Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Աբդուլ-Բահայի դամբարանի կառուցումն ընթացքի մեջ է
Նորություններ

Աբդուլ-Բահայի դամբարանի կառուցումն ընթացքի մեջ է

Աբդուլ-Բահայի դամբարանի նախագծումից ի վեր էական առաջընթաց է գրանցվել: Շինարարությունը ընթացքի մեջ է: Տարածքի կենտրոնում գցվել է 2900 քմ մակերեսով բետոնե հիմքը: Շինարարության վերջին փուլերի համար անհրաժեշտ թույլտվություն ստանալու բարդ գործընթացը ավարտվել է: Տեղական իշխանությունները թույլատրել են Սրբավայրի կոնստրուկցիայի և հիմքի վրա կանգնեցնել կենտրոնական կառույցը: Կառուցվածքի ստորգետնյա մասը, որտեղ պետք է ամփոփվի Աբդուլ-Բահայի աճյունը, նույնպես ստանում է իր ձևը: Աշխատանքներ են տարվում բետոնե պլատֆորմերի տեղադրման ուղղությամբ, որոնք կապահովեն կենտրոնական տեղանքի երկու կողմերում լանդշաֆտային ծածկերի կայունությունը: 

 

 

Բահայի աշխարհը ոգեշնչում է ստանում Աբդուլ-Բահայի կյանքի օրինակից, հատկապես առողջապահական համաշխարհային ճգնաժամի այս դժվարին պահին: Ներկայիս պայմաններում այս կարևոր ձեռնարկության հաջող իրականացումը զգալի դժվարություններ է ներկայացնում: Այժմ շինհրապարակի լայնությամբ դրվում է այգիների հիմքը, որոնք կշրջապատեն ողջ շենքը:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ