Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Արդյո՞ք մենք պետք է հնարավորություն տանք մեր երեխաներին օգտվել սոցիալական կայքերից
Հոդվածներ

Արդյո՞ք մենք պետք է հնարավորություն տանք մեր երեխաներին օգտվել սոցիալական կայքերից

Իմ 11-ամյա (շուտով 12-ամյա) դուստրը սկսել է կրկին կիրառել իր «իրավական բանավեճի հմտությունները»՝  սոցիալական ցանցերից օգտվելու մի շարք փաստարկներ ներկայացնելով: Սա այն է, ինչ ես ստանում եմ իրավաբանական դպրոց գնալու համար։

 

Այսօր բանավիճում ենք ‎Music.ly‎‎- ազդեցության շուրջ։ Երեկ այն պտտվում էր SnapChat-ի շուրջ։ Մի քանի շաբաթ առաջ մենք մանրամասն քննարկեցինք ‎‎Instagram‎-ի դրական և բացասական կողմերը: Նրա ռազմավարությունը իմ նկատմա՞մբ: Իրականում դա ինտելեկտուալ, հասուն բանականության, արցունքների համադրության, որոնք առաջանում են համեմատելով այն, ինչ թույլատրվում է անել իր ընկերներին, և սպանիչ  հայացքների համադրություն է, երբ նա պարտվում է մեր ճակատամարտում: Իհարկե, դա չի խանգարում նրան վաղը վերսկսել իր կամակորությունները։‎

 

Սա սպառում է իմ և ամուսնուս էներգիան: Երբեմն մենք պարզապես ցանկանում ենք, որ հակասությունները վերանան, և մենք մտածում ենք համաձայնելու մասին: Ճնշումն անողոք է. Մենք մեզ վատ ծնողներ ենք զգում՝ և՛ նրան պաշտպանելու, և՛ նրան «զրկելու» համար, դա շահեկան իրավիճակ չէ:‎

 

Չնայած ճնշումներին, մենք բոլորս գիտենք, որ սոցիալական մեդիան ապահով տարածք չէ երեխաների համար: Սա կարող է հանգեցնել ահաբեկման, սեռական բնույթի բովանդակության, պոռնոգրաֆիկ հաղորդագրությունների դյուրին հասանելիության, անծանոթների կողմից տրոլինգի և համացանցում իրենց անձնական տվյալների պահպանման : Բայց շատ ծնողներ անտեսում են այս ռիսկերը, քանի որ մենք վստահում ենք մեր երեխաներին, մենք վերահսկողություն ենք հաստատել, սիրում ենք նրանց և ցանկանում, որ նրանք երջանիկ լինեն, և որովհետև, դե... երբեմն մենք պարզապես հանձնվում ենք:‎

 

Ես ինքս ինձ անընդհատ ասում եմ, որ մենք պետք է ամուր մնանք: Մենք պետք է հաստատակամ լինենք ոչ միայն ռիսկերի, այլև օրենքի պատճառով։ Այո՛, սիրելի ծնողներ, օրենքն էլ մեր կողմն է։

 

2000 թվականին Միացյալ Նահանգները ընդունեց օրենք, որը կոչվում է COPPA (Երեխաների առցանց գաղտնիության պաշտպանության ակտ): COPPA-ն ներկայումս կիրառվում է ամբողջ աշխարհում՝ պաշտպանելով 13 տարեկանից ցածր երեխաներին։ COPPA-ն պահանջում է, որ կայքերի կամ առցանց ծառայությունների օպերատորները, որոնք կամ նախատեսված են մինչև 13 տարեկան երեխաների համար, կամ գիտեն, որ նրանք 13 տարեկանից փոքր երեխաներից անձնական տվյալներ են հավաքում, տեղեկացնեն ծնողներին և ստանան նրանց ստուգված համաձայնությունը՝ նախքան դրանց հավաքագրումը, օգտագործումը կամ բացահայտումը: Այն նաև արգելում է  երեխաների մասնակցությունը կայքերում պայմանավորել ավելի շատ անձնական տեղեկություններ հավաքելով, քան ողջամտորեն անհրաժեշտ է նրանց տվյալ կայքից օգտվելու համար: ‎

 

Բացի այդ, iTunes-ը և այլ առցանց կազմակերպությունները գնահատում են հավելվածները՝ հիմնվելով երեխաների համար դրանց համապատասխանության վրա: Վարկանիշները կախված են ոչ պատշաճ բովանդակության հասանելիության և այլ գործոնների վրա: ‎

 

Ե՛վ COPPA-ն, և՛ հավելվածներ ստեղծողների համար դրա կանոնները, խնամքով մշակված են երեխաներին պաշտպանելու համար: Իհարկե, առցանց ծառայություններն ունեն ֆինանսական շահագրգռվածություն, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ կարողանան օգտվել դրանցից, ուստի դրանք հաճախ իրենց դարձնում են «հեշտ», այլ ոչ թե «դժվար» հասանելի: Այլ կերպ ասած, երբ օրենքը սահմանում է օգտագործման նվազագույն տարիքը, այն սահմանվում է հարգելի պատճառներով։

 

Օրինակ, Music.ly-ի ծառայությունների մատուցման պայմաններում մեծատառերով հստակ նշված է․

 

Ծառայությունը նախատեսված է մինչև 13 տարեկանների համար... Եթե դուք դեռ 13 տարեկան չեք, որևէ ժամանակ կամ որևէ կերպ չպետք է օգտագործեք կամ ծառայության մուտք ստանաք:

 

Չնայած օրենքին և նախազգուշացումներին, շատ երեխաներ օգտագործում են այս հավելվածները՝ հաճախ իրենց ծնողների համաձայնությամբ: Այս հավելվածներն օգտագործելու համար երեխաները կամ պետք է ստեն իրենց տարիքի մասին, կամ համոզեն իրենց ծնողներին դա անել իրենց փոխարեն։‎

 

Հենց այստեղ է, հարգելի ծնողներ, որ գալիս է կրոնը: ‎

 

Բահայի ուսմունքները բահայիներից պահանջում են հնազանդվել իրենց երկրի օրենքներին: Թույլ չի տրվում որոշել, որ մենք պարզապես համաձայն չենք նրանց հետ և հետևաբար կարող ենք անտեսել դրանք։ Բահայիները ենթակա են օրենքին, դաշնային, նահանգային և տեղական, եթե այդ օրենքներին համապատասխանելը հավասարազոր չէ նրանց դավանանքից և հավատից հրաժարվելուց: Մենք սովորեցնում ենք մեր երեխաներին մեծանալ որպես օրինապաշտ քաղաքացիներ։‎

 

Բահայի ուսմունքը նաև ասում է, որ ճշմարտությունը առաջնային նշանակություն ունի: Սուտն ու անազնվությունը զզվելի են, նույնիսկ եթե սուտը սոցիալական մեդիայի հավելվածի նման փոքր բանի մասին է. ‎

 

Զարդարե՛ք ձեր լեզուները, ո՛վ ժողովուրդ, ճշմարտությամբ, և ձեր հոգիները զարդարե՛ք ազնվության զարդով։ Զգուշացեք, ով մարդիկ, որ ոչ ոքի դավաճանաբար չվերաբերվեք։ - Բահաուլլա

 

 

 

Ճշմարտությունը մարդկային աշխարհի բոլոր առաքինությունների հիմքն է: Առանց ճշմարտացիության, հոգու համար անհնար է առաջընթացն ու հաջողությունը Աստծո բոլոր աշխարհներում: Երբ մարդու մեջ հաստատվի այս սուրբ հատկանիշը, կիրականանան նաև աստվածային բոլոր որակները։ Աբդուլ-Բահա

 

 

Նման հստակ առաջնորդության դեպքում նույնիսկ երեխաները կարող են հասկանալ, որ կյանքի վերջնական կանոնները ոչ միայն բխում են պատահական ծնողական որոշումներից կամ պատահական իշխանությունից, այլ ուղղակիորեն գալիս են ավելի բարձր աղբյուրից: Ծնողները նույնպես պետք է հետևեն նրանց.

 

Հասարակության չափանիշները հաճախ այնքան տարբեր են թվում մեր չափանիշներից, և մեր երեխաների վրա գործադրվող ճնշումը երբեմն կարող է մեծ թվալ: Դա կարող է ծնողների մոտ կարծիք առաջացնել՝ արդյոք սկզբունքային մոտեցումը  երեխաների վրա ավելորդ ճնշում չէ, մյուս կողմից էլ  դա կարող է հանգեցնել երեխաների ըմբոստության: Սրանք հեշտ որոշումներ չեն։ Մենք ամեն օր տարակուսանքի մեջ ենք։

 

Բայց մենք գիտենք, որ չենք կարող հենվել հասարակության գերակշռող չափանիշների վրա, դրանք չեն կարող մեզ ուղեցույց լինել։ Մենք նաև գիտենք, որ միայն ամուր բարոյական հիմքը, որը հարգում է օրենքը և ակտրականապես դեմ է ցանկացած անազնվության, անխուսափելիորեն օգուտ կբերի մեր երեխաներին երկարաժամկետ հեռանկարում:‎
 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ