Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Մարգարեների երկու տեսակները
Հոդվածներ

Մարգարեների երկու տեսակները

Մարդկության պատմության ընթացքում միշտ եղել են անհատներ, որոնց խոսքը փոխել է հասարակությունների ընթացքը։ Ոմանք դարձել են բարոյականության վերականգնողներ, ոմանք՝ ուսուցիչներ, իսկ ոմանք՝ նոր դարաշրջանների հիմնադիրներ։ Սակայն արդյո՞ք բոլոր մարգարեները նույն կարգավիճակն ու առաքելությունն ունեն։ Արդյո՞ք նրանց դերը սահմանափակվում է միայն ուսուցմամբ, թե՞ նրանցից ոմանք բացում են ամբողջովին նոր էջ մարդկության զարգացման պատմության մեջ։

 

Հոգևոր ուսմունքներում հաճախ հանդիպում ենք այն գաղափարին, որ կրոնը ժամանակի ընթացքում ենթարկվում է փոփոխության․ սկզբնական մաքրությունն աստիճանաբար մթագնվում է, սկզբունքները խեղաթյուրվում են, իսկ կենդանի ոգին փոխարինվում է ձևականությամբ։ Այդ դեպքում առաջանում է մի կարևոր հարց․ եթե Աստծո ճշմարտությունը մեկ է և հավերժական, ապա ինչու՞ է անհրաժեշտ նոր հայտնություն։ Ինչու՞ են գալիս նոր Մարգարեներ։

 

Աբդուլ-Բահան այս հարցին մոտենում է համակարգված ձևով՝ տարբերակելով Մարգարեության երկու տեսակ։ Նրա բացատրության մեջ բացահայտվում է ոչ միայն հոգևոր առաջնորդների դասակարգումը, այլ նաև կրոնների առաջացման, զարգացման և նորացման օրինաչափությունը։ Նա ցույց է տալիս, թե ինչպես են որոշ Մարգարեներ դառնում նոր ցիկլերի հիմնադիրներ, իսկ մյուսները՝ նրանց ուսմունքների տարածողներ և պահապաններ։

 

Հետևյալ հատվածում ներկայացվում է այս տարբերակումը՝ իր խոր խորհրդանշական պատկերներով և պատմական օրինակներով, որոնք օգնում են հասկանալ կրոնի զարգացման տրամաբանությունը և մարդկության հոգևոր առաջընթացի աստիճանական բնույթը։

 

Հարց՝ քանի տեսակի Մարգարե կարելի է տարբերակել:

 

Պատասխան՝ ընդհանրապես գոյություն ունի Մարգարեների երկու տեսակ: Կան անկախ Մարգարեներ, Որոնց հետևում են մնացածը, վերջիններս չեն համարվում անկախ, այլ ներկայանում են որպես հետևորդներ:

 

Անկախ Մարգարեները համարվում են նոր ցիկլի օրենսդիրները և հիմնադիրները: Նրանց հայտնությամբ աշխարհը հագնում է նոր հագուստ, հաստատվում են կրոնի հիմքերը և բացահայտվում են նոր գրություններ: Առանց որևէ միջնորդի, Նրանք քաղում են Աստվածային Էության առատաձեռնություններից, և Նրանց լուսավորությունը բնությանից տրված լուսավորում է: Նրանք նման են արևի, որն ինքնին լույս է ճառագում, լույսը նրան բնորոշ անհրաժեշտ հատկություն է, այն չի արտացոլում մեկ այլ աստղի լույսը: Միասնության վերելքի այս Փայլակները առատաձեռնության աղբյուրի իմաստն են,  Էությունների Էության հայելին:

 

Այլ Մարգարեները համարվում են հետևորդներ և իրավահաջորդներ, նրանք նման են ճյուղերի, և չունեն անկախ կարգավիճակ, նրանք ստանում են անկախ Մարգարեների առատաձեռնությունից, և նրանց լույսը տիեզերական Մարգարեների առաջնորդության լույսն է: Նրանց կարելի է համեմատել լուսնի հետ, որը չի փայլում և չի լուսարձակում ինքն իրեն, այլ արտացոլում է արևի լույսը:

 

Տիեզերական Մարգարեության Հայտնիչների շարքում, Ովքեր ունեն անկախ կարգավիճակ, նշենք Աբրահամին, Մովսեսին, Քրիստոսին,  Մուհամմադին, Բաբին և Բահաուլլային: Մնացածը եղել են հետևորդներ և իրավահաջորդներ, ինչպես, օրինակ Սողոմոնը, Դավիթը, Եսայիան, Երեմիան և Եզիկելը: Քանզի անկախ Մարգարեները հիմնադիրներ են, Նրանք հաստատում են նոր կրոն և վերափոխիչ ազդեցություն են ունենում նրանց վրա, Նրանք ընդհանուր առմամբ փոխում են բարոյականությունը, բերում են նոր սովորույթներ և կանոններ, նորացնում են ցիկլը և Օրենքը: Նրանց հատնությունը նման է գարնան, որը երկրային բոլոր էակներին հագցնում է նոր հագուստներ և տալիս է նրանց նոր կյանք:

 

Ինչ վերաբերում է Մարգարեների երկրորդ տեսակին, որոնք հետևորդներ են, ապա նրանք տարածում են Աստծո Օրենքը, ուսուցանում են Աստծո Կրոնը և բարձրացնում են Նրա խոսքը: Նրանք չունեն այլ ուժ ու զորություն, քան այն, որոնք նրանք քաղում են անկախ Մարգարեներից:

 

Հարց՝ ո՞ր կատեգորիային են պատկանում Բուդդան ու Կոնֆուցիոսը:

 

Պատասխան՝ Բուդդան նույնպես հաստատել է նոր կրոն, իսկ Կոնֆուցիոսը վերականգնել է բարքերն ու հին առաքինությունները, բայց նրանց կարգերն ամբողջովին ոչնչացվել են: Բուդդիստների և կոնֆուցիացիների հավատալիքներն ու գործողությունները դադարել են համապատասխանել բուն ուսմունքի հիմքերին: Բուդդիզմի հիմնադիրը օժտված էր զարմանալի հոգով: Նա հաստատեց Աստծո Միասնությունը, բայց հետագայում, Նրա ուսմունքի սկզբնական սկզբունքները հետզհետե կորան, և փոխարինման եկան սնահավատ սովորույթներն ու ծեսերը, որոնք հետագայում հանգեցրին արձանների և պատկերների երկրպագությանը:

 

Իսկ հիմա նկատեք. Քրիստոսը հաճախ էր նշում, որ հարկավոր է հետևել Հնգամատյանի Տասը Պատվիրաններին, և Նա պնդում էր, որ դրանք պետք է պահպանվեն: Տասը պատվիրանների մեջ կա մեկը, որում ասվում է. <<Մի՛ երկրպագեք ոչ կուռքերին, ոչ պատկերներին>>: Ներկայումս, որոշ քրիստոնեական եկեղեցիներում կան բազում քանդակագործություններ և նկարչական պատկերներ: Դրանից պարզ է դառնում և ակնհայտ, որ Աստծո Կրոնը մարդկանց մեջ իր սկզբնական հիմքերով չի պահպանվել, բայց այն աստիճանաբար փոխվել և խեղաթյուրվել է, մինչև ամբողջովին ոչնչացվել և կորել է: Հենց այդ պատճառով են գալիս նոր Հայտնիչներ, և հաստատվում է նոր կրոն: Եթե կրոնները չխեղաթյուրվեին, նորացման անհրաժեշտություն չէր լինի:

 

Սկզբում ծառը գտնվում էր իր ողջ գեղեցկությամբ, շքեղ ծաղկում էր և առատ պտուղներ էր տալիս, բայց հետո ծերացավ և դարձավ անպտուղ, թոշնեց և չորացավ: Ահա թե ինչու իսկական այգեպանը անհամեմատ երիտասարդ, նոր ծառ է տնկում՝ նույն տեսակի և ձևի, որը օրեցօր աճում ու զարգանում է, տարածում է իր խիտ ստվերը աստվածային պարտեզում և տալիս է հիանալի պտուղներ:

 

Նույնը կրոնի հետ է, ժամանակի ընթացքում նա հեռանում է սկզբնական հիմքերից, Աստծո Կրոնի ճշմարտությունն ամբողջությամբ կորչում է և նրա ոգին չի մնում, հայտնվում են հերետիկոսներ, այն դառնում է հոգուց զրկված մարմին: Ահա թե ինչու է այն ենթարկվում նորացման:

 

Բուդդիստներն ու կոնֆուցիականներն այժմ երկրպագում են պատկերներին և արձաններին: Նրանք ամբողջովին մոռացել են Աստծո Միասնության մասին և հավատում են երևակայական աստվածներին՝ հին հույների նման: Բայց սկզբում այդպես չի եղել, այն ժամանակ այլ սկզբունքներ էին, ուրիշ ծեսեր:

 

Մտածեք նաև, ինչ աստիճանի են մոռացության մատնվել Քրիստոսի կրոնի սկզբունքները և որքան հերետիկոսներ են հայտնվել: Օրինակ, Քրիստոսն արգելում էր վրեժխնդրությունն ու հարձակումը, ավելին, նա կտակել է պատասխանել հեզությամբ և ներողամտությամբ՝ չարին և վիրավորանքին: իսկ հիմա տեսեք, քանի՞ արյունալի պատերազմ է տեղի ունեցել բուն քրիստոնյա ժողովուրդների միջև: Որքա՞ն ճնշում, դաժանություն, բռնակալություն և արյունահեղություն է տեղի ունեցել: Այս պատերազմներից շատերը վարվել են Հռոմի Պապերի հրամանով: Այսպիսով, պարզ և ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում կրոնը ամբողջովին աղավաղվում է: Այդ պատճառով էլ տեղի է ունենում նորացումը:

 

Հատված <<Որոշ հարցերի պատասխաններ>> գրքից

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ