Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Բահայի միջազգային տասներկուերորդ համագումարը
Նորություններ

Բահայի միջազգային տասներկուերորդ համագումարը

Բահայիների՝ ավելի քան 160 երկրներ ներկայացնող շուրջ 1300 պատվիրակներ ժամանել են Հայֆա ՝ մասնակցելու Բահայի 12-րդ միջազգային համագումարին: Միջազգային համագումարը եզակի հավաքույթ է, որն անցկացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ Հայֆայում ՝ Բահայի համաշխարհային համայնքի վարչական և հոգևոր կենտրոնում: Պատվիրակները ներկայացնում են գրեթե բոլոր երկրները: Համագումարի ընթացքում նրանք մասնակցում են մի շարք խորհրդակցական հանդիպումների և ընտրում են Հավատքի միջազգային կառավարման մարմինը՝ Արդարության Համաշխարհային Տունը:

 

Միջազգային համագումարի խորհրդակցությունները սովորաբար վերաբերվում են Բահայի հավատքի զարգացմանը և հասարակության առաջընթացի մեջ բահայի համայնքների ներդրմանը: Քննարկման հիմնական թեմաներից մեկն այն է, թե ինչպես է Բահաուլլայի ուսմունքը՝ ինչպիսիք են կանանց և տղամարդկանց հավասարությունը, գիտության և կրոնի ներդաշնակությունը և ճշմարտության անկախ հետազոտությունը իրենց արտահայտումը գտնում սոցիալական անթիվ համայնքների՝ ամենահեռավոր գյուղերից մինչև քաղաքային խոշոր կենտրոնների մշակութային իրականության մեջ: 

 

Միջազգային համագումարին ներկա պատվիրակները իրենց երկրներում ընտրված Ազգային Հոգևոր Ժողովների անդամներ են: 

 

Ապրիլի 29-ին պատվիրակները հավաքվեցին ՝ ընտրելու Արդարության Համաշխարհային  Տան ինը անդամներին, ինչը և՛ սրբազան պարտք է, և՛ արտոնություն:

 

Համագումարին մասնակցելուց առաջ պատվիրակներն անցնում են հոգևոր նախապատրաստման շրջան: Նրանց ժամանակ է տրամադրվում Հայֆայի և Աքքայի սրբավայրերում աղոթելու և խորհելու, ինչպես նաև Բահայի պատմական սրբավայրեր այցելելու համար:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ