Բոլորն են ուզում երջանիկ լինել, բայց ոչ բոլորը գիտեն՝ ինչպես դա անել։
Ասում են՝ երջանիկ կյանք չի լինում, լինում են միայն երջանիկ օրեր։ Արդյոք դա այդպես է։ Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու համար Բահայի բլոգը կազմակերպեց առցանց հանդիպում Հոգեբանական գիտությունների թեկնածու, դրական հոգեթերապիայի խորհրդատու, քոուչ, դասընթացավար և թրեյներ Տարաս Վավրիկի հետ, ով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրի հավաստագրված մարզիչ է: Տարաս Վավրիկը 2014-2015 թվականներին ապրել է Հայաստանում և աշխատել որպես հոգեբան խորհրդատու, պրակտիկ հոգեբանության թրեյներ «ԱՅԳե հոգեբանական ծառայությունների կենտրոնում (Երևան), որի հետ շարունակում է համագործակցել առցանց։ Նա այժմ բնակվում է Ֆրանսիայում, որտեղից և միացել էր մեզ։
Հանդիպման ծրագրում ներառված էր՝
-Երջանկության մոդել Սոնյա Լյուբոմիրսկու կողմից
-Երջանիկ մարդկանց 12 սովորություն
-Հարցեր հոգեբանին
Ըստ պրոֆեսոր Սոնյա Լյուբամիրսկայի, մարդու երջանկության 50%-ը կախված է գենետիկայից, 10%-ը՝ արտաքին հանգամանքներից, 40%-ը՝ մեր գործողություններից ու համոզմունքներից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երջանիկ լինելու որոշ մեխանիզմներ և հնչեցին մի շարք խորհուրդներ։ Հանդիպման տեսագրությունը կարող եք դիտել մեր յութուբյան ալիքով։
Դուք հարցնում եք, թե ինչպե՞ս ամենօրյա խնդիրների ու աշխահում տիրող այս հավերժ թվացող քաոսի մեջ երջանիկ լինել։ Աշխատանք - տուն - աշխատանք շրջանի միջով վազելիս, երկրում և սեփական տանը տիրող անվերջանալի խնդիրների հորձանուտում ինչպե՞ս գտնել ժամանակ սեփական անձի համար։
Ամեն ինչ հեշտ է․ մի պահ կանգ առեք, կտրվեք ձեր առօրյա հոգսերից, թուլացեք, զինաթափեք ձեր ուղեղն ու փորձեք հասնել հոգու և մտքի լիակատար ներդաշնակության։ Հիշե՛ք, առողջությունը բոլոր հնարավոր ողորմածություններից ամենաանգինն է, այն հնարավոր չէ գնել և գրեթե չի վերականգվում։