Ես կարծում էի, որ պատրաստ եմ մայրությանը, բայց նոր պատասխանատվության ստանձնումը այնքան էլ հեշտ չընթացավ։ Սկսվեցին անքուն գիշերները, իսկ մյուս ծնողների տված որոշ խորհուրդներ ապշեցրին ինձ։ Բարեբախտաբար իմացա ծնողավարման հմտություններ դասավանդող խմբի մասին, ովքեր ինձ տվեցին գրագետ ինֆորմացիա այս հարցի շուրջ։ Իմացա, որ պետք չէ թողնել երեխան լացի՝ ուժեղ թոքեր ունենալու կամ ինքնուրույն դառնալու համար: Իհարկե պետք է գրկել փոքրիկին և պարզել ինչումն է խնդիրը։ Ես ևս փորձեցի նրբանկատ մոտեցում ցուցաբերել որդուս դաստիրակման հարցում, և արդյունքը ոգևորող էր։ Սակայն սիրտս ցավում էր այն փոքրիկների համար, որոնց թողնում էին մենակ՝ լաց լինելու և ուժեղանալու համար, նաև այն ծնողների համար, ովքեր խճճվել և չեն հասկանում ում խորհրդին հետևել։ Այսպիսով սկսեցի ինքս հետազոտել այդ հարցը, որ ավելի տեղեկացված լինեմ։ Ուսումնասիրեցի ինչպես ճիշտ կազմակերպել երեխայի դաստիրակությունը, որը կնպաստեր երեխայի հուզական, սոցիալական, բարոյական, մտավոր և ֆիզիկական զարգացմանը: Այնուհետև ես դրանք համեմատեցի բահայի ուսմունքի հետ, որ տեսնեմ, թե արդյո՞ք գիտությունը ներդաշնակ է դրանց հետ, կամ գոնե չի հակասում դրանց:
1911թ. «Փարիզյան զրույցներ» գրքում Աբդուլ -Բահան ասել է. «Աստված գիտությունն ու կրոնը դարձրել է մեր ընկալման չափորոշիչը… Կշռեք ամեն ինչ այս կշեռքով»: Այս խորհուրդների ոգով սկսեցի կիրառել այն գաղափարներն ու սովորույթները, որոնք համահունչ էին թե՛ գիտությանը, թե՛ կրոնին։ Բահայի գրվածքներում ասվում է, որ մենք այստեղ ենք, որ ձեռք բերենք այն առաքինությունները, որոնք մեզ հարկավոր կլինեն ինչպես այս, այնպես էլ հաջորդ աշխարհում։ Սա ևս կարևոր կետ է երեխաների ճիշտ դաստիարակման համար։
Այսպիսով ես որպես ծնող փորձում եմ խուսափել դաստիարակել եսակենտրոն երեխաների, ովքեր մտածում են միայն իրենց և այս աշխարհի հաճույքների մասին և ձգտում եմ նրանց ուսուցանել բարձր բարոյական արժեքներ՝ հոգևոր աճի ու զարգացման համար։ Բահայի գրվածքներում կան մեջբերումներ, որոնք ցույց են տալիս դրան հասնելու ուղիները։ Օրինակ.
Մայրը պետք է… դաստիարակի երեխային նրբությամբ ու քնքշությամբ (Աբդուլ -Բահա)։
Երեխային պետք չէ ճնշել կամ քննադատել, որ զարգացած չէ, այլ պետք է համբերությամբ աջակցել նրա զարգացմանը (Աբդուլ -Բահա)։
Վերաբերվեք ձեր բոլոր ընկերներին ու բարեկամներին սիրո ու բարության ոգով (Աբդուլ - Բահա)։
Չնայած հաջորդ մեջբերումներն այնքան էլ երեխաների դաստիարակման մասին չեն, սակայն կարևոր են այն հարցում, թե ինչպես ենք վերաբերվում երեխաներին։
Առաջնորդության ուղին սիրո և կարեկցանքի, ոչ թե ուժի ու պարտադրանքի ուղին է (Բաբ)։
Նրանք, ովքեր օժտված են խորաթափանցությամբ և ըմբռնմամբ, պետք է հետազոտեն այն ամենը, ինչը կբերի ուրախություն ու լուսափայլություն (Բահաուլլա)։
Բոլոր մարդիկ պետք է աջակցեն միմյանց ... Թող նրանք միշտ հոգ տանեն այն մասին, թե ինչպես իրենց ընկերներից մեկի համար բարի գործեր կատարեն, ինչ-որ մեկին սեր, ուշադրություն, հոգատարություն, օգնություն առաջարկելով (Աբդուլ-Բահա)։
Իհարկե երեխաները ևս կհանդիպեն դժվարությունների և խնդիրների, որոնք պետք է հաղթահարել, և այս ընթացքը պետք է հագեցած լինի քնքշանքով, հոգատարությամբ, բարությամբ, սիրով, համբերությամբ, խոհեմությամբ և ուշադրությամբ։
Հիմա անդրադառնանք գիտությանը, որտեղ գտա շատ բաներ, որոնք կողմ էին մեղմ ու աջակցմանն ուղղված ծնողավարման մոտեցմանը և ցույց էին տալիս նորածինների անվտանգության ու հարմարավետության կարիքները անտեսելու վնասները։
Ես այստեղ կկենտրոնանամ այն խորհուրդների վրա, որոնք ինձ շատ էին անհանգստացնում այն ժամանակ, երբ մայր էի դարձել: Օրինակ որ ծնողները պետք է իրենց երեխաներին թողնեն միայնակ և առանց միջամտության լաց լինելու։ Այսպես կոչված մասնագետներից շատերը խորհուրդ են տալիս նորածինների համար օգտագործել «ինքնուրույն ուսուցման» մեթոդներ, ինչպիսիք են «վերահսկվող լացը կամ ընդմիջումներով հանգստացնող գործողությունները»: Այս «քնի մարզման» հիմքում ընկած է այն, որ ծնողները քնելու կարիք ունեն, և նորածինները պետք է սովորեն «հանգստանալ» և «դառնալ անկախ»։
Եկե՛ք սկզբում հասկանանք տրամաբանությունը։ Նույնիսկ մենք՝ մեծահասակներս, մեր նյութական, հոգևոր կարիքները հոգալու, հոգեբանական աջակցություն ստանալու համար ունենք որոշակի կախվածություն, հենվում ենք բարեկամի, ընկերոջ, տան անդամի վրա՝ հուզական և այլ աջակցություն ստանալու համար, հետևաբար երեխայից ինքնուրույնություն ակնկալելը տրամաբանական չէ։ Նյարդաբանական գիտությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նորածինները շատ դանդաղ են իքնուրույն հանգստանում, և մեծահասակի միջամտությունն օգնում է ավելի արագ և արդյունավետ վերականգնմանը։ Երեխայի հաճախակի լացը, անօգնական վիճակը, որին չի միջամտում մեծահասակը, հետագայում դառնում է վախին ու զայրույթին շուտ տրվելու նախապայման։ Առանց հոգատարության ու սիրո, դեպրեսիայի մեջ ապրող երեխան ապագայում շատ հնարավոր է դառնա ցածր արժեքների տեր մեծահասակ, ում կյանքում իրենց տեղն են գտել ծխախոտը, թմրանյութը, խմիչքը, մոլեխաղերը և այլն։
Սա դեռ մի քանի հետազոտությունների արդյունքներ են։ Կան բազմաթիվ հետազոտություններ այս թեմայի վերաբերյալ։ Ավելին իմանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքերը www.ListenToYourBaby.com և Parenting School Armenia: