Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Չի կարելի վախեցնել երեխաներին
Հոդվածներ

Չի կարելի վախեցնել երեխաներին

Ոչ մի իրավիճակում մեր պահվածքում չպետք է դրսևորվեն այլ բարոյական հատկանիշներ, բացի քաղաքավարությունից և համեստությունից։

 

Ծնողների լայն տարածված դաստիարակչական սխալ է համարվում երեխաներին վախեցնելը։ Եթե երեխաները սկսեն վախենալ, ապա դա լուրջ դժբախտություն է, որը կբերի ծանր հետևանքների։ Օրինակ, փոքր երեխան (հնարավոր է այն պատճառով, որ ցավում է նրա փորը, կամ գլուխը, կամ ատամներն են դուրս գալիս), կամակորություն է անում,  գոռում է, վատ է պահում իրեն։ Մայրը հանգստացնում է նրան։ Եթե դա նրան չի հաջողվում, հիշում է, թե ինչպես էին նման դեպքում վարվում նրա մայրը կամ դայակը, և փորձելով վախեցնել անխելք երեխային, ասում է նրան․ << Հիմա գայլը կգա ու կուտի քեզ>>։ Մոր նման պահվածքը պայմանավորված է այն հույսով, որ <<անխելք>> երեխան կվախենա և կդադարի համառել։ Որոշ ծնողներ, փոխարենը հասկանալու, թե ինչով է պայմանավորված երեխայի այս կամ այն պահվածքը, նրա ուշադրությունը շեղում է էլֆերի, տնապայի կամ չար հոգիների ու ոգիների մասին պատմություններով, որոնք վախ ու սարսափ են առաջացնում փոքրիկ հրեշտակի մեջ, բերում են էմոցիոնալ խանգարումների։

 

Այս դաստիարակչական տակտիկայի հիմնական պատճառը երեխաների հոգեբանության մասին գիտելիքի պակասն է, ծնողների մանկավարժական անգրագիտությունը։

 

Շատ կարևոր է աղջիկներին ծանոթացնել մանկական տարիքի ֆիզիոլոգիական և հոգեբանական հիմունքների հետ, որպեսզի մայրանալով նրանք կարողանան էֆեկտիվ օգտագործել ձեռք բերած գիտելիքները՝ ընտանեկան կյանքում։ Արդյոք նրանք կդառնան այն մարդիկ, ովքեր տիրապետում են գիտելքիների, թե կնմանվեն նրանց, ովքեր չունեն դրանք:

 

Ծնողներին, ովքեր փորձում են հասկանալ երեխաների հոգեբանությունը յուրաքանչյուր տարիքային ժամանակահատվածում, գիտակցել ընտանեկան դաստիարակության մանկավարժական մեթոդները, կարելի է համեմատել այն մարդկանց հետ, ովքեր բաց աչքերով քայլում են վառ արևի տակ՝ հեշտությամբ առանձնացնելով ուղիղ ճանապարհը ոլորուն, փշերով ծածկված ճանապարհից։ Իսկ նրանց, ովքեր չունեն մանկավարժական գիտելիքներ, կարելի է նմանեցնել այն մարդկանց, ում հայացքը մթագնած է, և նրանք ստիպված են ճանապարհը փնտրել խարխափելով, նրանք պաշտպանված չեն իրենց բարդ ճանապարհին հանդիպող անհամար դժվարություններից ու վտանգներից։

 

Անհանգիստ  ու աշխույժ երեխաներին վախեցնելու փոխարեն ծնողներին հարկավոր է հասկանալ երեխայի նման պահվածքի պատճառը, փորձել հասկանալ երեխային։ Նման <<պրոֆիլակտիկ միջոցները>> շատ ավելին արժեն, քան մշտական հիշեցումները, վախեցնելը, պատիժները։ Սակայն ընտանեկան մանկավարժության գլխավոր պայմանն ասում է․ երեխան երբեք առանց պատճառ չի լալիս ու կամակորություններ չի անում։ Եթե երեխան շարունակում է անհանգիստ մնալ ու մայրը չի կարողանում հասկանալ պատճառը, այդ ժամանակ նա պետք է դիմի մասնագետ բժշկի կամ հոգեբանի։ Երեխաներին վախեցնելու պրակտիկան անասելի վնաս է հասցնում նրա ֆիզիկական, հոգեկան աճին և հակառակ սպասելիքներին՝ ունենում է այլ արդյունք։ Անհանգստությունը, վախի զգացումը թուլացնում է երեխայի նյարդային համակարգը, դառնում հիվանդագին երևակայության, վախկոտության պատճառ։ Երեխան չի կարողանում տնից միայնակ դուրս գալ, չունենալով կյանքի փորձ՝  նա բնության որոշակի երևույթներին վերաբերվում է սարսափով․ վախենում է կայծակից, ամպրոպից, քամուց, ուժեղ անձրևից։ Ցանկացած անսովոր բան երեխային սարսափեցնում է։ Անգամ շարունակական քունը չի վերականգնում նյարդային համակարգը, գիշերային մղձավանջները ստիպում են նրան սարսափած արթնանալ քնից, գոռալ ու լաց լինել։ Երեխան տեղը չի գտնում, խնդրում է մորը իրեն մենակ չթողնել, բռնում է նրա ձեռքն այնքան ժամանակ, մինչև քնում է։

 

Պարզ է, որ վախեցած մարդը չի կարող երիտասարդության ու հասունության տարիքում քաջությամբ ու արժանապատվությամբ հանդիպել դժվարություններին ու բարդություններին, որոնց նա ստիպված կլինի բախվել կյանքի ընթացքում։ Որպես այս գլխի ամփոփում՝ հարկավոր է ևս մեկ անգամ հիշեցնել․ մանկության տարիներին ստացած հոգեբանական տրավմաներն իրենց բնույթով չափազանց կայուն են։ Դրանք բացասական ազդեցություն են ցուցաբերում երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացման վրա, և ծնողներին հարկավոր է իրենց ընտանեկան փորձից ամբողջությամբ բացառել նման <<դաստիարակչական մեթոդը>>, ինչպիսին երեխաներին վախեցնելն է։

 

Հատված Ա․Ա․ Ֆուրութանի <<Մայրեր, հայրեր, երեխաներ>> գրքից


 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ