Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Հեռուստացույց դիտելիս դուք մասամբ եք մասնակցում խոսակցությանը 
Հոդվածներ

Հեռուստացույց դիտելիս դուք մասամբ եք մասնակցում խոսակցությանը 

Համաճարակի պատճառով մեկուսացման այս անցած տարին մարդկանց թույլ է տվել ավելի շատ ժամանակ տրամադրել ինքնազննման, սոցիալական խնդիրների վրա ուշադրություն դարձնելու և հասարակության մեջ դրական փոփոխություններ կատարելու որոշում կայացնելու համար, բայց շատերը հիասթափված են՝ չիմանալով, թե որ մեդիա աղբյուրներին վստահել:

 

Քանի որ հիմնական լրատվամիջոցներն այդքան կենտրոնանում են կուսակցական ընտրությունների վրա, հանրային խոսակցությունը գնալով քաղաքականացվում է այն աստիճանի, որ հեռուստադիտողները չեն հասկանում, թե իրականում ինչ է կատարվում:

 

Մինչդեռ ամեն օր նոր խնդիր պահանջում է բարի կամքի տեր մարդկանց ուշադրությունը, ովքեր տեսնելով դաժանություն, սով, աղքատություն, կոռուպցիա, ռասիզմ, պարզապես չեն նստում ու հառաչում։ Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչ անել այս անարդար պայմանները վերացնելու և ուղղելու համար, ինչը պահանջում է ազնիվ և ճշգրիտ տեղեկատվության հասանելիություն: Դրա համար պետք է ձգտել գտնել ճշմարտությունը ստեղծված իրավիճակում, այլ ոչ թե կուրորեն հավատալ նրա ներկայացրած աղբյուրներին ու փաստերին։

 

Բահայի գրվածքներն ասում են, որ մեզանից յուրաքանչյուրին պետք է.

 

 

… Տեսնել իր աչքերով, լսել իր ականջներով և անձամբ ուսումնասիրել ճշմարտությունը, որպեսզի կարողանա հետևել ճշմարտությանը` կուրորեն լուռ համաձայնվելու և իր նախնիների համոզմունքները ընդօրինակելու փոխարեն:

 

 

Ճշմարտության այս հետազոտությունը պահանջում է ժամանակ, ջանք և կարողություն՝ հասկանալու, թե արդյո՞ք մեզ ներկայացված ապացույցները տրամաբանական իմաստ ունեն:

 

19-րդ դարի վերջին, երբ Բահայի հավատի հիմնադիր Բահաուլլան ականատես լինելով բահայիների և իր մասին կեղծ հոդվածներին, նամակներ գրեց՝ նշելով լրագրողների և հրապարակողների շարժառիթները։ «...Այժմ շատերը զբաղված են ստի ու զրպարտության տարածմամբ և այլ նպատակ չունեն, քան անվստահություն սերմանել մարդկանց սրտերում և հոգիներում»։

 

Այնուամենայնիվ, նա նաև գովաբնում է թերթերի ինստիտուտը, որը վերջերս հասել է Մերձավոր Արևելք՝ դրանք բնութագրելով որպես «...լսողությամբ, տեսողությամբ և խոսքով օժտված հայելի»։ Նա նախազգուշացրել է, որ լրագրողներին պետք է տիրապետեն բոլոր փաստերին և «…մաքրվեն չար կրքերի ու ցանկությունների ազդակներից և հագնեն արդարության ու անաչառության զգեստներ»:

 

Այսինքն՝ լրագրության, ինչպես ցանկացած մասնագիտության մեջ, բնավորությունը կարևոր է։ Լրագրողները, ովքեր սովորել են ազնվորեն դատել, լինել անաչառ և անկեղծ, հավանաբար կհամաձայնեն Բահաուլլայի հետ, ով գրել է. 

 

Արդար խոսքը և ճշմարտախոսությունը իրենց բարձր դիրքի և աստիճանի շնորհիվ համարվում են գիտելիքի հորիզոնում փայլող արև:


1920-ականների էլեկտրոնային դարաշրջանի սկզբում Միացյալ Նահանգների բոլոր հեռարձակվող լրատվամիջոցները պարտավոր էին ծառայել հանրային շահին, հարմարությանը և անհրաժեշտությանը, ինչը մինչև 1970-ական թվականները հասկացվում էր որպես հասարակությանը ինքնորոշման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում:  Բայց այդ արտահայտությունը վերածվել է այն մեկնաբանության, որ հեռարձակողները պետք է հեռուստադիտողներին տրամադրեն մի բան, որը նրանց կհետաքրքրի, օրինակ՝ սեքսը և բռնությունը, որը գնահատվում է վարկանիշային համակարգով, որն իսկապես կոչված է չափելու թիրախային լսարանի համապատասխանությունը գովազդատուներին: Երբ հեռուստատեսային լուրերը վերածվեցին տեղեկատվական զվարճանքի, դրանց արժեքը ցանցերի համար դարձավ գովազդատուների ուշադրությունը գրավելու միջոց: Նման կոմերցիոն ազդեցությամբ զարմանալի չէ, որ շատ մարդիկ չեն վստահում լրատվամիջոցներին հավաստի տեղեկատվության համար:

 

Քոլեջում մեդիա դասընթացներ դասավանդելիս ես շատ ժամանակ էի ծախսում ուսանողներին օգնելու համար, որպեսզի իրենք իրենց հավասարության մեջ զգան՝ գնահատելով իրենց դերը որպես հեռուստադիտող: Ես հարցրի. Լրատվական հաղորդավարները հարգանքո՞վ են վերաբերվում ձեզ։ Որպես արդար, խելացի մարդկանց: Ի՞նչ են նրանք խնդրում ձեզ մտածել, անել կամ լինել: Ինչո՞ւ են դա ձեզնից ուզում։ Իմ դասերին ես օրինակների և հիմնավոր ապացույցների կարիք ունեի: Ուսանողները հաճախ պարզապես պատասխանում էին. «Օ՜, նրանք բոլորը պարզապես ստում են: Դա մարդկային բնույթն է»: Ես խրախուսեցի նրանց ապացույցներ տրամադրել իրենց պնդումը հաստատելու համար՝ իմանալով, որ չկա հասարակագիտական հետազոտություն, որը հաստատում է այսպես կոչված «մարդկային բնույթի» որևէ ընդհանուր բնութագրիչ:

 

Մարդկային էությունը իսկապես հասկանալու համար մենք պետք է հաշվի առնենք ոգու դրդումները, որոնք ուսուցանվել են Աստծո բոլոր Դեսպանորդների կողմից պատմության ընթացքում: Ինչպես գրել է Բահաուլլան. «Ես քեզ վեհանձն եմ ստեղծել, բայց դու նվաստացրել ես քեզ: Բարձրացրու նրան, ինչի համար ստեղծվել ես»:

 

Ջանք է պահանջվում վստահելի, անկեղծ լրագրողների գտնելու համար։ Այն ժամանակ, երբ մենք հուսահատվել ենք և չենք սպասում լավ տեղեկատվության, սա վատ նորություն է, բայց հավանաբար կան տեղեկատվության ավելի շատ անկուսակցական աղբյուրներ, քան կուսակցականները, և ավելի պարկեշտ մասնագետներ, քան կոռումպացվածներ: Դուք կարող եք դրանք գտնել ձեր սեփական հետազոտության ընթացքում, երբ տեսնում եք ձեր աչքերով, լսում եք ձեր ականջներով և ինչպես պատվիրել է Բահաուլլան իր գրվածքներում` «Մտահոգվեք այն դարաշրջանի կարիքներով, որում ապրում եք, և ձեր մտադրություններն ուղղեք դրանց անհրաժեշտություններին և պահանջներին»: 
 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ