Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ֆիզիկական կարողությունները և մտավոր ունակությունները
Հոդվածներ

Ֆիզիկական կարողությունները և մտավոր ունակությունները

Մարդու մեջ առկա են հինգ արտաքին զգայարաններ, որոնք ընկալման ուղղորդիչ ուժերն են, այսինքն, կարելի է ասել, այս հինգ զգայարանների օգնությամբ մարդը ընկալում է նյութական աշխարհը: Դա տեսողությունն է, որը ընկալում է տեսանելի ձևերը, լսողությունը, որը ընկալում է լսելի ձայները, հոտառությունը, որն ընկալում է հոտերը, համի զգացումը՝ ուտելիքը զգալու համար, և հպումը, որը գործում է մարմնի բոլոր մասերի վրա և ընկալում է շոշափելի իրերը: Այս հինգ զգայարանները ծառայում են արտաքին աշխարհի ընկալման համար:

 

Մարդը օժտված է նաև հոգևոր կարողություններով՝ երևակայությամբ, որը հորինում է բաներ, մտածողությամբ, որը վերլուծում է իրերի էությունը, հասկացողությամբ, որը ներթափանցում է իրերի իրական էությունը,  հիշողությամբ, որը պահպանում է այն ամենը, ինչ մարդ երևակայում է և ինչին հասնում է, նրա բոլոր մտքերը: Հինգ արտաքին զգայարանների և ներքին ունակությունների միջև միջնորդ հանդիսանում է բանականությունը, որը հավասարապես պատկանում է և՛ մեկին, և՛ մյուսներին, այլ բառերով ասած՝ միտքը, որը գործում է որպես միջնորդ արտաքին և ներքին կարողությունների համար, ներքին ունակություններին է փոխանցում այն, ինչը նկատել են արտաքին ունակությունները: Այն կոչվում է ընդհանուր ունակություն, քանի որ ծառայում է որպես հաղորդակցություն արտաքին և ներքին ունակությունների միջև և այդ կերպ ընդյհանուր օղակ է հանդիսանում արտաքին և ներքին կարողությունների համար: Օրինակ, տեսողությունը արտաքին զգայարաններից մեկն է, այն ընկալում է այս ծաղիկը, այնուհետև փոխանցում է այդ զգացողությունները ներքին ունակություններին՝ ընդհանուր ունակություններին, որը այդ ընկալումը փոխանցում է երևակայությանը, որն էլ իր հերթին, պատկերացման գործընթացի ընթացքում ստեղծում է տվյալ պատկերն ու փոխանցում այն մտածողությանը, իսկ մտածողությունը՝ ներթափանցելով էության մեջ, փոխանցում է այն հասկացողությանը, հասկացողությունը ըմբռնման գործընթացի ավարտից հետո, հիշողությանն է փոխանցում ընկալվող օբյեկտի պատկերը, որն այն պահում է իր պահոցներում:

 

Արտաքին զգայարանները հինգն են՝ տեսողություն, լսողություն, համ, հոտ և հպում: Ներքին զգացողությունները նույնպես հինգն են՝ ընդհանուր ունակություններ, ինչպես նաև երևակայություն, մտածողություն, հասկացողություն և  հիշողություն:

 

Այսպիսով, մարդը մի ամբողջական համակարգ է, որտեղ ֆիզիկական և մտավոր կարողությունները գործում են փոխկապակցված և ներդաշնակ։ Արտաքին զգայարանները մեզ հնարավորություն են տալիս ճանաչել և ընկալել նյութական աշխարհը, մինչդեռ ներքին ունակությունները օգնում են խորությամբ ըմբռնել այդ ընկալումները, վերափոխել դրանք գիտելիքի և փորձի։ Այս փոխազդեցության շնորհիվ մարդը ոչ միայն տեսնում ու լսում է աշխարհը, այլև հասկանում, վերլուծում և իմաստավորում այն։

 

Այս ամբողջ գործընթացի կենտրոնում կանգնած է բանականությունը, որը միավորում է արտաքին և ներքին կարողությունները՝ ստեղծելով ամբողջական ճանաչողություն։ Երբ այս կարողությունները զարգանում են հավասարակշռված կերպով, մարդը կարողանում է առավել արդյունավետ գործել, ճիշտ որոշումներ կայացնել և ներդաշնակ ապրել իր շրջապատի հետ։ Այդպիսով, մարդու իրական զարգացումը կայանում է ոչ միայն զգայարանների սրացման, այլև ներքին ունակությունների խորացման և գիտակցված կիրառման մեջ։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ