Ապրիլի 1-3 Արզնիում Հայաստանում Բահայի համայնքը կազմակերպվեց կոնֆերանս, որին մասնակցեցին հասարակության մի շարք խմբերի շուրջ 100 ներկայացուցիչներ: Նրանք համախմբվել էին մեկ գաղափարի շուրջ` պարզելու, թե ինչպես ակտիվացնելու իրենց ջանքերը միասնություն կառուցելու և ավելի խաղաղ հասարակություններ ստեղծելու համար: Երեկոյան ժամերին մասնակիցները հավաքվում էին միասին` ամփոփելու հագեցած օրը և խարույկի մոտ վայելելու կիթառի մեղմ հնչյունները: Երեխաների համար կազմակերպվում էին զվարճալի խաղեր:
Այս մարդկանց միավորում էր մի բան: Նրանք բոլորը ցանկանում էին բարեփոխումներ կատարել աշխարհում և սկսել էին իրենցից: