել աշխարհով մեկ, ավելի ու ավելի շատ մարդիկ գիտակցում են միասնության ամրապնդման և իրենց համայնքների, հարևանների և այլ համաքաղաքացիների հետ միասին ծառայելու հնարավորությունները:  Նրանք ծանոթանում են մարդկության մասին Բահաուլլայի տեսլականին, ըստ որի մենք բոլորս ներկայացվում ենք որպես մեկ ամբողջություն՝ մեկ ընտանիք, որպես մեկ ծառի տերևներ և մեկ ծովի կաթիլներ:

 

Իհարկե, Հայաստանում Բահայի համայնքը նույնպես անմասն չմնաց: Ապրիլի 1-3 Արզնիում կազմակերպվեց կոնֆերանս, որին մասնակցեցին հասարակության մի շարք խմբերի շուրջ 100 ներկայացուցիչներ: Տարբեր ազգերի, կրոնների մարդիկ, տարբեր մասնագիտական ոլորտներից, հավաքվել էին քննարկելու հարևանների հետ շփման կարևորությունը, կրթությունը բարգավաճող հասարակությունում, ընտանիքում խորհրդակցելու անհարժեշտությունը և այլն: Մասնակիցները բաժանվեցին խմբերի և ըստ ծրագրի սկսվեցին խորհրդակցությունները: Երեկոյան ժամերին խմբերը հավաքվում էին միասին` ամփոփելու հագեցած օրը և խարույկի մոտ վայելելու կիթառի մեղմ հնչյունները: Երեխաների համար կազմակերպվում էին զվարճալի խաղեր: 


Այս տարբեր աշխարհների տարբեր մարդկանց միավորում էր մի բան. Նրանք բոլորը ցանկանում էին բարեփոխումներ կատարել աշխարհում: Եվ տեսնելով այդ ձգտումներն ու մեծ ջանքերը, վստահությամբ կարող ենք ասել. Նրանք արդեն սկսել են:
 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ