Այս տարի Աբդուլ-Բահայի մահվան 100-ամյա տարելիցն է: Ոգեշնչված Նրա կյանքով և գործով՝ մահվան հարյուրամյակի նախապատրաստություններն ամբողջ աշխարհում գեղարվեստական արտահայտումների հեղեղ են առաջացրել: Բահայի հայ համայնքը նույնպես կազմակերպել է մի շարք միջոցառումներ։ Կրկնօրինակվել և ցուցադրվել է Նրա կյանքին նվիրված Ճշմարիտ օրինակը ֆիլմը: Աբդուլ-Բահայի մահվան 100-ամյա տարելիցի առթիվ երիտասարդները կազակերպել են մի նախագիծ, որն անվանել ենք «Նամակը ծաղկամանում»: Նախագծի մասնակիցները ներկում են կուժերը, դրանց մեջ դնում մաղթանքներով մի բացիկ և անանուն նվիրում նրան, ով նրանց կարծիքով այդ պահին քաջալերանքի և սփոփանքի կարիք ունի: Սա Բահաուլլայի և Աբդուլ-Բահայի Ուղերձները կյանքի կոչելու ևս մեկ միջոց է: