Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Կրոնը՝ որպես մարդկության վերափոխման ճանապարհ
Հոդվածներ

Կրոնը՝ որպես մարդկության վերափոխման ճանապարհ

Մեր կյանքը, ինչպես բնությունը, ունի իր հաստատուն ռիթմը․ օրերը փոխարինում են միմյանց, եղանակները վերադառնում են նույն կարգով, և մարդու ճանապարհն էլ անցնում է ծնունդից մինչև մահ՝ կարծես մի մեծ օրենքի հնազանդվելով։ Եվ եթե ամեն բան աշխարհում շարժվում է օրինաչափությամբ, ապա ինչո՞ւ կրոնը դիտարկենք որպես պատահական կամ ժամանակավոր երևույթ․ գուցե այն նույնպես կյանքի մեծ շրջանների մի մասն է՝ բնական, կրկնվող և իմաստավորված գործընթաց, որը ժամանակ առ ժամանակ վերադառնում է՝ մարդկությանը նոր ուղղություն, նոր ոգի ու նոր չափանիշներ տալու համար։

 

Որոշակի ռիթմով է պտտվում մեր մոլորակի ժամանակի անիվը՝ յուրաքանչյուր երեք հարյուր վաթսունհինգ օրը մեզ նոր գարուն է բերում, յուրաքանչյուր քսանչորս ժամը՝ նոր լուսաբաց։ Եվ մարդու գոյությունը նույնպես ենթարկվում է օրենքի՝ մենք ծնվում ենք, ապրում ու մահանում։ Կյանքի ցիկլերը կատարվում են նույնքան կանոնավոր, որքան ժամացույցի ընթացքը։ Եվ մի՞թե նման դեպքում տրամաբանական չի լինի ենթադրել, որ կրոնը ինչ-որ սպորադիկ (պատահական կամ տարրային) մի բան է, որ այն ենթարկվում է նույն սկզբունքներին, ինչին և ողջ նյութականը, և ինքը՝ կյանքը, և Մեծագուն Ծրագրի մի մասն է կազմում՝ իրենից ներկայացնելով նույնքան բնական և օրինաչափ երևույթ, որքան ծնունդն ու մահը, ձմեռն ու գարունը, ցերեկն ու գիշերը։

 

Բոլոր համաշխարհային կրոնների պատմությունը նույնն է․ հետամնաց, ճանապարհից շեղված, տառապյալ ժողովրդի մեջ հայտնվում է մի մարդ, ով հռչակում է, որ նա Աստծո դեսպանորդն է, նա կոչ է անում վերափոխել հասարակությունը՝ իր ժողովրդի համար նոր օրենքներ հաստատելով։ Նա դատապարտում է մարդկանց արատները և ապաշխարության կոչ է անում։ Նա պատվիրում է մարդկանց ընդունել իր հռչակած ճշմարտությունը և ապրել դրա համաձայն։ Նա երանություն է խոստանում նրանց, ով կհնազանդվի իրեն, իսկ անհնազանդներին զգուշացնում է խիստ պատժի մասին։ Պատմությունը վկայում է այն մասին, որ Աստծո բոլոր Դեսպանորդները եղել են բացառիկ անհատներ, իրենց գործի նվիրվածության, անձնազոհության և հերոսության մարմնացումներ, բայց նրանք մարդկանց մեջ աչքի են ընկել առաջին հերթին նրանով, որ ունակ են եղել զորեղ ազդեցություն ունենալ պատմության ընթացքի, միլիոնավոր մարդկային կյանքերի վրա։ Եվ մի՞թե սա կրկնվող ցիկլի օրինաչափության ևս մեկ ապացույց չէ։ Եվ ի՞նչ է կանգնած սրա հետևում։ Աստված ստեղծել է մարդկանց՝ նրանց մեջ արմատավորելով բանական սկիզբ՝ մարդկային հոգի, որն ի վիճակի է զարգանալ և անմահություն ձեռք բերել հաջորդ կյանքում։ Մենք գիտենք, որ առանց Արևի մեր երկրի վրա չէր լինի ո՛չ մարդը, ո՛չ էլ կյանքի այլ ձևեր։ Չնայած նրան, որ Արևը երբեք անմիջական կոնտակտի դուրս չի գալիս Երկրի հետ՝ կյանքը ծնվում է նրա ճառագայթներից։ Նման կերպ են կառուցված նաև Աստծո հետ մեր փոխհարաբերությունները։ Այս աշխարհում նա երբեք մեզ հետ անմիջական կոնտակտի դուրս չի գալիս։ Նա գործում է միջնորդի՝ Աստվածահայտնիչի միջոցով։ Այնուամենայնիվ, նա մշտապես առաջնորդել և առաջնորդում է մեզ՝ սկսած այն պահից, երբ մենք՝ մարդիկ, հայտնվեցինք Երկրի վրա։ Քրիստոսն ասել է․ <<Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ միայն Որդու միջոցով»։ Մեր գիտական ​​դարաշրջանում այս խոսքերը չափազանց մշուշոտ են հնչում, և այս ասացվածքի իմաստը կարելի է փոխանցել այսպես.<<Ոչ ոք չի հասնում Արևին, եթե ոչ միայն նրա ճառագայթների միջոցով», իսկ դա նշանակում է․<<Ոչ ոք չի մոտենում Աստծուն, եթե ոչ միայն նրա միջնորդի միջոցով»։ Այսօր Արևմուտքի մարդիկ, որոնցից կարելի էր ավելի ողջամիտ դիրքորոշում ակնկալել, իրենց ողջ քաղաքակթությամբ հանդերձ կրոնական թեմաների նկատմամբ չափազանց հետամնաց հայացքներ ունեն։ Ապրելով ժամանակակից գիտական առաջընթացի հետ կապված աննախադեպ նվաճումների աշխարհում, օր օրի լսելով հերթական հրաշքի մասին, որը կատարվել է լաբորատորիայում, վիրահատական սեղանին կամ տիեզերքում՝ նրանք, այնուամենայնիվ, համառորեն կառչում են Աստծո, Նրա զորության և մարդկանց վրա Նրա ազդեցության մասին անհեթեթ, հնացած, տրամաբանությանը հակասող պատկերացումներից։ Կամ էլ, ընկնելով մյուս ծայրահեղության մեջ, լրացնում են գերժամանակակից նիհիլիստների և աթեիստների շարքերը, ովքեր անգամ չեն փորձում սթափ և անաչառ գնահատել համաշխարհային պատմության այն ահռելի շարժիչ ուժը, որը կոչվում է համաշխարհային կրոն։

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ