Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Ոգեշնչենք աշխարհը պարի և բազմազանության միջոցով
Հոդվածներ

Ոգեշնչենք աշխարհը պարի և բազմազանության միջոցով

Ես հավատում եմ, որ լինել նկարիչ և բահայի նշանակում է ծառայել արվեստին, ոգեշնչել ուրիշներին, ազդեցություն գործել և փոխել աշխարհը:

 

Որպես պարող, ինձ համար, գեղարվեստական ինքնարտահայտումը նշանակում է կիսվել, տալ և երկրպագել Աստծուն: Պարուսույցի և խորեոգրոֆի իմ ջանքերն օգնում են ինձ երկրպագել Աստծուն և ցույց տալ Նրան իմ սերը:

 

Եթե դուք օրինակներ եք փնտրում, թե ինչպես կարող է արվեստը փոխել հասարակությունը, պարզապես նայեք զարմանահրաշ որմնանկարիչներին, ովքեր վերափոխել են ամբողջ աշխարհի պատերը՝ մեր ուշադրությունը հրավիրելով մի շարք երկրների ծանր վիճակի վրա: Նայեք հրաշալի երաժիշտներին, ովքեր Սուրբ գրվածքների համար երաժշտություն են գրել և ոգեշնչել դրանցով շատ մարդկանց: Դիտեք թատերական ներկայացումներ, որոնք կյանքի են կոչում մարդկության պատմության ամենակարևոր պահերը: 

 

Կարդա նաև Ռիթմ, Շարժում և Ուրախություն: Պարի Միջազգային Օրը

 

Իմ անձնական գեղարվեստական ինքնարտահայտման ձևը պարն է, և իմ նպատակն է ծառայել մարդկությանը խորեոգրաֆիայի, ներկայացումների և կրթական ծրագրերի միջոցով: Իմ ծառայությունը մարդկությանը իր մեջ ներառում է գտնել գեղարվեստական ինքնարտահայտման ձև, կատարարելագործել այն, ինքնուսուցանել պարի արհեստը՝ հաճախելով դասընթացերի, կատարել հետազոտություններ և կիսել դրանցով աշխարհի հետ դրական, բուժիչ և ոգեշնչող ձևերով.

 

 

Մարդը, ով իր կարողությունների չափով թերթ է պատրաստում, բարեխղճորեն, իր ողջ ուժը կենտրոնացնելով դրա կատարելագործման վրա, փառաբանում է Աստծուն։ Կանճ ասած, մարդու կողմից ի սրտե կիրառվող յուրաքանչյուր ջանք ու եռանդ պաշտամունք է, եթե այն դրդված է մարդկությանը ծառայելու բարձրագույն մղումներով և կամքով: - Աբդուլ-Բահա

 

 

Որպես արվեստագետ ես ամենաշատը ոգեշնչված եմ համապարփակ համաշխարհային միասնության մասին Բահաուլլայի տեսլականով. «Թող ձեր տեսլականը լինի համընդգրկուն, այլ ոչ թե պարփակվի իր մեջ»: 

 

Ես ամենից հաճախ այս հզոր մեջբերումն եմ օգտագործում իմ աշխատանքում: Փորձելով յուրացնել այն և ցուցադրել ներառականության և անձնուրացության հատկանիշները՝ ես շատ եմ ճանապարհորդել և աշխատել տարբեր մարդկանց հետ՝ Հնդկաստանից, Զիմբաբվեից և Աֆրիկայի այլ մասերից, Կարիբյան ավազանից, Չիլիից, Իսպանիայից և Միացյալ Նահանգներից տարբեր մշակույթներ բերելու համար: Ես դասավանդում եմ, պարում և անում խորեոգրաֆիա ֆյուժն ոճում։ Ես ստեղծել եմ ֆլամենգոյի համադրություն Իսպանիայից, բհարաթանա թայամ՝ Հնդկաստանից, ժամանակակից ոճեր ԱՄՆ-ից, սալսա, բաչատա՝ Կարիբյան ավազանից, կուեկա Չիլիից և զիմբաբվեական պար: Այս ոճերի միաձուլումը, որոնք միավորվում են որպես մեկ, արտահայտում է մեր միասնությունը՝ ցույց տալով, թե ինչպես ենք մենք կապված և փոխկապակցված:

 

Իմ արվեստով ես հուսով եմ ոգեշնչել ուրիշներին աշխարհի այս համընդգրկուն տեսլականով և օգնել բոլորին տեսնել աշխարհի գեղեցկությունը.

 

 

Դուք մի ծառի պտուղներ եք և մի ճյուղի տերևներ: Վերաբերվեք միմյանց մեծագույն սիրով և ներդաշնակությամբ, ընկերասիրությամբ և ընկերակցությամբ: Նա, Ով Ճշմարտության Ցերեկային Աստղն է, վկայում է Ինձ: Այնքան ուժեղ է միասնության լույսը, որ այն կարող է լուսավորել ամբողջ երկիրը: — Բահաուլլա

 

 

Իմ նպատակը, առաքելությունը և ձգտումն այս կյանքում՝ ծառայել, երկրպագել և օգնել աշխարհը վեհացնել իմ արարման եղանակով:

 

…Արվեստները, արհեստները և գիտությունները վեհացնում են էության աշխարհը և նպաստում դրա բարձրացմանը: Գիտելիքը մարդու կյանքի թևերն են և նրա վերելքի սանդուղքը: Դրա ձեռքբերումը պարտադիր է բոլորի համար ….

 

Հիրավի, գիտելիքը մարդու համար իսկական գանձ է և նրա համար փառքի, օրհնության, ուրախության, վեհացման, երջանկության և հրճվանքի աղբյուր է:  — Բահաուլլա

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ