Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Նոր աղոթքների ձայնագրություն
Նորություններ

Նոր աղոթքների ձայնագրություն

Աղոթքը հավատացյալի հոգևոր կյանքի կարևորագույն մասնիկն է, այն Աստծո հետ հաղորդակցության միջոց է: Աղոթքը ենթադրում է հավատ, որ նյութական ու տեսանելի աշխարհի հետ մեկտեղ գոյություն ունի այլ՝  անտեսանելի աշխարհ, որտեղ առաջնայինը հոգևորն է: Այս ամիս Հայաստանի բահայինների համայնքը թարգմանել և ձայնագրել է Բահայի հավատքի հարյուրավոր աղոթքներից ութը: Դրանք երեխաներին, առողջությանը, դժվարությունների հաղթահարմանը, միասնությանը և ալ թեմաներին վերաբերվող աղոթքներ են:

 

Հիշեք, որ աղոթքը հոգու և գիտակցության սնունդն է, նրա շարժիչ ուժը, նրա հենարանը: Անհավատ մարդը նման է տափակ ափսեի: Որքան էլ գեղեցիկ լինի և շքեղ զարդարված, այն մակերեսային է, խորություն չունի: Բահայի ուսմունքներում նշվում է, որ ամենավեհ աղոթքներում մենք Աստծուց ոչինչ չենք խնդրում, այլ մեր սերն ու երախտագիտությունն ենք փոխանցում առ Աստված: Ուստի աղոթեք ոչ միայն, երբ ինչ որ բանի կարիք ունեք, այլ նաև այն ժամանակ, երբ երջանիկ եք: Մի՛ մոռացեք շնորհակալ լինել:

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ