Աշխարհի 176 երկրներ ներկայացնող մոտ 1250 պատվիրակներ հավաքվել էին քվեարկելու Արդարության Համաշխարհային Տան ընտրություններում: Ընտրություններին մասնակցել են նաև Հայաստանի համայնքի Ազգային հոգևոր ժողովը ներկայացնող բոլոր 9 անդամները։ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Միջազգային ասամբլեայում անցկացված խորհրդակցություններին, ինչպես նաև հանդիպել և իրենց փորձը կիսել այլ երկրների բազմաթիվ ներկայացուցիչների հետ: