Հունիսի 30-ին նշվեց ԱՄՆ Անկախության հռչակագրի ընդունման 247-րդ տարեդարձը։ Դեսպան Քվինը և դեսպանության թիմը մեծաթիվ հյուրերի և հայ բարեկամների հետ տոնեցին այս օրը։ Հայաստանի Բահայի համայնքը նույնպես հրավիրված էր միջոցառմանը։
Այս տարվա տոնակատարության ընթացքում ներկայացված էին ԱՄՆ-ի հարավում գտնվող և ամերիկյան պայքարի ու տոկունության ոգին մարմնավորող քաղաքներից մեկի՝ Մեմֆիսի երաժշտական ավանդույթներն ու խոհանոցը։ Հնչեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների օրհներգերը հայտնի հայ սոպրանո Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ:
Հայաստանում Բահայի համայնքի անդամներն ակտիվորեն ներգրավված են երկրի սոցիալական և մասնագիտական կյանքի տարբեր ասպեկտներում, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն է ունենում նրա բարգավաճման գործում: Նրանց նվիրումն ու անձնուրացությունը ակներև է, ինչի արդյունքում նրանցից ոմանք հրավիրվել են ակադեմիական գործառույթներ կատարելու, մյուսները՝ մարդու իրավունքների պաշտպանությանը ներգրավվելու, իսկ երրորդները՝ կրթության ոլորտում իրենց ավանդի համար:
Այս միջոցառման ընթացքում Բահայի համայնքի անդամները հնարավորություն ունեցան ոչ պաշտոնական կարճ զրույցներ ունենալ տարբեր ոլորտների մարդկանց հետ: Նրանց թվում էին լրագրողներ, իրավապաշտպաններ, գործարարներ, կրոնական գործիչներ, ինչպես նաև դիվանագիտական և պետական անձիք։
Բահայիների համար կարևոր իրադարձություններից մեկը դեսպան տիկին Քրիստինա Քվինի հետ խմբակային լուսանկարվելու հնարավորությունն էր, ով մեծ տեղ էր տալիս տարբեր համայնքների ներառականության և փոխադարձ հարգանքի ոգուն: