Հիսուս Քրիստոսի կյանքը մարդկության պատմության մեջ առանձնանում է որպես սիրո, ողորմածության և ներքին վերափոխման վառ օրինակ։ Նրա ծնունդից մինչև ուսուցչական գործունեությունը բացահայտում են մի ուղի, որը կոչ է անում մարդկանց վերագտնել Աստծո հետ կապը՝ հավատքի, ներողամտության և անկեղծության միջոցով։ Այս պատմությունը ներկայացնում է Քրիստոսի կյանքի կարևոր դրվագները և այն հավիտենական ճշմարտությունները, որոնք շարունակում են լուսավորել մարդկային սրտերը։
Գաբրիել Հրեշտակն Աստծո կողմից ուղարկվեց Նազարեթ կոչվող քաղաք՝ կույս Մարիամի մոտ և ասաց նրան․ «Ողջույն, ով շնորհընկալ, Աստված քեզ հետ»։
Իսկ նա շփոթվեց նրա խոսքերից և սկսեց մտորել, թե ինչ էր նշանակում նրա ողջույնը։ Եվ ասաց նրան Հրեշտակը․ «Մի՛ վախեցիր, Մարիամ, քանզի դու Աստծուց շնորհ ես ստացել և քո արգանդում կպահես, կծնես տղա, և կկնքես Նրան Հիսուս անունով։ Նա վեհագույնը կլինի և Աստծո Որդի կկոչվի»։
Մարիամն հարցրեց Հրեշտակին․ «Դա ինչպե՞ս կլինի, երբ ես ամուսին չունեմ»։
Հրեշտակը պատասխանեց նրան․ «Սուրբ Հոգին կիջնի քեզ վրա և Բարձրյալի ուժը կլուսավորի քեզ, և ծնածդ Սուրբը կկոչվի Աստծո Որդի»։
Այդ ժամանակ Մարիամն ասաց․ «Ես Աստծո ծառան եմ, թող Նրա կամքը լինի»։ Եվ Հրեշտակը հեռացավ նրանից։
Այդ օրերին կայսեր կողմից հրաման եղավ հաշվառում կատարել ողջ երկրում։ Եվ բոլորը գնացին գրանցվելու, յուրաքանչյուրն իր քաղաքում։ Մարիամը և Հովսեփը գնացին Բեթղեհեմ, քանզի Հովսեփն այնտեղից էր։ Երբ նրանք արդեն այնտեղ էին, եկավ Մարիամի ծնելու ժամանակը, և նա լույս աշխարհ բերեց իր Առաջնեկին, և բարուրեց Նրան, և Նրան ծղոտի մեջ դրեց, որովհետև հյուրատանը նրանց համար տեղ չկար։ Այդ երկրում դաշտերում հովիվներ կային, ովքեր երեկոյան իրենց հոտին էին հետևում։ Հանկարծ նրանց առջև Հառնեց Աստծո Հրեշտակը և Աստծո Փառքը լուսավորեց նրանց, և սարսափեցին նրանք մեծության վախից։
Եվ ասաց նրանց հրեշտակը․ «Մի վախեցեք, ես ձեզ մեծ ուրախություն եմ հայտնում, որով կցնծան բոլոր մարդիկ։ Քանզի հիմա Դավթի քաղաքում ծնվեց Փրկիչը, ով Հիսուս Քրիստոսն է։ Դուք կգտնեք նորածնին շորերով բարուրված, ծղոտի մեջ»։
Եվ հանկարծ, Հրեշտակի հետ հայտնվեցին երկնային բազմաթիվ զորքեր, որոնք փառաբանեցին Աստծուն ու կանչեցին․ «Թող Փառք լինի վեհ Տիրոջը և խախաղություն երկրի վրա, և օրհնություն մարդկանց մեջ»։
Երբ Հրեշտակները հեռացան նրանցից և երկինք բարձրացան, հովիվները միմյանց ասացին․ «Եկեք Բեթղեհեմ գնանք ու տեսնենք, թե ինչ է այնտեղ պատահել, և ինչի մասին մեզ հայտնեց Տերը»։
Եվ շտապելով եկան ու գտան Հովսեփին ու Մարիամին, և ծղոտի մեջ պառկած նորածնին։
Երբ Հիսուսը ծնվեց հուդայական Բեթղեհեմում, հյուսիսից գուշակներ եկան ու ասացին․ «Ու՞ր է հուդաների նորածին արքան։ Քանզի մենք տեսել ենք հյուսիսում Նրա աստղը և եկել ենք խոնարհվելու Նրա առջև»։
Լսելով դա՝ Հերովդես արքան անհանգստացավ և հարցրեց, թե որտեղ պետք է ծնվի Հիսուսը։ Այդ ժամանակ Հերովդեսը, գաղտնի կանչեց մոգերին, նրանցից իմացավ աստղի հայտնվելու ժամանակը և ուղարկեց նրանց Բեթղեհեմ՝ երեխային գտնելու և իրեն հայտնելու համար, որպեսզի նա նույնպես կարողանա խոնարհվել Նրան։ Նրանք՝ լսելով թագավորին, գնացին։ Աստղը, որը նրանք տեսել էին արևմուտքում, գնում էր նրանց առջևից, մինչև վերջապես եկավ և կանգ առավ այնտեղ, որտեղ նորածինն էր։ Նրանք ցնծացին մեծագույն հրճվանքից և տեսան Նորածնին Մարիամի՝ Նրա Մոր հետ, և ընկնելով խոնարհվեցին Նրան, և բացելով իրենց գանձերը՝ Նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, խունկ և զմուռս։ Եվ երազի մեջ ստանալով հայտնություն՝ չվերադառնալ Հերովդեսի մոտ՝ այլ ճանապարհով վերադարձան իրենց երկիր։
Ինչպես և բոլոր աստվածավախ հուդայականները, Հովսեփն ու Մարիամն ամեն տարի գնում էին Երուսաղեմ՝ տոնի։ Մի անգամ նրանք իրենց հետ վերցրին Որդուն։ Երբ տոնից հետո նրանք վերադառնում էին տուն՝ նրանք սկզբում չանհանգստացան, որ Հիսուսն իրենց հետ չէ։ Այստեղ շատ մտերիմ ու հարազատ մարդիկ կային Նազարեթից, երևի, Նա նրանց հետ է,- մտածում էին նրանք։ Սակայն երբ նրանք հասկացան, որ Հիսուսը քաղաքում է մնացել, խուճապահար ետ շտապեցին։ Լեցուն քաղաքում որդուն գտնելը հեշտ չէր։ Հովսեփն ու Մարիամը երկար քայլեցին փողոցներով, մինչև եկան եկեղեցի։ Եվ հանկարծ նրանք տեսան Հիսուսին։
Տղան նստած էր ալեխառն մորուքներով իմաստունների ու քահանաների հետ։ Նա լսում էր գիտնականների ճառերն ու նրանց հարցեր տալիս։ «Որտեղից գյուղի երեխային այսքան խելք»,- ապշում էին իմաստունները։
-Զավակս, ինչ ես անում այստեղ։ Ես ու քո հայրն ամենուրեք քեզ ենք փնտրում,- բացականչեց Մարիամը։
-Ինչու՞ էիք փնտրում ինձ,- պատասխանեց Հիսուսը,- մի՞թե չգիտեք, որ ես պետք է Իմ Հոր Տանը լինեմ։
Նրա խոսքերը ծնողների մոտ շփոթմունք առաջացրին։ Նրանք չհասկացան, թե Նա ինչ ի նկատի ուներ։ Սակայն Հիսուսն անմիջապես ոտքի ելավ ու հետևեց նրանց։
Ուսուցիչը
Անցավ ևս 20 տարի։ Հիսուսն առաջվա պես հանգիստ մոր հետ ապրում էր Նազարեթում։ Եվ ահա եկավ այն օրը, երբ Նա անսպասելի հրաժեշտ տվեց նրան ու ճամփա ընկավ։ Նա գնաց դեպի հարավ ու աստիճանաբար Նրան սկսեցին միանալ ուղեկիցներ։ Բոլորը ցանկանում էին լսել Հովհաննես Մկրտչի խոսքերը՝ քարոզչի, ով եկել էր անապատից։
- Ապաշխարե՛ք,- ասում էր նա,- քանզի մոտ է Աստծո Արքայությունը։ Հովհաննեսը կոչ էր անում բոլորին մկրտվել Հորդանանի սուրբ ջրերի մեջ, քանզի ինչպես ջուրն է մաքրում մարմինը, այնպես էլ ապաշխարությունն է մաքրում հոգին։ Արարե՛ք,- ասում էր մարգարեն,- ապաշխարության արժանի պտուղ․․․։
Հովհաննեսը մարդկանց սովորեցնում էր մաքուր կյանք վարել, արդար լինել միմյանց հանդեպ և ակնածալից Ամենահավերժի նկատմամբ։ «Ով երկու շապիկ ունի, թող կիսվի չունեցողի հետ, ով ուտելիք ունի, թող նույն կերպ վարվի»։
Երբ նրան հարցրին արդյոք նա Մեսսիան (Փրկիչը) չէ, Հովհաննեսը պատասխանեց․
-Ես ջրով եմ մկրտում, ձեր մեջ սակայն կանգնած է նա, Ում դուք չեք ճանաչում, իմ հետևից եկողը, Ում կոշիկի թելերն անգամ ես արժանի չեմ կապելու։ Նա ձեզ կկնքի Սուրբ Հոգով ու Կրակով․․․
Մեկը մյուսի հետևից մարդիկ մտնում էին Հորդանանի ջրերի մեջ և Հովհաննեսը աղոթում էր նրանցից յուրաքանչյուրի համար։ Այդ նույն ժամանակ ափին կանգնած էր Հիսուս Նազովրեցին։ Երբ հերթը հասավ Նրան, Հովհաննեսը հանկարծ բացականչեց․ «Ե՛ս պետք է մկրտություն ստանամ քեզնից», ինչին Հիսուսը պատասխանեց «Թույլ տուր հիմա, քանզի այդպես է վայել մեզ կատարել ցանկացած ճիշտ»։
Այն պահին, երբ Հիսուսը գտնվում էր ջրի մեջ, նրանք երկուսն էլ վառ լույս տեսան, ասես երկինքը բացվեց, և Աստծո Հոգին աղավնու տեսքով իջավ Հիսուսի վրա։ Հետագայում Հովհաննեսն ասել է․ «Ես տեսա Հոգուն, որն իջավ երկնքից ինչպես աղավնին և մնաց Նրա վրա։ Եվ ես չգիտեի Նրան, բայց Նա, ով ուղարկել էր ինձ ջրով մկրտելու, ասաց ինձ․ «Ում վրա տեսնես իջնող ու այնտեղ բնակվող Հոգուն, Նա է հենց Սուրբ Հոգով մկրտողը»։
Հորդանանի ափերից Հիսուսը գնաց անապատ, այնտեղ նա մեկ ամսից ավել անցկացրեց ծոմի ու աղոթքի մեջ, իսկ հետո կրկին վերադարձավ Գալիլեա։ Այնտեղ՝ փոքր քաղաքներում ու ձկնորսական գյուղերում Հիսուսը սկսեց մարդկանց պատմել Աստծո Արքայության մասին։ Նա ուրախալի լուր էր տարածում այն մասին, որ չարից փրկությունը մոտ է, որ բոլորը կարող են դառնալ Աստծո զավակները, եթե փոխեն իրենց կյանքը։ Նա հիշեցնում էր մարդկանց Մովսեսի տված պատվիրանի մասին՝ «մի՛ սպանիր», ու ավելացնում․ «բայց ցանկացածն, ով չարություն է զգում իր եղբոր հանդեպ, կդատապարտվի»։ Նա նաև ասաց․ «Լսել եք արդյոք, թե ինչ է ձեզ ասվել․ սիրիր մերձավորիդ ու ատիր թշնամուդ», բայց ես կասեմ ձեզ․ «Սիրե՛ք ձեր թշնամիներին ու աղոթեք նրանց համար, ովքեր հալածում են ձեզ, որպեսզի դառնաք ձեր Հոր զավակները, Ով երկնքում է, քանզի Նա Իր արևը բարձրացնում է և՛ չարերի, և՛ բարիների, և Իր անձրևը հեղում է և՛ ճշմարիտների, և՛ մոլորվածների վրա»։
Հորն ընդունողը չի կարող չսիրել նաև Նրա արաչագործությունը։ Ավելին, Հիսուսն ուղիղ ասում է․ «Այն, ինչ դուք արել եք իմ փոքր եղբայրներից մեկի հանդեպ, դուք արել եք նաև Ինձ»։
Սպասելով Աստծո ներմանը՝ պետք է սովորեք ներել ինքներդ։ Տեսնելով մերձավորի թուլությունները՝ մենք չպետք է մեղադրենք նրան, այլ կարեկցենք՝ հիշելով սեփական թուլությունների մասին։ Հիսուսը նախազգուշացրել է․
«Մի՛ դատեք, որ չդատվեք, քանզի որ դատարանով դատապարտում եք և որ արշինով չափում, այնպես էլ ձեզ կչափեն»:
«Ինչու ես տեսնում եղբորդ աչքի փուշը, իսկ քո աչքի գերանը չես նկատում»։
Այսպես գնում էր Հիսուսը քաղաքներով ու գյուղերով, սովորեցնում ու բուժում էր մարդկանց։ Շաբաթ օրերին Նրա խոսքը հնչում էր աղոթքի տներում, իսկ մյուս օրերին ինչ-որ տեղ բլրի վրա, կամ ծովի ափին։ Ավետարանիչները փաստում են, որ ժողովուրդը «ապշում» էր Հիսուսի ուսմունքներից, բայց ոչ պակաս տպավորում էր Նրա՝ տարերքներին ու հիվանդություններին հաղթելու ուժը։ Նրա մասին առաջին հերթին պատմում էին որպես Հրաշագործի, բայց Ինքն անձամբ խոսում էր Աստծո հանդեպ լիարժեք ու անսահման հավատի մասին։
«Հավատ ունեցեք Աստծո հանդեպ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով այս սարին ասի «բարձրացիր ու ծովն ընկիր», ու չկասկածի իր սրտի խորքում, բայց հավատա, որ այն, ինչ ասել է, կկատարվի, կստանա դա»։