Նոյեմբեր ամսին, ոչ պաշտոնական միջավայրի շրջանակներում տեղի ունեցավ Բաբի 200-անյակին նվիրված միջոցառումների շարք: Ցուցադրվեց Բաբի կյանքին և հիշատակին նվիրված «Առաջին շողեր» ֆիլմը, որտեղ առաջ են քաշվում այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կանանց և տղամարդկանց հավասարությունը, գիտության և կրոնի ներդաշնակությունը, ճշմարտության բարձրաձայնումը ցանկացած պարագայում: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է փոխվել այն մարդկանց կյանքը, ովքեր ծանոթացել են Բահայի հավատքի հետ և սկսել են կիրառել վերջինիս սկզբունքներն իրենց կյանքում:
Հայաստանի բահայիների ձեռքի աշխատանքները
Նախանշական է, որ Բաբի 200-ամյակի առթիվ, ողջ աշխարհի բահայինները նախատոնական տրամադրությամբ ոգեշնչվելով՝ ամիսներ շարունակ կատարում էին ստեղծագործական աշխատանքներ՝ երգերի ձայնագրություններ, բեմադրություններ, կերտում արվեստի գործեր: