Հանդիպել Բահայիների Հետ
Լրացնել հայտը Բահայների հետ հանդիպելու համար
Խնդրում ենք նշել հանդիպման նպատակը և այլ լրացուցիչ տվյալներ

Բոլոր “*”-ով դաշտերը պարտադիր են

post
Նորություններ

Կանադայի վարչապետի շնորհավորանքը բահայիներին

 2022 թ-ի ապրիլի 21-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորական ուղերձ հղեց տեղի բահայի համայնքին: Ստորև ներկայացնում ենք դրա հայերեն թարգմանությունը:

 

 Սիրելի բարեկամներ:

 

Ուրախ եմ իմ ամենաջերմ շնորհավորանքները փոխանցել Կանադայի բահայի համայնքին Ռիզվանի կապակցությամբ։

 

 Այս տասներկուօրյա տոնը, որը մեծ նշանակություն և տոնակատարություն ունի ողջ աշխարհի բահայիների համար, նշվում է Բահայի հավատքի ծնունդից` 1863 թվականից սկսած: Ռիզվանը նաև հնարավորություն է ընձեռում ճանաչելու այն մեծ ներդրումը, որը բահայի համայնքը կատարել և շարունակում է կատարել մեր երկրի համար` իր բոլոր դրսևորումներով: 

 

 Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ամբողջ երկրի բահայիներին՝ հասարակության մեջ ընկերությունը խթանելուն իրենց նվիրվածության համար: Կանադան իսկապես բազմամշակութային ազգ է, որն ավելի ուժեղ և դիմացկուն է դարձել մեր բազմազանության շնորհիվ:

 

 Կանադայի կառավարության անունից մաղթում եմ ձեզ անմոռանալի տոն։

 

 Հարգանքներով՝
Պատվավոր Ջասթին Պ.Ջ. Թրյուդո, Կանադայի վարչապետ
 

author
Նյութի հեղինակ
Բահայի Հայաստան թիմ