Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Չարի անգոյություն
Հոդվածներ

Չարի անգոյություն

Մարդկության մտածողության պատմության ընթացքում մշտապես քննարկվել է այն հարցը, թե ինչ է իրականությունը և ինչպես կարելի է տարբերել նյութականն ու հոգևորը։ Մարդը միաժամանակ ապրում է երկու աշխարհներում՝ շոշափելի, զգայական իրականության մեջ և մտավոր, ներքին ոլորտում, որտեղ ձևավորվում են գաղափարներ, արժեքներ և իմաստներ։ Այս երկակի բնույթը հնարավորություն է տալիս ոչ միայն ընկալել աշխարհը, այլև վերաիմաստավորել այն՝ հասնելով ավելի խոր ըմբռնման։

 

Այս համատեքստում կարևոր է հասկանալ նաև բարու և չարի բնույթը։ Արդյոք չարը ունի՞ ինքնուրույն գոյություն, թե՞ այն պարզապես բարու բացակայությունն է։ Ստորև ներկայացված հատվածը թույլ է տալիս բացատրել այս հարցը՝ ցույց տալով, թե ինչպես են նյութական և հոգևոր իրականությունները փոխկապակցված, և ինչպես է դրանց միջոցով բացահայտվում գոյության իսկական էությունը։

 

Ցանկացած գոյություն բաժանվում է երկու տեսակի՝ նյութական և հոգևոր, այն, ինչ ընկալվում է զգացմունքներով և այն, ինչը վերաբերվում է մտավոր ոլորտին:

  

Նյութական աշխարհի իրերն ընկալվում են հինգ արտաքին զգայարաններով. Այսպես, աչքով տեսանելի արտաքին գոյության ձևերը շոշափելի են: Մտավոր ոլորտի բաները չունեն արտաքին գոյություն, դրանք մտավոր գործունեության արտադրանք են: Օրինակ, մարդու հենց միտքը մտավոր ոլորտին պատկանող մի բան է, որը չունի արտաքին գոյություն: Մարդու բոլոր հատկություններն ու որակները գոյություն ունեն որպես մտավոր բնույթի հասկացություններ և բաց են զգայական ընկալման համար:

  

Կարճ ասած, մտավոր ոլորտի էությունը, օրինակ, մարդու բոլոր հատկություններն ու կատարելությունները բացարձակ բարիք են, և նրանք իրապես գոյություն ունեն: Չարը կայանում է նրանց բացակայության մեջ: Այսպես, օրինակ, տգիտությունը գիտելիքի պակասն է, մոլորությունը գալիս է ուղղորդման բացակայությունից, մոռացությունը՝ հիշողության պակասից, հիմարությունը՝ խելացիության պակասից: Բոլոր նշվածները չունեն իրական գոյություն:

 

Համապատասխանաբար, շոշափելի աշխարհի իրականությունում զետեղված է բացարձակ բարություն, իսկ չարիքը ներթափանցում է նրանց բացակայությունից, այլ կերպ ասած՝ կուրությունը տեսնելու ունակության բացակայությունն է, խուլությունը՝ լսողության ունակության բացակայությունը, աղքատությունը՝ հարստության պակասը, հիվանդությունը՝ առողջության պակասը, մահը՝ կյանքի բացակայությունն է, իսկ թուլությունը՝ ուժի բացակայությունը:

 

Բայց այստեղ կասկած է սողոսկում: Իսկ ի՞նչ կարելի է ասել թունավոր կարիճների ու օձերի մասին: Նրանց մեջ զետեղված է բարին ու չարը, քանզի ակնհայտ է, որ սրանք գոյություն ունեցող բաներ են: Այո, կարիճը չար է մարդու նկատմամբ, օձը չար է մարդու նկատմամբ, բայց իրենք իրենց նկատմամբ նրանք չար չեն, քանզի նրանց թույնը նրանց զենքն է, և իրենց խայթոցներով նրանք պաշտպանում են իրենց: Բայց քանի որ նրանց թույնի տարրերը համատեղելի չեն մեր մարմնի տարրերի հետ, այսինքն այդ տարրերը հակադիր են, ապա այդ հակադիր լինելուց առաջանում է չարը, բայց իրականում, նրանք ինքնին բարի են:

  

Այս մեկնաբանության իմաստը նրանումն է, որ մի բանը մյուսի նկատմամբ կարող է լինել չար, և միևնույն ժամանակ, իր սեփական գոյության սահմաններում այն չարություն չի համարվում: Այդ դեպքում ակնհայտ է, որ գոյության մեջ չարը դրված չէ, այն ամենն, ինչ Աստված ստեղծել է, ստեղծել է բարի, իսկ չարիքը ոչինչ է, այդպես մահը կյանքի բացակայությունն է: Երբ մարդն այլևս չի ընդունում կյանքը, նա մահանում է: Խավարը լույսի բացակայությունն է՝ այնտեղ, որտեղ չկա լույս, մութ է: Լույսը գոյություն ունեցող բան է, իսկ մութը գոյություն չունի: Հարստությունը գոյություն ունեցող բան է, իսկ աղքատությունը գոյություն չունի:

  

Այսպիսով, ակնհայտ է, որ յուրաքանչյուր չարիք հավասարազոր է անգոյության: Աստված գոյություն ունի, իսկ չարը գոյություն չունի:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ