Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Հայաստանի Բահայի համայնքը՝ հանրային դիսկուրսի ասպարեզում
Նորություններ

Հայաստանի Բահայի համայնքը՝ հանրային դիսկուրսի ասպարեզում

Ամբողջ աշխարհում Բահայիների Հասարակության հետ կապերի գրասենյակները ներգրավված են հանրային դիսկուրսներում՝ զրույցներ փորձագետների հետ թեմաների շուրջ, որոնք ունեն մեծ սոցիալական կամ տնտեսական նշանակություն տեղական համատեքստում: Սոցիալական դիսկուրսներին մասնակցելու միջոցով բահայի համայնքները սովորում են իրենց երկրների հիմնական դերակատարների հետ և նրանց հետ կիսվում են համայնք կառուցելու իրենց փորձով և բահայի ուսմունքներից վերցված գաղափարներով: Հանրային դիսկուրսները կոչ են անում համագործակցել անհատների, խմբերի և կազմակերպությունների հետ տարբեր սոցիալական միջավայրերում, որտեղ ձևավորվում և զարգանում են միտքը, հասարակական կարծիքը և ռազմավարությունը: Այս գործունեության նպատակն է նպաստել ողջ աշխարհում սոցիալ-տնտեսական բարգավաճման համար անհրաժեշտ գիտելիքների և վերաբերմունքի հավաքական ձևավորմանը: Բահայի միջազգային համայնք ՀԿ-ն խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ի մի շարք գործակալություններում, մասնակցում է մարդու իրավունքների, կանանց իրավունքների և շրջակա միջավայրի կայունության վերաբերյալ դիսկուրսներին, ի թիվս այլոց: 

 

2022 թվականի ապրիլից Հայաստանի Բահայի համայնքի Հասարակության հետ կապերի գրասենյակը սկսել է հանրային դիսկուրսների ուսումնասիրություն՝ «Փոփոխության ջատագովներ. Ինչպես կրթել քաղաքացիներին, որոնք հոգ են տանում և գործում են ի նպաստ Հայաստանի բարեկեցությանե թեմայով։ Այդ նպատակով գրասենյակը հանդիպել է կրթության ոլորտը ներկայացնող ինը փորձագետների՝ ուսուցիչների կրթություն, կրթության ռազմավարություն, միջնակարգ կրթություն մասնավոր և պետական հատվածներում, տեղաբնակ հայերի փորձագետների, ինչպես նաև Հայաստանում իրենց ներդրումն ունեցող միջազգային մանկավարժների հետ: Քննարկվել են, թե  ինչպե՞ս ենք մենք տարբերակում փոփոխության ջատագովներին Հայաստանում: Ի՞նչ բնութագրիչներ ունեն նրանք։ Ինչպե՞ս է մարդը դառնում այդպիսին: Ինչպե՞ս ենք մենք հասկանում նրանց կարևորությունն ու ազդեցությունը երկրի վրա:

 

2023 թվականը սկսվեց մի շարք հանդիպումներով կառավարության ներկայացուցիչների, գիտնականների, դիվանագետների և հասարակական կազմակերպությունների հետ՝ ուսումնասիրելու մարդու իրավունքների, այդ թվում՝ կանանց իրավունքների թեման Հայաստանում: Քանի որ Հասարակության հետ կապերի գրասենյակը շարունակում է ներգրավվել այս դիսկուրսներում, այս տարվա ընթացքում կպատրաստվեն դիտարկումներով և առաջարկներով հայեցակարգային փաստաթղթեր, որոնցով կկիսվենք հանրության հետ և կհրապարակենք bahai.am կայքում:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ