Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Խոսելուց առաջ կարող ես ՄՏԱԾԵԼ
Հոդվածներ

Խոսելուց առաջ կարող ես ՄՏԱԾԵԼ

Մեկ ամիս առաջ մի մարդ մոտեցավ ինձ և ասաց. «Երբ ես առաջին անգամ հանդիպեցի քեզ անցյալ շաբաթ, դու 15 տարեկան երիտասարդի տեսք ունեիր: Հիմա դու ավելի լավ տեսք ունես, քանի որ այդ գլխարկը չես կրում»:

 

Ես չգիտեի, թե ինչպես արձագանքել այս կես հաճոյախոսությանը, կես վիրավորանքին. Ես հառաչեցի։ Մարդիկ խոսելուց առաջ պետք է ՄՏԱԾԵՆ։

 

Խոսելուց առաջ մտածելու կարևորությունը

 

Մեզանից շատերը գիտեն, թե ինչ է նշանակում վիրավորվել կամ նեղանալ այն մեկնաբանություններից, որոնք մարդիկ առանց մտածելու ասում են մեզ: Բահաուլլան՝ մարգարեն և Բահաի հավատի հիմնադիրը, գրել է.

 

Մարդկային խոսքը մի էություն է, որը ձգտում է իր ազդեցությունը գործադրել և չափավորության կարիք ունի: … Ինչ վերաբերում է չափավորությանը, ապա այն պետք է զուգակցվի նրբանկատության և իմաստության հետ, ինչպես սահմանված է Սուրբ Գրվածքներում և Հուշատախտակներում։

 

Անխոհեմ, աննրբանկատ և անտեղի է ամեն մի հայտարարություն, որը գալիս է մեր գլխում, դուրս հանելը: Հարգալից և արդյունավետ հաղորդակցությունը պահանջում է զսպվածություն, քանի որ մենք որոշում ենք, թե ինչ ասել և ինչ չասել:

 

Ի՞նչ է նշանակում ՄՏԱԾԵԼ հապավումը

 

ՄՏԱԾԵԼ հապավումը հրավիրում է մեզ տալ հետևյալ վեց հարցերը, նախքան խոսելը:

 

Մո՞տ է իրականությանը

 

Այն, ինչ պատրաստվում եք ասել մո՞տ է իրականությանը: Բահաուլլան գրել է.

 

Ճշմարտությունն ու վստահելիությունը շատ ավելին են ներառում, քան ստի բացակայությունը. Նրանք մարմնավորում են ինքնին ճշմարտությունը տարբերելու, գնահատելու և պաշտպանելու համապարփակ կարողություն: Առանց այս հոգևոր որակների հնարավոր չէ ոչ անհատական, ոչ սոցիալական առաջընթաց:

 

Մենք ոչ միայն պետք է միշտ ճշմարտությունն ասենք, այլև կարողանանք ապացուցված փաստերը տարբերել մեր սխալ պատկերացումներից ու կարծիքներից։ Սա օգնում է մեզ խուսափել ապատեղեկատվություն տարածելուց և ուրիշների մասին կեղծ, նվաստացնող կամ զրպարտիչ հայտարարություններ անելուց: Ավելին, Աբդուլ-Բահան՝ Բահայի հավատի կենտրոնական դեմքերից մեկը, նշել է.

 

Եթե ​​բոլոր մեղքերի գումարը կշռվեր կշեռքի վրա, սուտն ինքնին կհավասարակշռեր դրանք. Ավելին, նրա չարությունը նույնիսկ կգերազանցի նրանց, և նրա վնասն ավելի մեծ կլիներ։ Ավելի լավ է քեզ հայհոյող լինես և ճշմարտությունը խոսես, քան հավատի բանաձևեր արտասանես և միևնույն ժամանակ ստախոս լինես։

 

Տեղի՞ն է ասված

 

Եթե ​​բարձրաձայնեիք այն, ինչ մտածում էիք, դա կօգնե՞ր կամ օգուտ կբերեր նրան, ում հետ խոսում եք: Ձեր խոսքերը մխիթարություն, աջակցություն, պարզություն կամ ըմբռնում կբերե՞ն ձեր ընկերոջը կամ իրավիճակին:

 

Անհրաժեշտ է արդյո՞ք

 

Եթե ​​ձեր մտքերը բարձրաձայնելը չի ​​օգնի որևէ մեկին ապաքինվել, չի ոգեշնչի որևէ մեկին աճել կամ պաշտպանել ձեզ կամ ուրիշներին ապագայում վնասից, ապա այն, ինչ մտածում եք, գուցե կարիք չունենա բարձրաձայն ասելու:

 

Ինչպես Թամփերի հայրը խորհուրդ է տվել 1942 թվականին Դիսնեյի «Բամբի» ֆիլմում. «Եթե չես կարողանում լավ բան ասել, ընդհանրապես ոչինչ մի ասա»: Սա մեզ բերում է հաջորդ հարցին…


Ծայրահեղ չէ՞ արդյոք

 

Շատ դեպքերում հուզական խիստ տատանման ժամանակ կարելի է ասել կամ անել այնպիսի բաներ, որոնք հանգիստ և սառը դատողության դեպքում դուք ձեզ երբեք թույլ չէիք տա։ Կարողանու՞մ եք արդյոք պահպանել խոսքի և մտքի բալանսը, խոսքերի միջոցով չանցնել թույլատրելի սահմանը, չընկնել ծայրահեղության մեջ և միևնույն ժամանակ տեղ հասցնել այն միտքը, որը ցանկանում եք։


Ենթագիտակցորեն ոգեշնչու՞մ է

 

Արդյո՞ք ձեր խոսքերը կսնուցեն, կխրախուսեն և կոգեշնչե՞ն ինչ-որ մեկին դառնալու իրենց լավագույն տարբերակը: Բահաուլլան գրել է.

 

Մի բառը գարուն է, որի պատճառով գիտելիքի վարդի այգու քնքուշ սածիլները կանաչում ու ծաղկում են, իսկ մյուս բառը մահացու թույն է: Խոհեմ ու իմաստուն մարդ է դառնում առավելագույն զիջումով ու խոնարհումով խոսողը, որպեսզի նրա խոսքի քաղցրությունը խրախուսի բոլորին հասնել նրան, ինչը պայմանավորված է մարդու դիրքով։


Լավությու՞ն ես անում դրանով

 

Լա՞վ է այն, ինչ ասելու ես։ Արդյո՞ք ձեր խոսքերը կոգևորեն ինչ-որ մեկի ոգին և ուրախություն կպատճառեն նրանց սրտին:

 

Բահայի Սուրբ Գրվածքներն ասում են, որ «չկա ավելի մեծ բավականություն, քան սրտերի ուրախության աղբյուր լինելը»: Աբդուլ-Բահան Աստծուն խնդրեց, որ մենք «նմանվենք երկնքի հրեշտակների, հոգիների երջանկության աղբյուրների»:

 

Մեր խոսքերը կարող են լինել կրակի պես կործանարար կամ լույսի պես լուսավորող, բայց այն ամենը, ինչ ասում ենք, իր ազդեցությունն է ունենում: Խոսելուց առաջ հարկավոր է  դադար տալով ՄՏԱԾԵԼ, մենք կարող ենք ունենալ ավելի արդյունավետ հաղորդակցություն և դրական փոխազդեցություններ: Եկեք հիշենք, որ պետ է խելամտորեն ընտրել մեր խոսքերը, որպեսզի դրանք մոտ լինեն իրականությանը, լինեն տեղին ասված, անհրաժեշտ, չտանեն ծայրահեղությունների և լավության աղբյուր դառնան։,

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ