Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Բահաուլլան (Միրզա Հուսեյն Ալի)՝ Բահայի հավատի հիմնադիրը, ծնվել է 1817թ-ի նոյեմբերի 12-ին Թեհրանի ամենահայտնի ընտանիքներից մեկում: Նրա հայրը շահի պալատի նախարարն էր: 1844թ-ին Բահաուլլան ընդունեց Բաբի (Բահաուլլայի նախակարապետը) հրովարտակը և դարձավ նրա գործի ամենաեռանդուն պաշտպանը: Պարսկաստանի հոգևորականությունը, չընդունելով Բաբի կողմից հռչակած նոր հավատը, սկսեց հետապնդել Բաբի հետևորդներին: 1852 թ-ին Բահաուլլան ձերբակալվեց և շղթայվեց Թեհրանի Սիյահ-Չալ բանտում, որտեղ նա տեսիլք ունեցավ, որի մասին ավելի ուշ ասել է․


՛՛Մի գիշեր բոլոր կողմերից հնչեցին այս վեհ խոսքերը. ՛՛Հիրավի մենք քեզ կդարձնենք անպարտելի ինքդ քո մեջ քո գրչում: Մի տխրիր քեզ բաժին ընկածից և մի երկյուղիր, քանզի դու անվտանգության մեջ ես: Շուտով Աստված կբարձրացնի երկրի գանձերը` մարդկանց, ովքեր քեզ կօգնեն քո միջոցով և քո անվան միջոցով, որով Աստված արթնացրել է նրան ընդունողների սրտերը՛՛:

 


Բանտարկությունից չորս ամիս անց, Բահաուլլան արտաքսվեց Բաղդատ: Բաղդատում նրա հռչակը տարածվեց և Պարսկաստանի կառավարությունը՝ հոգևորականների ճնշման տակ, պահանջեց Օսմանյան կայսրությունից արտաքսել նրան էլ ավելի հեռու: 1863թ ապրիլին նախքան Բաղդադից հեռանալը Բահաուլլան տասներկու օր Ռիզվան այգում անցկացրեց, որը գտնվում էր քաղաքից դուրս։ Այնտեղ բազմաթիվ այցելուներ էին եկել նրան հրաժեշտ տալու համար: Այս այգում Բահաուլլան հռչակեց, որ այս դարաշրջանի Աստվածահայտնությունն է և սկիզբ դրեց Բահայի հավատին:


Բահաուլլայի հաջորդ աքսորավայրը Կոստանդնուպոլիսն էր, իսկ ավելի ուշ` Ադրիանուպոլիսը, երկու քաղաքն էլ այսօր Թուրքիայի տարածքում են գտնվում: 1868թ բանտարկյալ ու աքսորյալ Բահաուլլան Ադրիանուպոլիսից նամակներ էր գրում աշխարհի թագավորներին ու կառավարիչներին` կոչ անելով նրանց, որպեսզի հետևեն արդարությանը և օգտագործեն իրենց իշխանությունը` աղքատությանը և պատերազմին վերջ դնելու համար:


Այնուհետև նա աքսորվեց Աքքա բանտ քաղաքը: Իր կյանքի վերջին տարիների ընթացքում նա ապրում էր քաղաք-բանտի պատերից դուրս գտնվող Բահջի առանձնատանը: 1892 թվականի մայիսին Բահաուլլան հեռացավ այս աշխարհից: Նրա մարմինը հանգիստ է գտել Բահջիում, որն այժմ շրջապատված է գեղեցիկ այգիներով։ Այն աշխարհի բոլոր բահայիների համար ամենասուրբ վայրն է: Աքքա և Հայֆա քաղաքը Բահայի համաշխարհային համայնքի հոգևոր և վարչական կենտրոններն են։


Իր կյանքի ընթացքում Բահաուլլան գրել է ավելի քան հարյուր հատոր գրքեր, որոնք համարվում են Բահայի հավատի Սուրբ գրվածքները։