Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Մարդկային ցեղի աճն ու զարգացումը
Հոդվածներ

Մարդկային ցեղի աճն ու զարգացումը

Մարդու ծագման և զարգացման հարցը վաղուց է զբաղեցրել թե՛ գիտնականների, թե՛ փիլիսոփաների ուշադրությունը։ Տարբեր եվրոպական մտածողներ փորձել են բացատրել էակների աճն ու փոփոխությունը՝ հիմնվելով բնության ուսումնասիրության և երկրաբանական փաստերի վրա։ Միևնույն ժամանակ առաջացել են նաև այնպիսի հայացքներ, որոնք շեշտադրում են մարդու առանձնահատուկ էությունը և նրա հոգևոր նպատակը։ Այս թեման շարունակում է մնալ կարևոր քննարկման առարկա, քանի որ այն կապում է գիտական դիտարկումները մարդու ներքին զարգացման գաղափարի հետ։ Այս հոդվածում կանդրադառնանք այդ մոտեցումների հիմնական գաղափարներին և դրանց շուրջ ձևավորված քննարկումներին։

 

Եվրոպացի որոշ փիլիսոփաներ խոստովանում են, որ տեսակը աճում և զարգանում է, և որ հնարավոր են նաև սահուն փոփոխություններ և անցումներ: Այս տեսությունը ապացուցելու համար բերված ապացույցներից մեկը հետևյալն է: Երկրաբանական գիտության մանրակրկիտ ուսումնասիրություններն ու ստուգումը ցույց են տվել, որ բույսերի գոյությունը նախորդել է կենդանիների գոյությանը, իսկ կենդանիների գոյությունը նախորդել է մարդու գոյությանը: Գիտնականները կարծում են, որ ինչպես բուսական, այնպես էլ կենդանական տեսակները փոփոխվել են,  քանի որ Երկրի որոշ շերտերում նրանք գտել են նախկինում գոյություն ունեցող բույսեր, որոնք ներկայումս վերացել են, բույսերը զարգացում են ապրել, ուժեղացել են,  նրանց ձևն ու տեսքը փոխվել է, և այդ կերպ տեղի է ունեցել տեսակների փոփոխություն: Նույն կերպ, Երկրի հնագույն շերտերում հայտնաբերվել են կենդանիների որոշ տեսակներ, որոնք այն ժամանակների համեմատությամբ փոխակերպվել են և փոփոխվել: Նման կենդանիներից մեկն օձն է: Կան նշաններ, որ նախկինում օձը ունեցել է ոտքեր, բայց ժամանակի ընթացքում այդ օրգանները նրա մոտ անհետացել են: Նույն կերպ, մարդու ողնաշարային սյունի մեջ կան նշաններ, որ մարդը, ինչպես և մյուս կենդանիները, ունեցել է պոչ: Ժամանակին այդ օրգանը օգտակար է եղել, բայց մարդու զարգացման հետ մեկտեղ այն կորցրել է իր գործառույթները և արդյունքում պոչն աստիճանաբար անհետացել է: Քանի որ օձը ապաստան է փնտրել հողի տակ, նա դարձել է սողացող արարած, և նրա մոտ վերացել է ոտքերի կարիքը, այդ պատճառով էլ նրանք վերացել են, բայց նրանց մնացորդային նշանները մնացել են:  Հիմնական պատճառը սա է. оրգանների մնացորդի առկայությունն ապացուցում է, որ դրանք ժամանակին եղել են, բայց քանի որ նրանք այլևս անհրաժեշտ չեն եղել, աստիճանաբար անհետացել են: Այս ամենին համապատասխան ստացվում է, կատարյալ և անհրաժեշտ օրգանները մնում են, իսկ այն օրգանները, որոնք այլևս պետք չեն, աստիճանաբար անհետանում են տեսակների փոփոխման արդյունքում,  չնայած այդ օրգանների հետքերը պահպանվում են:

 

Այս փաստարկի առաջին պատասխանը կլինի այն, որ ինքնին այն փաստը, որ կենդանիները առաջացել են մարդուց առաջ, էվոլյուցիայի, տեսակների ձևափոխման ու փոփոխման ապացույց չի հանդիսանում: Մյուս կողմից էլ այն չի ապացուցում, որ մարդը դուրս է եկել կենդանիների աշխարհից և բարձրացել մարդկային աշխարհ: Քանզի ճշգրիտ հատատված է, որ տարբեր արարածներ հայտնվել են տարբեր ժամանակներում, միանգամայն ընդունելի է, որ մարդը հայտնվել է կենդանիներից հետո: Նույն կերպ, եթե ուսումնասիրենք բուսական թագավորությունը, մենք կտեսնենք, որ տարբեր ծառերի պտուղները միևնույն ժամանակ չեն հասունանում, ընդհակառակը, որոշներն ավելի շուտ են հասունանում, մյուսներն՝ ավելի ուշ: Հասունացման ժամանակի նման տարբերությունը հիմք չի տալիս կարծելու, որ նույն ծառի ավելի ուշ պտուղները առաջացել են մեկ այլ ծառի ավելի վաղ պտուղներից:

 

Բացի այդ, օրգանների այս հազիվ նկատելի հետքերը և մնացորդները հնարավոր է ունեն ինչ որ կարևոր նշանակություն, որն առայժմ մեր մտքին հայտնի չեն: Որքան շատ երևույթներ գոյություն ունեն, որոնց պատճառը մեզ դեռ պարզ չէ: Այսպիսով, ֆիզիոլոգիայի գիտության մեջ, որն ուսումնասիրում է օրգանների կառուցվածքը, նշվում է, որ կենդանիների մաշկի և մարդկանց մազերի տարբեր գույների, շրթունքների կարմիր գույնի, թռչունների գունազարդման բազմազանության իմաստն ու պատճառը դեռ անհատ են, սա դեռ գաղտնիք է, թաքնված է: Բայց հատնի է, որ աչքի բիբը սև է այն պատճառով, որ արևի ճառագայթները ներթափանցեն նրա մեջ, քանզի եթե բիբն ունենար այլ գույն, օրինակ, լիներ ամբողջովին սպիտակ, ապա չէր ձգի արևի ճառագայթները: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ նոր նկարագրած փաստերի նման, որոնց իմաստը դեռ անհայտ է, օրգանների մնացորդների նշանակությունն ու իմաստը մնում է դեռ առեղծված: Կասկած չկա, որ այս ամենի մեջ իմաստ կա, չնայած նրան, որ այն դեռ բացահայտված չէ:

 

Եվ երրորդը. եկեք ենթադրենք, որ եղել են ժամանակներ, երբ որոշ կենդանիներ, կամ նույնիսկ մարդիկ, ունեցել են որոշակի օրգաններ, որոնք այժմ կորսվել են: Դա տեսակների փոփոխության և էվոլուցիայի բավարար ապացույց չի լինի: Քանզի մարդը, ներարգանդային հասունացման ժամանակահատվածի սկզբից անցնում է տարբեր ձևերի միջով և արտաքին տեսքում փոփոխություններ է կրում: Նրա տեսքը, ձևը, արտաքինը և մազերի գույնը փոխվում են,  նա անցնում է մի ձևից մյուսին, մի տեսքից մյուսին: Եվ այնուամենայնիվ, ծննդյան պահից սկսած նա պատկանում է մարդկային տեսակին, ոչ թե կենդանու, այսինքն ներկայացնում է մարդու, ոչ թե կենդանու սաղմ, ուղղակի սկզբում այն ակնհայտ չի երևում, բայց հետո պարզ և ակնհայտ է դառնում: Օրինակ, եկեք ենթադրենք, որ ժամանակին մարդը նման էր կենդանու, իսկ հետո նա զարգացում ապրեց և փոփոխվեց: Եթե ենթադրենք, որ դա այդպես է եղել, դա դեռ տեսակների փոփոխության ապացույց չի հանդիսանում: Ընդհակառակը, ինչպես արդեն նշվեց ավելի վաղ, սա մարդու սաղմի մի վիճակից մյուսն անցումային փոփոխությունների տեսքն է՝ մինչ բանականության ու կատարելության փուլին հասնելը: Մենք կբացատրենք այս իրավիճակը: Եկեք ենթադրենք, որ եղել է ժամանակ, երբ մարդը տեղափոխվել է չորս ոտքով, կամ ունեցել է պոչ: Այս մակարդակների նման, պտուղը նույնպես արգանդում անցնում է նման փուլերով: Չնայած նա ամեն ինչում փոխվում է, աճում ու զարգանում է, մինչև հասնում է կատարելության ձևին, նա ի սկզբանե հատուկ տեսակի ներկայացուցիչ է համարվում: Բուսական արքայությունում մենք նույնպես նկատում ենք, որ սեռի անկախ տեսակները չեն փոխվում և չեն փոխակերպվում, սակայն փոխվում և զարգանում են ձևը, գույնը և չափերը:

 

Եվ այսպես, կատարենք ամփոփում: Ինչպես մարդը մոր արգանդում անցնում է մի ձևից մյուսը, անցնում է մի արտաքին տեսքից մյուսին, փոփոխվում և զարգանում է, և այնուամենայնիվ, մնում է մարդու տեսակի ներկայացուցիչ ծննդյան պահից սկսած, նույն կերպ, իր գոյության ամենասկզբից երկրի վրա համարվել է կոնկրետ տեսակ, այսինքն՝ մարդ, և աստիճանաբար անցել է մի ձևից մյուսին: Սա նշանակում է, որ տեսքի, օրգանների, էվոլյուցիայի, զարգացման և աճի բոլոր փոփոխություններով, նույնիսկ աճի և առաջընթացի իրողության ենթադրմամբ, տեսակը չի դադարում անկախ լինել: Հենց ամենասկզբից, այս կատարյալ ձևն ու վիճակը, նյութական և հոգևոր կատարելության հասնելու կարողությունն ու հնարավորությունը, դրված են եղել մարդու մեջ և նա միշտ համարվել է «Մարդուն ստեղծենք Մեր պատկերով, Մեր նմանությամբ» խոսքերի մարմնավորումը: Ժամանակի ընթացքում նա դարձավ արտաքնապես ավելի հաճելի, ավելի գեղեցիկ ու նրբագեղ:

 

Քաղաքակրթության գործընթացը նրան դուրս է բերել վայրի վիճակից, ճիշտ այնպես, ինչպես վայրի պտուղները, երբ այգեպանը սկսում է մշակել դրանք, դրանք դառնում են ավելի հաճելի, քաղցր, և ստանում են թարմ և նուրբ համ: Մարդկային աշխարհում նման այգեպանները համարվում են Աստծո Մարգարեները:

 

Հատված «Որոշ հարցերի պատասխաններ» գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ