Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Սամ Խանի պատմությունը
Հոդվածներ

Սամ Խանի պատմությունը

Ըստ Դեվիդ Հոֆֆմանի

 

Իմ անունը Սամ Խան է: Ես ուզում եմ ձեզ պատմել իմ պատմությունը: Ես մեծացել եմ Հայաստանում: Հայրս զինվորական էր: Մայրս դերձակ էր: Մեր տունն իսկական քրիստոնյայի տուն էր: Հայրս շատ կարգապահ էր: Մայրս կարեկցող կին էր, հատկանիշ, որի հետ հայրս երբեմն պայքարում էր: Նա միշտ ինչ որ անծանոթի էր տուն բերում, որ կերակրեր, ապաստան տար նրան: Հայրս դրան հավանություն չէր տալիս: Մայրս ուժեղ բարոյական բնավորություն ուներ: Հայրս էլ իր ձևով այդպիսինն էր:

 

Երբ ես դեռ երեխա էի, մենք տեղափոխվեցինք Թավրիզ, որտեղ հայրս նորակոչիկներին էր սովորեցնում. դա հրաշալի վայր էր:

 

Երիտասարդ տարիներիս ես զինվորական գործ էի ուսումնասիրում. սովորում էի սուսերամարտ և հրաձգություն: Տասնչորս տարեկանում ինձ համարում էին երկրի ամենալավ հրաձիգներից մեկը: Տասնվեց տարեկանում ես ընդունվեցի հետևակային դիվիզիա: Դա տեղի ունեցավ իմ սերժանտի կոչում ստանալուց կարճ ժամանակ անց, երբ ստացա առաջին լեյտենանտի, իսկ հետո կապիտանի կոչում:

 

Քսանմեկ տարեկանում ինձ իմ սեփական գունդը տվեցին: Դա յոթ հարյուր հիսուն հոգուց բաղկացած գունդ էր: Ինչպիսի հրաշալի մարդիկ էին: Նրանք բոլորը հերոսներ էին: Նրանք իրենց կյանքը կտային ինձ համար, և ես սիրում էի նրանց դրա համար: Ես այդ պաշտոնում աշխատեցի տասնինը տարի, իսկ հետո տեղի ունեցավ մի բան, որի պատճառով այլևս չէի կարող շարունակել ծառայությունս:

 

1850թ հուլիսին ես լուր ստացա այն մասին, որ իմ գունդն ընտրվել է մահապատժի ենթարկելու մի քաղաքական կալանավորի, ով ենթադրաբար փորձել էր ոչնչացնել Պարսկաստանի անվտանգությունը և տապալել թագավորին:

 

Դա սիյիդ Ալի-Մուհամմեդ անունով մի մարդ էր: Նա ընդունել էր Բաբ տիտղոսը, ինչը արաբերենից թարգմանաբար նշանակում էր «Դարպասներ»:

 

Սկզբում ես լի էի այդ կարգադրությունը կատարելու վճռականությամբ, ուզում էի ազատել երկիրը նման չարիքից: Հետո ես տեսա Նրան՝ Բաբին: Նա հրաշալի էր: Ես երբեք չեմ կարողանա նկարագրել այն ուժն ու վեհությունը, որոնք երևում էին Նրա դեմքին: Նույն կերպ ես չեմ կարող խոսքերով արտահայտել այն վախը, որը պարուրեց ինձ, երբ ես մտորում էի այն մասին, թե ինչպես պիտի հրամայեմ իմ մարդկանց մահապատժի ենթարկել նրան, հրաման, որը կզրկեր նրան կյանքից:

 

Ես տանջվում էի դրանից, մինչև վերջապես կարողացա հասնել Նրա ներկայությանը: Ես երբեք չեմ մոռանա այն կարճ խոսակցությունը, որը եղավ մեր միջև: Ես աղերսում էի Նրան. «Ես քրիստոնյա եմ և չարություն չունեմ ձեր հանդեպ: Եթե Քո Գործը ճշմարիտ է, ինձ հնարավորություն տուր ազատվել Քո արյունը թափելու պարտականությունից»:

 

Ես անշարժ կանգնած էի, ուսումնասիրում էի Նրա դեմքի նրբագեղ գծերը, իսկ հետո նա Իր մեղեդային ձայնով արտասանեց. «Հետևեք ձեր կարգադրություններին և եթե ձեր մտադրությունն անկեղծ է, Ամենազորն, անասկած, կազատի ձեզ անհանգստությունից»:

 

Այն ինչ պատահեց հետո ընդմիշտ փոխեց կյանքս: Ասում եմ ձեզ, որ դա անհնարին էր,  բայց ամեն դեպքում ես դրա ականատեսն էի: Եվ եթե դա բավարար չէ, դուք կարող եք հարցնել այդ մասին հազարավոր անձանցից յուրաքանչյուրին, ով եղել է այնտեղ:

 

Բաբին կապեցին պարաններով, որոնք ամրացված էին մեխերով բանտի արտաքին պատից մի խիզախ երիտասարդի հետ, ով կրում էր Անիս տիտղոսը: Այդ երիտասարդն իր կամքով ընտրեց մահը Բաբի կողքին, ևս մի երևույթ, որը մարտահրավեր է նետում երևակայությանը:

 

Հնազանդորեն, բայց չցանկանալով, ես ենթարկվեցի Նրա հրամանին կատարել իմ առաքելությունը: Ես իմ մարդկանց երեք շարքով կանգնեցրի: Յուրաքանչյուր շարքը կազմված էր երկու հարյուր հիսուն մարդուց: Կարծում եմ, որ դողում էի, երբ հրաման տվեցի: Համաձայն սովորական ընթացակարգի երեք շարքերից յուրաքանչյուրը կրակեց մեկը մյուսի ետևից:

 

Թվում էր մի ամբողջ հավերժություն տևեց, երբ մեծ անհանգստությամբ նայում էի կատարվածին: Հրացանների ծուխը, որն առաջացել էր այդ կատաղի կրակոցներից, այնքան թանձր էր, որ քիչ ժամանակ չպահանջվեց մինչև այն ցրվեց: Երբ դա վերջապես տեղի ունեցավ, ես հազիվ թե կարողացա հավատալ աչքերիս:

 

Երիտասարդ Անիսը կանգնել էր հողին այն վայրում, որտեղ նրանք կապված էին Բաբի հետ: Նա չէր տուժել: Ուզում եմ ասել, որ նրա դեմքին վնասվածքի ոչ մի հետք չկար: Ինձ ժամանակ էր պետք, որ հասկանայի, որ Բաբը չկար մինչև ամբոխից մի ձայն չգոռաց. «Սիյիդ-ի-Բաբն անհետացել է», դա գրավեց իմ ուշադրությունն այդ փաստի վրա:

 

Հիմա հիշեք սա: Ես գիտեմ իմ մարդկանց: Նրանք լավ մարզված էին: Դա հազվադեպ երևույթ է, երբ նրանցից մեկը չի կպնում թիրախին: Բայց Աստված իմ: Յոթ հարյոր հիսուն մարդ վրիպեց:

 

Ես ինձ զգում էի կարծես երազում: Ամբոխը սկսեց շատ անհանգիստ նայել այդ վայրին: Այդ տեսարանը լրիվ բավարար էր ինձ համար: Ինչ որ անսովոր, անգամ կախարդական բան կար, ինչ որ փառավոր բան կար այդ Մարդու մեջ: Եվ ես ընդմիշտ երախտապարտ կլինեմ Նրան այն բանի համար, որ թույլ տվեց ինձ խուսափել Նրա դահիճը լինելու ճակատագրից: Ես հրամայեցի իմ մարդկանց անմիջապես լքել այդ վայրը:

 

Այժմ ընկերս ես հնարավորություն ունեմ հետևել Բաբի և Նրա երիտասարդ ուղեկցի տխուր ճակատագրին և իմանալ նրանց մասին, ովքեր կապ են ունեցել Նրա տանջանքների հետ:

 

Առաջինը ֆառռաշ-բաշին, ով օգտվել էր իմ ծառայություններից, իսկ հետո կարգադրություն ստացավ մեկ այլ գունդ հավաքել, լքեց իր պաշտոնը և երբևիցէ չվերադարձավ: Այնուհետև Աղա Ջան Խան-ի-Խամսիխը և նրա Նասիրի գնդին, որիմ հրամայել էին փոխարինել իմ մարդկանց Բաբին մահապատժի ենթարկելու նողկալի առաջադրանքում: Ես լսել եմ, որ չնայած Բաբի և Անիսի մարմինները անճանաչելիորեն այլանդակվել էին, Բաբի դեմքը անվնաս էր մնացել:

 

Ասում են Բաբը դիմել է ամբոխին Իր մահապատժից առաջ և հղում կատարելով Իր զրուցակցին ասել է.

 

Եթե դուք հավատայիք Ինձ, ո՜վ կամակոր սերունդ, ձեզանից յուրաքանչյուրը կհետևեր այս երիտասարդի օրինակին, ով իր դիրքով ավելի բարձր է ձեզանից մեծամասնությունից և խանդավառությամբ զոհեց իրեն Իմ ճանապարհին: Կգա օրը, երբ դուք կճանաչեք Ինձ, բայց այդ օրը Ես արդեն ձեզ հետ չեմ լինի:

 

Ես գիտեմ նաև, որ գնդակահարության երկրորդ փորձի ժամանակ սկսվեց այնպիսի չափերի ավազե փոթորիկ, որի նմանը Թավրիզը երբեք չի տեսել: Արևը կորավ տեսադաշտից մինչև այն չծագեց հաջորդ օրը:

 

Այդ գիշեր Բաբի և Անիսի մարմինները քարշ էին տալիս փողոցներով և առաց քաշվելու նետեցին դրանք քաղաքի ծայրամասի փոսերից մեկը: Ասում են բոլոր նրանք, ով ստորագրել է մահապատժի հրամանը կամ որևէ կապ է ունեցել Բաբի մահապատժի հետ, շուտով մահացան սարսափելի մահով:

 

Անգամ Նասիրի գունդը բոլոր յոթ հարյուր հիսուն մարդկանցով մահացավ դրանից կարճ ժամանակ անց: Ահա այսպես: Ես գիտեմ, որ դժվար է հավատալ, բայց դա ճիշտ է: Երկու հարյուր հիսուն մարդ մահացավ երկրաշարժից հետո, որը եղավ այդ տարի: Մնացած հինգ հարյուրը գնդակահարվեցին երեք տարի անց ապստամբության հետևանքով, որին նրանք մասնակցել էին: Նրանք նույն կերպ մահացան, ինչպես մահապատժի էին ենթարկել Բաբին:

 

Այժմ ասա´ ընկերս, դա կարո՞ղ է լինել տարօրինակ զուգադիպությունների մի շարք: Պարզ կախարդանքի արդյունք է, թե՞ ամեն դեպքում դա առաջացել է Աստծո աջի շնորհիվ:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ