Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Մայրությունը գիտության տեսանկյունից
Հոդվածներ

Մայրությունը գիտության տեսանկյունից

Յուրաքանչյուր կին, հատկապես նա, ով կանգնած է մայրության շեմին, սկսում է ավելի մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել, թե ինչ է մայրությունը։ Կան բազմաթիվ տեսակետներ, ըստ որի մայրությունը նույնքան լուրջ երևույթ է, որքան կարիերայի ուղին, որտեղ պետք է կատարվեն ուսումնասիրություններ, իսկ քայլերը հիմնված լինեն փաստերի վրա։ Մայրությունը տարբեր մշակույթներում ընկալվում է տարբեր կերպ՝ կախված, թե տվյալ հասարակության մեջ ինչպիսի մոտեցումներ են գործում տղամարդկանց և կանանց դերերի հանդեպ։

 

Բահայիների տեսանկյունից կինը և տղամարդը հավասար են, և կրում են հավասար պատասխանատվություն երեխայի դաստիրակման գործում։ Ավելի խորը գիտելիքներ ստանալու համար կարող եք ուսումնասիրել «Բահայիները և ընտանեկան կյանքը» գիրքը։ Այստեղ ներկայացված են շատ հետաքրքիր գաղափարներ կապված կնոջ և տղամարդու դերերի հետ՝ մատնանշելով կնոջ կարևորագույն դերը աշխարհի մեծագույն հաղթանակների գործում։ Շատ առումներով հասարակությունը խոսում է միայն մայրության կարևորության մասին, և բոլոր կանայք քիչ, թե շատ առնչվում են հասարակական ճնշման հետ՝ մայր դառնալու տեսանկյունից։ Այս պարագայում մայրերի և երեխաների համար իրատեսական սպասելիքները շատ քիչ են։ Ըստ բահայիների, հասարակությանը առաջընթաց և ներդաշնակություն կարող է ապահովել կանանց և տղամարդկանց բարոյական չափանիշների բարձրացումը։ Աբդուլ-Բահան այս առիթով ասել է.

 

Մարդկային աշխարհն ունի երկու թև. դրանցից մեկը կինն է, մյուսը` տղամարդը: Քանի երկու թևերն էլ միանման զարգացած չեն, թռչունը չի կարող թռչել: Քանի կանանց թույլ չեն տվել զարգացնել իրենց ունակությունները, թռչունը չի կարող թռչել։ Եթե թևերից մեկը մնա թույլ, թռիչքը հնարավոր չի լինի։

 

Ըստ նրա կնոջ կրթված լինելը շատ կարևոր է, քանի որ հենց կնոջն է պատկանում նոր սերունդ կրթելու մեծ դերը։ Կանայք պետք է ձեռք բերեն գիտելիքներ տարբեր ոլորտներում՝ ներառյալ գիտությունը և արվեստը, այնուհետև փոխանցեն այդ գիտելիքներն իրենց երեխաներին։ Կարևոր է այս ամենը կիրառել վաղ տարիքից, քանի դեռ երեխան նման է նոր, կանաչ, նուրբ տերևի, և այն կաճի այնպես, ինչպես մենք ենք նրան ձևավորում։ Մեծ գնահատանքի են արժանի մայրերն, ովքեր կրում են այս պատասխանատվությունը։ Այսպիսով պետք է հպարտանալ կնոջ դերով՝ որպես մայր, և փորձել նոր տեսլական ձևավորել մայրության համար։ Շատ դեպքերում հայրը հանդիսանում է ընտանիքին կերակրողը՝ ֆինանսապես ապահովողը։ Այս տեսանկյունից հատկանշական է այն, որ հոր դերը չվերածվի «հեղինակության» և սահմանափակվի միայն սնունդ և ֆինանսական օգնություն հասցնելով, այլ ընդհակառակը, կարևորվի ներդաշնակ հարաբերությունների շրջանակում։ Ներկայումս մեր հասարակության մեջ տղամարդիկ ևս ունեն իրենց ներգրավածությունը երեխաների դաստիրակության և խնամքի կազմակերպման գործում, որը նպաստում է ընտանիքում ներդաշնակ հարաբերությունների զարգացմանը։ Երեխաների հետ կազմակերպում են ակտիվ ֆիզիկական խաղեր, զբոսանք և այլն։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ