Հիսուս Քրիստոսի աշակերտների պատմությունը բացահայտում է մարդու ներքին վերափոխման ուղին՝ սովորական կյանքից դեպի հոգևոր ծառայություն և հավատքի խորացում։ Առաքյալները, լինելով հասարակ մարդիկ, Քրիստոսի ուսմունքների միջոցով դարձան սիրո, խոնարհության և անձնվիրության կենդանի օրինակներ։ Այս հատվածը ներկայացնում է նրանց ճանապարհը՝ կասկածներից դեպի հավատ, և այն բարձրագույն սկզբունքները, որոնք Քրիստոսը նրանց փոխանցեց՝ որպես մարդկությանը ծառայելու ուղեցույց։
Աստիճանաբար գալիլեյան Ոսուցչի ու Բժշկի մասին լուրը տարածվեց ամբողջ շրջանով։ Հիսուսին մշտապես հետևում էր ամբոխը։ Բավական էր, որ հեռանար՝ մենակ մնալու համար, աշակերտներն անմիջապես գտնում էին նրան։ «Բոլորը Քեզ են փնտրում»։ Ու Հիսուսը կրկին ու կրկին գնում էր Իրեն սպասողների մոտ։
Առաջին տասներկու աշակերտներն, ովքեր հետևում էին Նրան, Քրիստոսն անվանեց առաքյալներ՝ սուրհանդակներ։
Նրանցից շատերը հասարակ ձկնորսներ էին։ Սկզբում նրանք մտածում էին, որ Քրիստոսն արքա է, Ով շուտով կղեկավարի ողջ աշխարհը։ «Կգա ժամանակը,- միմյանց հետ խոսում էին նրանք,- և Նա կհայտնվի Երուսաղեմում, զորք կհավաքի և դուրս կվռնդի հռոմեական զորքին, իսկ հետո ողջ աշխարհի վրա կհաստատի ճշմարտության արքայությունը և արդարությամբ կիշխի»։
Հիսուսը համբերատար սպասում էր, որ նրանք հասկանան, որ Իր Արքայությունը նման չէ աշխարհիկ արքայություններին, որ նրանում զենքի ուժը չէ, որ իշխում է, այլ սերն ու ազատությունն ու Սուրբ Հոգին։ Նա ասում էր․ «Ցուցադրաբար չեն գալիս Աստծո Արքայություն և չեն ասում «ահա, այն այստեղ է, կամ այնտեղ»։ Քանզի Աստծո Արքայությունը մեր ներսում է»։
Նա Իր աշակերտներին սովորեցնում էր Աստծուն՝ ինչպես սիրող Հորը դիմելու աղոթքին։ Մի՞թե սիրող Հայրը կմերժի Իր երեխաներին, Ով աղերսով Իրեն է դիմել։ Կա՞ արդյոք ձեր մեջ այնպիսի մարդ, ում երեխան երբ հաց խնդրի, նա քար կտա։ Կամ ձուկ խնդրի, իսկ նա նրան օձ տա փոխարենը։
Եվ այսպես, եթե դուք բարկացած լինելով կարողանում եք բարության պտուղներ տալ երեխաներին, առավել ևս ձեր Հայրը, Ով երկնքում է, բարին կտա Նրան խնդրողից»։
Նա սովորեցրեց նրանց լինել Աստծո զավակներն ու չարին բարությամբ հաղթել։ Սովորեցրեց, որ Աստծուն սիրելը նշանակում է այլոց վերաբերվել այնպես, ինչպես Աստված է վերաբերվում։
Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում: Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ի՞նչ ավելի բան էք անում. չէ՞ որ մաքսավորները նույնն են անում: Եվ եթե դուք պարտք եք տալիս միայն նրանց, ումից հույս ունեք ետ ստանալու, ի՞նչ ավելի բան էք անում. չէ՞ որ մաքսավորներն էլ մաքսավորներին պարտք են տալիս, որպեսզի հետո ետ ստանան։ Իսկ դուք մի՛ արեք այդպես։ Սիրեք ձեր թշնամիներին, օգնեք և պարտք տվեք փոխարենը ոչինչ չսպասելով։ Այդ ժամանակ մեծ ընծա կսպասի ձեզ, դուք կլինեք Ամենաբարձրյալի զավակները, Ով բարի է անգամ անշնորհակալների ու չարերի հանդեպ։
Նա իր աշակերտներին սովորեցնում էր միայն մեկ զորության՝ սիրո ու ծառայության զորությունը։ Երբ նրանք եկան վերջին՝ Խորհրդավոր Ընթրիքին, Քրիստոսը ոտքի ելավ, սրբիչ վերցրեց, կարասի մեջ ջուր լսցրեց ու պատրաստվեց լվանալ աշակերտների ոտքերը։ Արևելքում դա անում էին ծառաներն ու ստրուկները, երբ դիմավորում էին իրենց տիրոջը փոշոտ ճամփեքից ճանապարհորդությունից հետո։ Անհնար է նկարագրել ծայրահեղ շփոթմունքը, որին Քրիստոսը ենթարկեց Իր աշակերտներին։ Պետրոսը բացականչեց․
-Դու լվանում ես իմ ոտքե՞րը։
-Թե ինչ եմ անում Ես հիմա, դու չգիտես, բայց հետո կհասկանաս,- պատասխանեց Հիսուսը։
-Ես երբեք թույլ չեմ տա, որ Դու լվանաս իմ ոտքերը,- պնդեց Պետրոսը։
-Եթե չլվանամ քեզ,- դու Ինձ հետ կապ չես ունենա։
Երբ Հիսուսը վերադարձավ Իր տեղը սեղանի գլխավերևում, Նա ասաց.
-Գիտե՞ք արդյոք, թե ինչ արեցի Ես ձեզ համար։ Դուք Ինձ Ուսուցիչ ու Աստված եք անվանում, և ճիշտ եք ասում, քանզի Ես իսկապես Ուսուցիչ եմ և Աստված։ Եվ այսպես, եթե Ես լվացել եմ ձեր ոտքերը, Ես, Աստված և Ուսուցիչ, դուք նույնպես պետք է մեկմեկու ոտքերը լվաք։ Քանզի Ես ձեզ օրինակ եմ ծառայել։
Առաքյալները հավատում էին Հիսուսին ու սիրում Նրան, չնայած հաճախ չէին հասկանում ու տանջվում էին կասկածներից։ Բայց Սուրբ Հոգու ուժով նրանց հոգիները լուսավորվեցին, և նրանք, որ նախկինում պատկանում էին աշխարհին ու մտածում սեփական շահերի մասին, դարձան Հոգևոր և Աստվածային։