Հունիսի 12-ին «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» կողմից իրականացվեց «Կրոնական և ազգային փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականության» թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ Արմինե Ավետիսյանի կողմից Բահայի հավատքի մասին գրված նյութը գրավեց 1-ին տեղը:
Այս տարի հիմնադրամը ստացել էր մրցույթային 34 նյութ։ Հաղթողներն ընտրվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից, որն ուսումնասիրել է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված լրագրողական նյութերը:
Լրագրողական նյութի ամենամյա մրցանակաբաշխությունն իրականացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Կայուն բարեփոխումներին ընդառաջ. Կրոնի կամ համոզմունքի ազատության խթանումը Հայաստանում» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ: