Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

Կանայք հանուն խաղաղության
Հոդվածներ

Կանայք հանուն խաղաղության

Պատերազմները միշտ են եղել, արդյո՞ք դրանք անխուսափելի են: Արդյո՞ք դա մարդու բնույթն է: Բահայի գրվածքներն ասում են ոչ, և գենդերային հավասարությունն ընդմիշտ կդադարեցնի պատերազմը:


Ըստ Բահայի ուսմունքների պատերազմը մեր մարդկային բնույթի ցածր էության մի մասն է: Աբդուլ-Բահան՝ Բահայի հավատի հիմնադրի և մարգարեի որդին, Համաշխարհային խաղաղության հռչակում գրքում նկարագրում է, թե ինչպես է մեր ցածր բնույթին ազատություն տալը վնասում աշխարհին. «Հազարավոր տարիներ շարունակ առանձին անհատներն ու ազգերը գնացել են կռվի դաշտ, որ կարգավորեն իրենց տարաձայնությունները: Դրա պատճառը տգիտությունն ու անբարոյականությունն է»: 

 

Աբդուլ-Բահան բացատրում է, որ մեր բարձր բնույթն ունակ է հաղթել ցածր բնույթին և ընդմիշտ դադարեցնել պատերազմը: Նա գրում էր, որ. «Այս լուսավոր դարում մտքերը զարգացել են, ըմբռնումը սրացել է, աչքերը լուսավորվել են և ականջներն ուշադիր դարձել: Հետևաբար պատերազմը շարունակելն անհնարին կլինի»: Պատերազմի  բերած ողբերգությունը կապված է գոյություն ունեցող շատ այլ հարցերի հետ, ինչպիսիք են կաշառքը, նախապաշարմունքները, տնտեսական անհավասարությունը և սեքսիզմը: Լուծումն էլ բնականաբար կապված է  այդ խնդիրների լուծման հետ: Բահայի գրվածքներն ասում են, որ երբ արմատախիլ անենք սեքսիզմը, և կանայք նշանակալի դեր խաղան հասարակական կառույցներում, պատերազմների քանակը կնվազի: Աբդուլ-Բահան գրել է. 


Կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը նպաստում է պատերազմի վերացմանն այն պատճառով, որ կանայք երբեք չեն ցանկանա դրան հավանություն տալ: Մայրերն իրենց որդիներին չեն զոհաբերի պատերազմի դաշտում քսան տարվա անհանգստությունից ու սիրող նվիրվածությունից հետո՝ դաստիրակելով նրանց նորածին տարիքից՝ անկախ նրանից, թե ինչ գործ են նրանք կոչված պաշտպանել: Կասկած չկա, որ երբ կանայք հավասար իրավունքներ ստանան, պատերազմն ամբողջությամբ կդադարի: 


Կարելի է կարդալ այս հատվածն ու մտածել, եթե տղամարդիկ ու կանայք հավասար են, ապա ինչու՞ է այս հատվածում ասվում, որ կանայք այլ կերպ կկառավարեն: Կարելի է ենթադրել, որ սա ակնարկ է, որ կանայք հուզականորեն ավելի թույլ են տղամարդկանցից: Բայց երբ ես կարդում եմ այս հատվածը, նրանում տեսնում եմ հարգանքի տուրք ուժին, իմաստությանն ու հավասարակշվածությանը, որը կարող է բերել կանացիությունը: Իհարկե բոլոր կանայք ունեն իրենց բնորոշ, յուրահատուկ հատկանիշները, բայց պատմականորեն կանանց չեն թույլատրում մտնել կարևոր սոցիալական ինստիտուտներ, որովհետև նրանք գնահատվել են միայն ծննդաբերելու և երեխաներ դաստիրակելու իրենց ունակության համար: Հաջողակ գործարար կանայք, քաղաքական գործիչներն ու գիտնականները մշտապես ստիպված են պայքարել իրենց իրավունքի համար՝ համատեղել աշխատանքն ու ընտանեկան կյանքը: Նրանց հաճախ հարցնում են, թե ինչպես են կաևողացել հաջողության հասնել կարիերայում և մայր լինել, ինչը հազվադեպ է լինում հաջողակ տղամարդկանց հետ, ովքեր նաև հայրեր են:


Բահայի գրվածքները քաջալերում են ավելի շատ հնարավորություններ տրամադրել կանանց ղեկավար դիրքերում: Մենք մեր ինստիտուտներում ունենք մարդկանց կարիք, ովքեր գնահատում են մարդկային կյանքը, քանի որ որոշումներ են կայացնում, որոնք դիպչում են մեզ բոլորիս: Այն, որ քաղաքական որոշումների վրա ազդում է սերը, այսօր ընկալվում է որպես հուզական թուլություն, բայց իրականում այդ հավասարակշռությունն առավելություն է համարվում:  


Ի՞նչ է պատահում, երբ այդ հավասարակշռությունն անտեսվում է: Մենք կարող ենք դիտարկել գործերի ներկայիս վիճակն և հարյուրամյակներ ձգվող պատերազմները, որ տեսնենք այն տառապանքները, որոնք նրանք ստեղծում են: Բացի կառուցվածքային փոփոխություններից պետք է մշակվի նաև ուժ շնորհող ու պատշաճ կրթություն, որը կտարածվի բոլորի վրա անկախ սեռից: Բահայի գրվածքներն ասում են, որ մենք կարող ենք կառուցել այս հավասարակշռությունը քաջալերելով աղջիկներին հավատալ իրենց ընդունակություններին և փոխհատուցելով այն հիասթափությունը, որոնք նրանք ապրել են: Աբդուլ-Բահան գրել է.


Մենք պետք է հռչակենք, որ նրա ունակությունները հավասար են, անգամ ավելին են, քան տղամարդկանցը:  Դա նրան կշնորհի հույս ու նպատակասլացություն և զարգանալու նրա հակվածությունը կաճի: Նրան չպետք է ասել ու սովորեցնել, որ ավելի թույլ և ցածր է իր ունակություններով ու որակավորմամբ: Եթե աշակերտին ասում են, որ նրա մտավոր ունակություններն ավելի քիչ են, քան իր համադասարանցիներինը, դա շատ մեծ թերություն է և խոչընդոտ նրա առաջընթացի համար:    


Կրթությունը պետք է արմատախիլ անի անհավասարության արմատները և ի ցույց դնի բոլոր հմտությունների արժեքը, ներառյալ հուզական ու հոգևոր հատկանիշները: Օգտագործելով միմյանց ուժեղ կողմերը՝ մենք կարող ենք ջահը փոխանցել նոր սերնդին, ովքեր կիմանան նախորդ սերունդների հանցագործությունների մասին և կխուսափեն պատերազմների կրկնությունից: 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ